Տրիբուն (01.06.2014)
Ռուֆ, ինձ թվում ա, Մարկիզը լրիվ ուրիշ բան նկատի ունի: Ինքը հենց էն նույն մարդկանց մասին ա, որ «արդարություն» փնտրելու քողի տակ փախնում-գալի են Եվրոպա, բայց ամեն հարմար առիթի անուն են կպցնում Եվրոպական հանդուրժողականությանը. չհասկանալով՝ որ հենց էտ նույն հանդուրժողականության շնորհիվ ա, որ Եվրոպան իրանց անհանդուրժող կարծրացած հետույքները չի հանում սիկտիր անում:
Ռուֆուս (01.06.2014)
Բան չունեմ ասելու, բայց բռնել ու բոլոր ՀԿ-ներին ու հանդուրժողներին գրանտակեր անունը կպցնելն է սխալ: Թեղուտի համար ձեն հանեցինք ասին, գրանտակեր են, Մաշտոցի պուրակի համար ձեն հանեցինք, ասին գրանտակեր են, Կոնչիտային պաշտպանեցինք, ասին հերիք չէ գրանտակեր են, դեռ մի բան գեյ են, է հետո՞: Գոնե մեր ստանալիք գրանտները գային տեղ հասնեին, մի ձև յոլա գնայինք:
Մի անգամ էլ ներող, կատարյալ սյուրպրիզի համար
Չամիչն ա պակասում, աու՜, Չամիչ, ու՞ր ես![]()
I may be paranoid but no android!
Աթեիստ (01.06.2014), մարդագայլուկ (01.06.2014)
ՄԻԱՆՇԱՆԱԿ:
Ինձ թվում է՝ Ռուֆուսը կպած ուզում է Մարկիզին մի որևիցե բանում մեղադրի կամ սխալ հանի, բայց չի ստացվում:)) Մեկ շուռ ա տալիս ակումբցիների վրա, մեկ էլ ասում ա՝ ծիծաղելի բաներ ես ասում, համ էլ պուծինիստ ես ու Գոռ Թամազյանենց «Մեկ ազգ»-ի կարկառուն ներկայացուցիչ:
Այո, մեկ անգամ էլ եմ ասում.
. մարդիկ կան, «գեյ» ձևանում են բանակից խուսափելու համար: Անձամբ ճանաչում եմ այդպիսի երկու ՀՀ քաղաքացու:
. մարդիկ կան «հանդուրժող» են դառնում, որ հատկապես մարդու իրավունքների ոլորտում գրանտատու կազմակերպությունների աչքը մտնեն, չնայած իմ ներկայությամբ ծաղրում և հեգնում են ՏՍՏ-ներին, ԿՍԿ-ներին (և հայհոյում Կոնչիտային): Այսպիսի մարդկանց տասնյակներով գիտեմ:
...
. մարդիկ կան նույնիսկ, որ «հանդուրժող» են ձևանում, որ խոցելի (ռիսկային) խմբերի վերաբերվող ծաղկաձորյան կամ աղվերանյան սեմինարներին մի երկու օրով գնան, «կայֆավատցա» լինեն: Ու էդ սեմինարին լուրջ, մտահոգ դեմքով նստում են, բայց բարձրանում իրենց սենյակներում ղժժում:)
Պա՞րզ է:![]()
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 01.06.2014, 21:59:
Ի դեպ, Գալաջյանի շուխուռների ժամանակ մեկն ինձ գրեց, որ Գալաջյանը տենց հոմոֆոբ դարձել ա կամ համապատասխան վարք ա ցուցաբերում, որովհետև չի կարողացել գեյերի պաշտպանության ինչ-որ գրանտ կպցնի: Ինչ-որ ուզեցել ա գրանտ գրել, մեկը կողքից ասել ա՝ բայց գիտե՞ս, որ էլ չես կարա գեյերին քֆրտես, նա էլ ասել ա՝ թող գրանտը կպնի, ես էլ չեմ քֆրտի: Հիմա չգիտեմ՝ սա ինչքանով ա բամբասանքների շարքից, ինչքանով ա իրական, բայց սենց պատմություն ինձ պատմել են:
Աթեիստ (01.06.2014), մարդագայլուկ (01.06.2014), Ռուֆուս (01.06.2014), Տրիբուն (01.06.2014)
Հետաքրքիր ա՝ իսկ ըստ Մարկիզի չկա՞ն մարդիկ, որոնք իսկապես հանդուրժող են:![]()
Ազնվազարմի հետ լրիվ համաձայն եմ, հետազոտություն անելու կարիք չկա - մեր ազգի վիճակը մենք սաղից լավ գիտենք: Շատ որ հեռու չգնանք, մի ամիս առաջ բարի, գեղեցիկ, մարդասեր, հայրենասեր, նազանի պոպոք-պնդուկ քույրերը անկախ իրանցից ի ցույց դրեցին իրանց ողջ էությունը:
Էս մեր ազգի վիաճկն ա, կոմպլեքսների մեջ թաղված, բայց մեզանից դավոլնի, իբր հյուրասեր, բայց մուննաթն էրեսներից, մարդասեր, բայց ում ուզես առանց խղճի խայթի կհոշոտենք, ազգովի գ7, բայց շարքային գեյին նվաստացնող, սաղ իբր զարգացած կրթված ու աշխարհ տեսած, բայց անկիրթ, հետամնաց, ոռի ծակի չափ աշխարհայացքով: Գումարած սրան, անճաշակ, քաղքենի, անտաղանդ, բայց ալամ աշխարհին չհավան:
Իհարկե կան, օրինակ՝ ես, դու, Ռուֆուսը, Տրիբունը, մեր հիմնարկի Լուսոն և այլն... Կան, իհարկե կան, բայց հաստատ մեր ազգաբնակչության մեծամասնությունը չեն կազմում (կներեք, որ մեծամասնություն եմ ասում, բայց կոնկրետ համահանրապետական գիտական հետազոտության վրա հղում չեմ անում):)
Բայց ես միևնույն ժամանակ, չեմ կարող հասկանալ, թե ո՞նց կարող է մարդը թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածություն ունեցող մարդկանց հիվանդ չհամարել և համարել «անուղեղներ» ու հիմարներ, բայց լինել հանդուրժող: Հո հանդուրժելը միայն Կոնչիտայի համերգին գնալն ու ծափ տալը չէ:
Կարծում եմ՝ թեմայից դուրս չեմ գալիս: Այստեղ կարող ենք խոսել ազգաբնակչության բոլոր ռիսկային և հատուկ խմբերի մասին: Բոլորն էլ հանդուրժողականության պակաս ունեն և խարանի խնդիր: Նաև՝ հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց մասին:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 01.06.2014, 22:10:
Հա, նոր տեղ հասավ՝ ինչ ես ասում: Կներես, ինձ թվացել էր՝ թեմայի վերջին թեժ քննարկումներին ա վերաբերում ասածդ, մի տեսակ չէի հասկանում՝ ինչ ա կատարվում:
Էդ առումով լրիվ համաձայն եմ հետդ: Ինգա-Անուշների արածը հոգեկան հիվանդների նկատմամբ վառ օրինակ: Մեկ այլ օրինակ էլ, երբ մի կարկառուն անհանդուրժող ազգային անհանդուրժողականություն էր ցուցաբերել Ռիկի նկատմամբ, ասել էր՝ վեշերդ հավաքի, գնա:
Օղորմածիկ տատս մի հատ ընկերուհի ուներ՝ տիկին Զվարթը: Կարող ա տիկին Զվարթն էլ արդեն վաղուց վերին Երուսաղեմում ա, չեմ իմանում: Տատս, տիկին Զվարթն ու տիկին Սիրուշը իրար հետ ամեն իրիկուն կարտ էին խաղում: Զվարթը կարդալ, գրել ու հաշվել չգիտեր, բայց փիս կառտյոժնիկ էր: Մեր մեջ ասած, տատս ու տկիին Սիրուշը մեկ-մեկ Զվարթին հաշվի մեջ խաբում էին, ինքն էլ հանդուրժում էր: Կարճ ասած, ուզում եմ ասեմ, որ էս կինը կրթություն, մրթություն, ոչ մի բան կյանքում չէր ստացել: Կյանքի լավագույն տարիներն էլ երևի անցել էին գաղթի ճանապարհներին մի երկրից մյուսը, մինչը վերջապես հայրենդարձվել ու հաստատվել էին Հայաստանում:
Ուրեմն թաղում ինչ կլիներ, ով ում կուտեր, ով ում սիրածն էր, ով ում հետ ամուսնացավ, բաժանվեց, ինչ արեց, տիկին Զվարթի բողկին չէր: Ասում էր. «Աման, ձեր ինչ քորձն է, թողեք մարդիկը ինչպես կուզեն, այնպես ալ ապրեն, ձեզի հացներդ չեն կերել»:
Գրել-կարդալ-հաշվել չիմացող տիկին Զվարթը 30 տարի առաջ տվել էր հանդուրժողականության բացարձակ սահմանումը:
Chuk (01.06.2014), Freeman (02.06.2014), ivy (01.06.2014), Mephistopheles (01.06.2014), Sagittarius (01.06.2014), Արևհատիկ (02.06.2014), Մարկիզ (01.06.2014), Նաիրուհի (01.06.2014), Շինարար (01.06.2014), Ռուֆուս (01.06.2014)
Այս թեմայում արվել է գրեթե 300 գրառում, որոնց մեջ ահագինները թեմայից դուրս են, ահագինները ֆլուդ են, ահագինները թրոլինգ են, ահագինները վիրավորական են: Բայց թեմայում կա ընդամենը 6 ջնջված գրառում:
Սովորե՛ք ակումբի ղեկավարությունից հանդուրժողականություն![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
boooooooom (02.06.2014), Mephistopheles (01.06.2014), Sagittarius (01.06.2014), Աթեիստ (01.06.2014), Արևհատիկ (02.06.2014), Նաիրուհի (01.06.2014), Ռուֆուս (01.06.2014), Տրիբուն (01.06.2014)
Ճիշտն ասած՝ ես Ռուֆուսի պահով արդեն սկսեցի կասկածել (կարող եմ կասկածել, որ Ռուֆուսը Վլաձիմիր Վլաձիմիրովիչ Պուծինին և մեր հայ ազգի պարծանք, իմ անձնական կուռք Գոռ Թամազյանին չի հանդուրժում), բայց ես, դու, Տրիբունն ու Լուսոն հաստատ հանդուրժող ենք մեր և ողջ աշխարհի բնակչության խոցելի խմբերի նկատմամբ, այդ թվում՝ հանդուրժող և հոգատար ենք նաև հոգեկան հիվանդությամբ տառապող Վ. Վ. Պուծինի և Գոռիկի նկատմամբ:
Տրիբուն, քեզ արդեն շատ են էս ասել, բայց մի հատ էլ ես ասեմ, կակռազ ճիշտ թեմայում ռաստ եկանք։ Ես քեզ ինչքան եմ սիրում
Դե հանդուրժեք մեր սերը![]()
I may be paranoid but no android!
Տրիբուն (01.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ