Helios-ն իմաստ ունի փորձել, գրեթե ձրի օբյեկտիվ է (M42-Nikon ադապտերի հետ միասին կարժենա 10-12 հազար, ադապտերը մնացած M42-ների հետ էլ է կիրառելի): Կարելի է մի հատ Helios 44M-2 վերցնել (մոդելներից ամենալավ բոկեն ունի, որովհետև ամենաշատ apperture blade-ներն ունի), ու մի հատ էլ Helios 44M-7 MC (ամենահզոր մոդելը): Առաջինը 3000-5000 դրամ է, երկրոդը՝ 5000-7000: Տալիս են նույն էֆեկտն, ինչ իրենց կարգի թանկարժեք ֆիքս օբյեկտիվները: Թերությունը՝ ավտոֆոկուս չկա: Helios 44M-7-ն օգտագործելու համար մի փոքր մոդիֆիկացիա է պետք անել, ես կարող եմ անել (բնական է՝ անվճար ): Հաշվի առ, որ իմ ասածները 55 միլիմետրանոց են, որոնք 1,5 կրոպի վրա դառնում են 80 միլիմետրանոց (փոքր տելե/հեռու դիմանկարային): Դրական կողմերը՝ ապակի, Carl Zeiss Biotar-ի տեխնոլոգիա, որն օրիգինալից լավ է ստացվել, F/2 մաքսիմալ apperture, շատ հզոր բոկե էֆեկտ:
Որքան հասկացա Մ42-ը նրա համար է, որ Helios-ն հարմարեցվի Նիկոնին: Գներն էլ օգտագործված օբյեկտիվի գներն են չէ՞: Ավտոֆոկուսի բացակայությունը իրոք լուրջ թերություն է: 55մմ 1.5 կրոպի վրա չե՞ս կարծում, որ դիմանկարների համար հարմար չի: Փակ տարածությունում ինձ թվում ա դժվար կլինի դրանով: Ոտքով զում ես անելու, տեղդ չհերիքի Իսկ Helios-ներից չկա՞ 35մմ-ոց: