Մուշու (19.06.2014)
Եկեք նոր կանոնները ամփոփենք, սենց բազար ա դառնում:
1. Յուրաքանչյուր մասնակից 1 գրառման իրավունք ունի:
2. Բոլոր փաստարկները պետք ա հիմնավորված լինեն:
3. Մարդիկ, ովքեր իրար շատ լավ են ճանաչում չեն գրառում, տենց խաղը անկապ ա:
4. Կարելի ա դնել նաև երրորդ անձի նկար, ում ակումբում ոչ ոք չի ճանաչի:
2. Նկար դնողը վերջում ամփոփում ա , գրում ա ճիշտ պատասխանները, որոշում հաղթողին:
4րդին դե՞մ , ինչու՞:
Բյուրակն, գիտե՞ս ինչ ի նկատի ունեմ՝ շատ ծանոթ ասելով:
օր՝ Բժշկականում ես սովորում, 4-րդ կուրս ես: Նենց փաստարկ չբերել, որը ոչ թե նկարից ենք հասկացել, այլ ուղղակի գիտեինք:
Հնարավորություն տրվի նաև նկարը ուղարկել մոդերին ու մոդերը տեղադրի: Ճանաչել չճանաչելու հարցը կլուծվի ու բացի բնութագրելուց, վերջում էլ նաև փորձել գուշակել, թե ում սենյակն է: Էդ ժամանակ օբյեկտիվ կլինի:
The Truth Is Out There
Հասկանում եմ, բայց կարելի ա կանոնը տենց սարքել, թե՝ նենց բաներ չասել, որոնք նկարից չես իմացել: Որտև ասում եմ՝ ծանոթ լինելու հարցը շատ դժվար ա որոշելը: Օրինակ ես գիտեմ, որ Ռեյը, Ռուբը, Լիզն ու Մուշուն նույն կուրսից են, բայց Լիզին շատ ավելի լավ եմ ճանաչում, քան մնացածներին, Ռուբենին մի քիչ գիտեմ, իսկ Ռեյին ու Մուշուին ավելի շատ չգիտեմ, քան մնացած ակումբցիները: Ու հիմա ո՞նց որոշենք, թե ում ինչքան եմ ճանաչում:
Կամ տես, նույն իմ նկարի դեպքում: Չուկը, որ հազար տարի ա ինձ գիտի, ոչ մի նենց բան չասեց, որ իսկապես գիտի, մենակ էն բաները, որոնք նկարից էին երևում:
insider–ի առաջարկն ինձ էլ դուր եկավ։ Կարելի ա տենց անանուն նկարը դնել, գուշակողներից ամեն մեկը բացի դիտարկումներ անելուց, կարող է նաև վերջում գրել, թե, իր կարծիքով, ում է պատկանում տվյալ նկարը։ Բայց հիմնական նպատակը նկարի տիրոջը գուշակելը չլինի, էդպես իմաստը լրիվ փոխվում է, դառնում մյուս բոլոր խաղերի նման։ Համ էլ գուշակելու համար գոնե մի քիչ պիտի ճանաչես տիրոջը, իսկ ուղղակի տեսած իրերի հիման վրա եզրակացություններ անել ամեն մարդ էլ կարող է։ Մի խոսքով՝ հաղթողը որոշվի արված ճիշտ դիտարկումների քանակի ու որակի հիման վրա։
Հիմա ի՞նչ կանոններ ավելացնեմ առաջին գրառման մեջ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
insider (19.06.2014)
Ճիշտն ասած՝ ես սպասում եմ, որ Նոյեմը վերջնական որոշումը կայացնի՝ հաշվի առնելով, որ թեմայի հեղինակն ինքն ա։
Նոյեմ, բա էն մինչև էդ նշածդ կանոնները հե՞չ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մի բան էլ ես հարցնեմ , ամանակի հետ կապված: Ինչքան ժաման կտրամադրվի ամեն նկարի համաի? Ես ոնց որ չեմ հասցնում մասնակցեմ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ