Կադրավորումն օբյեկտը կադրի մեջ տեղավորելն է: Պիտի ծուռ չնկարել/հետագա մշակման ընթացքում ուղղես, բավականաչափ ազատ տեղ թողնես, որ առանձնանա որպես օբյեկտ, և այլն: Ընդհանուր դեպքում, հիշիր, օբյեկտը պարզապես կադրի մեջտեղում դնելը վատ պրակտիկա է: Ավելի լավ է օգտվել ֆիբոնաչիի կորից:փ
Մեգապիքսելները լավ բան են, բայց ազդում են միայն նրա վրա, թե ինչքան մանրամասն է ստացվում կադրը: Սա նկարած է երեք մեքապիքսելանոց սիրողական ապարատով.
Սա էլ.
Լույսի ու գույնի խնդիրը քեզ մոտ հիստոգրամին չհետևելուց է գալիս. երբ կադրի մի մասը «վառած» (overexposed) է, կամ «սևացրած» (underexposed), դու մանրամասներ ես կորցնում, որոնք հնարավոր չի վերականգնել: Ընդհանուր առմամբ, exposure-ը կառավարելու երեք ձև ունես, որոնք երեք տարբեր արդյունքներ են տալիս՝ apperture (դիաֆրագմա), ISO (լուսազգայունություն), shutter speed (затвор-ի արագություն): Դիաֆրագման ինչքան բաց է, այնքան ֆոկուսից դուրս օբյեկտները լղոզված են ստացվում ու քիչ բան է ֆոկուսի մեջ մտնում (shallow depth of field), ասենք, դիմանկարների համար են հաճախ օգտագործում.
Լուսազգայունությունն առավել ստաբիլ միջոց է, բայց եթե թանկարժեք ապարատ չի (Canon 5D Mark III, Canon 1DX), պիտի հաշվի առնես, որ ինչքան այն բարձրացնես՝ նկարիդ մեջ աղմուկ է մտցնելու: Մեկ էլ, բարձր ISO-ից մատրիցան տաքանում է ու շուտ է վարի գնում:
Shutter speed-ն ինչքան ավելի դանդաղ է, այնքան շարժումները լղոզված են ստացվում, + ձեռքի դողը լղոզում է կադրը: Երբեմն օգտագործվում է նպատակային.
Ցույց տվածս բոլոր նկարները գրեթե խմբագրված չեն (crop արած, մաքսիմում) ու արված սիրողական ապարատներով, հիմա ցույց տամ խմբագրված ու կիսապրոֆեսիոնալ ապարատով արած նկարներ:
Լայն բացած դիաֆրագմա.
Նեղ դիաֆրագմա.
Բարձր ISO.
Ցածր ISO-ով վերևի նկարներն են:
Slow shutter speed.
Ազատ ժամանակ ունենաս՝ միասին կբզբզանք:
Էջանիշներ