Արէա-ի խոսքերից
Էն որ իմանում են հարսանիք ա, բայց չգիտեն որտեղ ա, ուր մտնում տաշի են գոռում:
Գորտուկի նման նորավարտ ու սենտիմենտալ աղջնակներն են մեղավոր էս համատարած կեղտի համար, բա ինչ:
Բոլորով միասին թռնենք դեմքին որ հանկարծ չխանգարի էն երեխու նորմալ ապրելուն:
Հետո Լիոնին գտնենք բերենք բմբուլները քամուն տանք, հետո Հովարսի հավատը քացու տակ գցենք, հետո Ամմէին ձեռ առնենք, Չամիչին ծաղրի առարկա սարքենք՝ րոպեն մեկ հիշենք, Սելավին էլ ոնց որ մի բան էր ասել, Սելավիին էլ կարելի ա մշակել, ու անպայման մի քանի հոգով, իրար հերթ չտալով, մրցելով սրամտության ու հնարամտության մեջ, ով ավելի լավ հումոր կանի, ով ավելի լավ համեմատություն կբերի, ով ավելի սուր կվիրավորի, դու ռասիստ ես, դու հոմոֆոբ ես, դու տգետ ես, դու սենտիմենտալ ես, դու եսիմինչ զահրումար ես: Ու բարձր-բարձր-բարձրներից էս ամեն ինչը:
Ու էս ամեն ինչը միմիայն ակնհայտ անվնաս մարդկանց նկատմամբ, որը հաստատ անձնական հարթություն կամ չի տեղափոխի, կամ չի կարա, կամ չի հասնի:
Իրական վտանգը կա ու մնալու ա էնքան ժամանակ քանի դեռ մենք Գորտուկից ենք մուռներս հանելու, ու մեզ թվալու ա թե շատ մեծ գործ ենք արել:
Էս երևի իզուր էլ գրում եմ: Հազար անգամ խոսացել ենք էս թեմայով էլի նույնն ա էլի: Հեսա ինձ էլ կքրֆեք կանցնի կգնա էլի:
Էջանիշներ