Դավթարս բացեմ: Իրականում անունները շատ շատ են, եթե կարծում եք, որ ձեր անունը նույնպես պիտի էս ցուցակում լիներ, բայց չեք գտնում, չվիրավորվեք: Հերթականությունն էլ պայմանական է
Տղերքից.
Արամ Ծիտ քյառթոց համայն Ակումբի: Արամ v2.0-ն իմ համար Ակումբի ամենամեծ բացահայտումն էր ու շատ ուրախ եմ, որ իր հետ հիմա եմ ծանոթանալու ու ոչ թե տարիներ առաջ: Առաջին գարեջուրս իր հետ ա լինելու, համ էլ Արամին եղբայրական չափալաղ եմ պարտք
Անվերնագիր Իսկ նա բանակում է... Թռոլ թռոլոց, Սաշիկը վկա: Ոչինչ, կհամբերենք, մինչև հետ գա:
Two Face Գագիկի ախպերը մեր ընգերն ա
Վահեչգիտեմքանիս Ակումբի ղեկավար կազմի հետ քփանալ ա պետք, մարդ ես, հետո պետք կգա
Յոհաննես Լիքը զրուցելու թեմա ունենք, գոնե մինչև բանակ գնալը տեսնվենք
Պիրիտ Վանաձորյան մաֆիայի ևս մեկ փայլուն ներկայացուցիչ, տեսնենք հլը ով ա
insider Սուս-փուս եկավ, տեղավորվեց Ակումբում, շատ նրբանկատորեն խառնվեց մեր զրույցներին ու հիմա նենց ա իրեն պահում, ոնց որ հազար տարվա անդամ լինիԼրիվ եվրաինտեգրում էր insider-ը
Ոչինչ, մի օր սադրելու եմ ու բերեմ հանդիպման
Freeman Մի տարի առաջ Ռուբենը երազ էր տեսել, որ փուչիկներով եկել էր Զվարթնոց ինձ դիմավորելուՏեսնենք խոստումը կկատարի
Աղջիկներից.
Ruby Rue Ես food porn-ի սիրահար եմ, Ռուբին էլ բնավ անտարբեր չէ
Վոլտերա Մարիի վիրտուալ կերպարից մեռնեմ, թե բան եմ հասկանում, հլը փորձեմ ռեալ կյանքում գլուխ հանել
Ալֆուշ Այլմոլորակայինի հետ երրորդ կարգի շփման ինձ թվում է ոչ ոք էլ դեմ չի լինի ունենալ
Նարե91 Իտալերեն իմացողները քչություն են անում, երկուսիս համար էլ օգտակար կլինի
Lisbeth Էն կինոների հերոսների պես պատրաստ եմ Երևանի բոլոր դեղատներով ու հիվանդանոցներով շրջել, մինչև Լիզբեթին գտնեմ: Նկարն էլ ունեմ, հերթով բոլոր աշխատողներին ցույց եմ տալու. «Էս աղջկան ճանաչու՞մ եք, որտե՞ղ կարող եմ գտնել»
Nihil Բոլոր առումներով վերին աստիճանի հետաքրքիր անձնավորություն մը:
Enna Adoly Փայլուն ապագա ունեցող ճստոներից մեկն է:
lilium Շատ չի գրում, բայց իր ներկայությունը միշտ զգում եմ: Չգիտեմ էլ Հայաստանում է, թե չէ, բայց շատ կուզենայի ճանաչել:
Ապերներից
մարդագայլուկ մեր բազմաթիվ ընդհանուր հետաքրքրություններից բացի մենք երկուսս էլ երազում ենք Իսլանդիայի մասին: Պետք ա խելք խելքի տանք ու մի ձև գտնենք, որ էս երազանքը իրականություն դառնա:![]()




Մեջբերել
: 





Էջանիշներ