User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 250 հատից

Թեմա: «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեֆը բզբզաց, մի հատ էլ գրառում անեմ:

    30 տարի անց

    Արդեն միջին տարիքի ճարտարապետ, Երևանը շատ սիրող Ավետ Բրուտյանը դառնում է Երևանի գլխավոր ճարտարապետ: Հրաշալի ճարտարապետի առաջին գործերից մեկը լինում է Երևանի կենտրոնն ապականող, XIII դարի հոյակապ եկեղեցուն ճնշող Սուրբ Աննա եկեղեցու ապամոնտաժման աշխատանքների կազմակերպումը:

    Երևանում սկսվում են բողոքի ցույցեր: Երիտասարդ ակտիվիստները, ովքեր ծնված օրվանից տեսել են Սուրբ Աննան, սովորել նրան, սիրել, աղոթել ու մոմ վառել այնտեղ, դիմացի այգում հանդիպել իրենց սիրելիին ու գիշերը գաղտնի համբուրվել, չեն կարողանում համակերպվել այդ ստոր արարքին: Իշխանությունները պնդում են, որ ապամոնտաժումն օրինական է ու բիրտ ուժ են կիրառում ակտիվիստների նկատմամբ, Ռամշտայն անունով հայտնի գլխավոր ճարտարապետը հիմնավորումներ է բերում, որ այդ եկեղեցին հակաճարտարապետություն ու այն պետք է վերացնել, տեղը սարքել լեզվի ինստիտուտ: Ակտիվիստներին տանում են ոստիկանություն ու հետները բացատրական աշխատանքներ տանում, վերջիններս չեն հանդարտվում: Այդ ընթացքում ապամոնտաժումը մեծ թափով շարունակվում է:

    Ողջ հանրությունը զբաղված է հարցի քննարկմամբ: Դրանից անմասն չի մնում հայկական խոշորագույն, 38 տարեկան ֆորումը՝ «Դար» ակումբը:

    Երիտասարդ ֆորումականներից միայն մեկն է կողմ լինում ապամոնտաժմանը: Մյուսները կտրուկ դեմ են:

    Կտրուկ դեմ է արտահայտվում նաև Ֆորումի ամենահին ու ամենածեր մասնակիցներից մեկը՝ Մեֆիստոֆելը:

    - Չի կարելի այդ շենքը ապամոնտաժել, - պնդում է նա: - Ի վերջո այստեղ խտացված է երկու ժամանակաշրջանների պատմություն: Սուրբ Աննա եկեղեցին իհարկե՛ գլուխգործոց չէ, բայց նա հրաշալի ցույց է տալիս այդ պատմական շրջանի վարքը: Ցույց է տալիս, թե ինչքա՜ն էին հղփացած այդ ժամանակ եկեղեցականները, ինչքան կոռումպացված ու ազգատյաց էր կաթողիկոսը: Քանդելով այդ եկեղեցին ջնջվում է Երևանի պատմության մի կարևոր շրջան: Այն շրջանը, երբ համաժողվորդվարական շարժում էր, բայց որը չէր կարողանում առնել չինովնիկների դեմը ու սրանք աջ ու ձախ ինչ ուզում անում էին: Չի կարելի ջնջել պատմությունը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    էէէ Չուկ… չես ուզում հասկանալ, հո զոռով չի՞…

    Բա Չու՞կն ինչ ա անում էդ ժամանակ… դու՞ որ կողմն ես…

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը

    Չուկն էդ ժամանակ արդեն չի լինի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկն էդ ժամանակ արդեն չի լինի
    կլնես, ու՞ր պտի փախնես…

    իսկ եթե լուրջ, ապա դու էդ ժամանակ երկրի նախագահը եղած կլինես ու մենք կպահանջենք որ նոր նախագծերը ընդունվեն մրցույթով ու հանրային քննարկմամբ… եթե իհարկե Կաթողիկոս Մոնք Ա-ն հետ վերադարձնի էդ տարածքները քաղաքապետարանին, իսկ քաղաքապետը կլինի Տրիբունը…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (26.06.2014)

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երիտասարդ ֆորումականներից միայն մեկն է կողմ լինում ապամոնտաժմանը:
    Երիտասարդ ֆորումականի անունն Ավետիս էր:
    Իր դիրքորոշումը շատ հստակ էր: Սուրբ Աննա եկեղեցին լուրջ մշակութային, ճարտարապետական արժեք չէ: Իր ժամանակին այն լուծել է Կաթողիկե եկեղեցին վատ ֆոնից ազատելու, ընդգծելու ֆունկցիա: Նա պնդում էր, որ այդ ժամանակ կառույցն իր խնդիրը լուծել է, սակայն արդեն կա ավելի լավ լուծում, որն ավելի լավ կլուծի այդ խնդիրը: Նա համարում էր, որ համանման խնդիր եղել է 30 տարի առաջ, երբ ապամոնտաժվել էր նորից ոչ լուրջ մշակութային ու ճարտարապետական արժեք չներկայացնող լեզվի ինստիտուտի շենքը, որ թեև ժամանակին լուծել էր Կաթողիկե հրաշալի կոթողի պաշտպանության լրջագույն խնդիրը, բայց արդեն նման խնդիր չէր եղել ու ապամոնտաժվել էր: Ֆորումականը համարում էր, որ տվյալ միջավայրում կարևորագույն ֆիգուրը Կաթողիկե եկեղեցին է, և մնացած միջավայրը պետք է սպասարկի հատկապես այդ կառույցին, ու բնական էր համարում, որ յուրաքանչյուր ժամանակաշրջնում այդ խնդիրը կարելի է լուծել տարբեր կերպ: Ի վերջո Կաթողիկեն ոչ թե միջին վիճակագրական կամ դրանից ցածր շինություն է, ինչպիսիք են Սուրբ Աննա համալիրն ու Լեզվի ինստիտուտի շենքը, այլ լրջագույն պատմական, մշակութային, ճարտարապետական կառույց, որը բախտի հեգնանքով պարբերաբար թաքցրել են քաղաքացու աչքից:

    Թաքցնելու դրվագներից մեկը եղել էր XVII դարում, երբ նրա շուրջը կառուցվել էր մեծ եկեղեցի (Կաթողիկեն մնացել էր եկեղեցու ներսում), քանդել էին իր պատերից մեկն ու օգտագործում էին որպես մեծ եկեղեցու ընդամենը բեմ: Արդյունքում Կաթողիկեն բոլորովին չէր երևում, նրա արժեքը գնահատել հնարավոր չէր: Սովետական իշխանությունը երբ քանդեց մեծ եկեղեցին (1937-ի սկզբում), նոր միայն քաղաքացին հայտնաբերեց հոյակապ կառույցը, որը բացի նրանից, որ ներկայումս համարվում է իր շրջանի ամենահամաչափ եկեղեցիներից մեկը, շատ արժեքավոր տեղեկություններ է պարունակում XIII դարի մասին (փորագիր արձանագրություններ): Սակայն Կաթողիկեին վիճակված չէր իր ազատությունը վայելել, որովհետև Սովետական Իշխանությունը ձգտում էր վերացնել նաև այն: Ստիպված էին նորից գերեվարել փոքրիկ գեղեցկուհուն: Այս անգամ այն շրջապատվեց մի շենքով, որի հեղինակները փորձում էին եկեղեցուն փրկել կործանումից ու թաքցնել մարդկանց աչքերից: Արդյունքում եկեղեցին նորից կորավ ու շատ տարիներ հետո միայն ազատվեց հերթական գերեվարումից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #6

    ոնց ա երևում է որ մենք քաղաքաշինություն չենք ունեցել որը պետականության բացակայության արդյունք ա… դրա համար էլ քաղաքին նայում ենք որպես հուշարձանների հավաքածու այլ ոչ թե ապրող օրգանիզմ, որը մարդու համար ա ոչ թե պատմական հուշարձանները աշխարհին ներկայացնելու… նման ա էն տներին որ խռուստալները դնում էին ապակե սերվանդի մեջ ի ցույց… մեբելների վրա էլ ցելոֆան էին քաշում…

    դժբախտաբար պիտի ասեմ որ Հայաստանում քաղաքաշինությունը սկսեց սովետից… իր բոլոր ավերածություններով հանդերձ Հայաստանյան ժամանակակից պետականությունն ու քաղաքաշինությունը սկսել ա սովետից, լավ կամ վատ… բոլոր քաղաքներն ու պետականություններն էլ ցավով են կառուցվում… ու հիմա ջնջել միանշանակ էն ինչ սովետից ա մնացել նույնն ա ինչ Լուսավորիչն արեց քրիստոնեությունից հետո… we never learn…

    Կաթողիկեն փրկելու համար բոլորովին էլ պետք չէր նրա անունից կամ հանուն նրա ավերածություն անել…

    մեկ էլ Չուկ ջան, եթե դժվար չի մի հատ պարզաբանես ինչ ա նշանակում…
    իր շրջանի ամենահամաչափ եկեղեցիներից մեկը

  8. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ, կարա՞ս ասես, Լեզվի ինստիտուտը ինչո՞վ ա վատ Սուրբ Աննայի եկեղեցուց…

  9. #8
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ ջան, էդ 30 տարի հետոյի նկարագրածիդ մասին դեռ մինչեւ գրելդ էի մտածում: Էս նոր եկեղեցին իմ համար էս պահին քանդելու շինություն ա, մի կաթիլ չեմ ափսոսա, եթե մեկը հիմա բոմբ դնի ու պայթացնի: Բայց այ 30 տարի հետո արդեն ինքը կդառնա պատմություն: Իսկ էն, որ ինքը իմ համար վատն ա ու սխալ, 30 տարի հետո, կարծում եմ, կարելի կլինի այլկերպ չեզոքացնել: Կարելի ա ինչ-որ ձեւով Կաթողինեից վիզուալ առանձնացնել, նենց մի բան մտածել, որ Կաթողիկեի արժեքն ընդգծվի, իսկ Աննային առանց կպնելու վիզուալ վերացնել: Ասենք, օրինակի համար, բռնել ու Աննայի 2 ճակատների մոտով մուգ ապակիով պատ բարձրացնել, որ խաչմերուկից գրեթե չերեւա: Կամ չգիտեմ, ինչ-որ մի տենց հանդուգն, դուխով մի բան անել առանց Աննան քանդելու, բայց որ միջավայրն էլ դառնա լավը: Մի խոսքով, էդ երկար մտածելու բան ա ու ես չեմ ասում, որ հենց առիթ լինի, պետք ա քանդել:

    Վերջ ի վերջո կարելի ա նենց անել, որ դառնա վթարային ու քանդել : (Էս կատակ եմ անում, բայց կարծեմ լեզվի ինստիտուտն էլ էդ պատճառաբանությամբ քանդեցին, չէ՞: )

    Չուկ, գիտե՞ս ինչ հիշեցի: Էն մաշտոցյան ու աբեղյանական ուղղագրության թեման, էն որ աբեղյանական ուղղագրությունը ժամանակավոր սարքել էին, որ հետո անցնեն լատինատառի, բայց չանցան, տենց մնաց ու դու հիմա դեմ ես, որ սա վերանա ու հետ գա դասականը: Բայց չէ՞ որ սա ժամանակավոր էր նախատեսվում անել: Իսկ շենքը, որն ի տարբերություն ուղղագրության, պատմամշակութային արժեք ա, դու դրական ես համարում, որ քանդեցին: Ինչեւէ, թեմայից չշեղվեմ: Գիտեմ, որ էդքան էլ համեմատելու չեն իրականում, ուղղակի հիշեցի:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (27.06.2014)

  11. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը

    Ռամշ ջան, նախ ասեմ, որ 30 տարի անցը կատակային գրառում էր

    Ինչ վերաբերում ա բերածդ օրինակին, ապա ես դեմ եմ, որ Երևանը լրիվ քանդեն ուրիշ բան սարքեն: Բայց շտկումներին դեմ չեմ: Լեզվի մեջ էլ ա շտկումներ արվում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ ջան, նախ ասեմ, որ 30 տարի անցը կատակային գրառում էր

    Ինչ վերաբերում ա բերածդ օրինակին, ապա ես դեմ եմ, որ Երևանը լրիվ քանդեն ուրիշ բան սարքեն: Բայց շտկումներին դեմ չեմ: Լեզվի մեջ էլ ա շտկումներ արվում:
    ի՞նչ շտկում Չուկ… Երևանը եղել ա մի հատ Աստաֆյան փողոց… ի՞նչն ես ուզում շտկես…

  13. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ի՞նչ շտկում Չուկ… Երևանը եղել ա մի հատ Աստաֆյան փողոց… ի՞նչն ես ուզում շտկես…
    Մեֆ ջան, ներող որ հանդգնել եմ ճարտարապետություն թեմայում գրառումներ անել

    Բայց ներող, քեզ արձագանքել էլ բացարձակ չեմ ուզում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14690
    Վերջինը: 24.06.2025, 15:29
  2. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  3. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  4. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •