Ամեն անգամ Երևանում լինելիս էն էժանանոց տախտակ խաչապուրիներից եմ առնում հին բուդկաներից: Ուսանող ժամանակ էի դրանցով սնվում, բայց մինչև հիմա ուշքս գնում է, որ տեսնում եմ. հատկապես էն լավ էժանանոցները, որ լրիվ սատկած տեսք ունեն, սովորաբար ինչ-որ կասկածելի բարակ ցելոֆանների մեջ են լինում:
Մինչև հիմա տողանի, գծավոր տետրեր եմ առնում: Պայուսակիս մեջ մեկը միշտ գցած է, մի գրչի հետ միասին. ինչ պատահի գրում եմ մեջը:
Թղթե ալբոմներ եմ առնում ու մեջը նկարներ եմ սոսնձով կպցնում:
Ռադիո եմ լսում:
Թերթերի մեջ հայտարարություններ եմ կարդում ու գրչով շրջանակի մեջ վերցնում պետքականները:
Իսկ խնամքի հարցում լրիվ նախնադարում եմ:
Մենակ մաքուր, ուրիշ ոչինչ:
Ոչ դեկորատիվ կոսմետիկա, ոչ սնուցող, ոչ եսիմ ուրիշ ինչ անող:
Մազեր, եղունգներ, մաշկ:
Ես եմ ու իմ օճառը:
Էս ալբոմների պահը մի քիչ կմանրամասնե՞ս։ Ի՞նչ նկարներ ես մեջը կպցնում։ Լուսանկարնե՞ր, թե՞ ուրիշ բաներ։Թղթե ալբոմներ եմ առնում ու մեջը նկարներ եմ սոսնձով կպցնում:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ռադիոես էլ եմ լսում: Ընդ որում, ոչ թե ինտերնետով, այլ հեռախոսով, բայց ուզում եմ մի հատ էլ ռադիոընդունիչ առնեմ, տունը գցեմ, տուն ա, թող ըլնի:
Էս դեռ հարց ա սա նախնադար ա, թե առաջադարԻսկ խնամքի հարցում լրիվ նախնադարում եմ:
Մենակ մաքուր, ուրիշ ոչինչ:
Ոչ դեկորատիվ կոսմետիկա, ոչ սնուցող, ոչ եսիմ ուրիշ ինչ անող:
Մազեր, եղունգներ, մաշկ:
Ես եմ ու իմ օճառը:Ես էլ եմ դրանից:
enna (25.06.2014), Sambitbaba (25.06.2014), Smokie (25.06.2014)
Էդ ալբոմներից ես էլ եմ ուզում առնեմ, բայց մեջը ֆոտոներից բացի լիքը ուրիշ զրթիկներ դնեմ: Ուղղակի արդեն երկու տարի ա ման եմ գալիս, սենց իմ ուզածը չեմ ճարում: Մի տեսակ շատ նորաձև են հիմիկվանները, կպցնելու տեղերով-բանով: Ես ուզում եմ, որ էն հաստ էջերովից լինի, որ վրան էլ սպիտակ կիսաթափանցիկ իբր պաշտպանիչ էջ ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ