Rhayader (02.06.2014)
Գորտուկ ջան, կներես իհարկե, բայց քեզ ո՞վ ա թույլ տվել նման երեխաների հետ աշխատել, երբ դու համապատասխան գիտելիքներ չունես (ինչու՞ եմ զարմանում, սաղ Հայաստանում էդ ա): Դու նշում ես, որ հարյուր տոկոսով տրանսվեստիտ ա դառնալու, մինչդեռ բժշկության մեջ ոչինչ հարյուր տոկոսով չի, իսկ եթե ինչ-որ բան «դառնալու» է, ապա դա տրանսվեստիզմը չէ: Դու սեռական խանգարումների դասակարգմանն ընդհանրապես ծանո՞թ ես: Ծանո՞թ ես, ասենք, ՀՄԴ-10-ին, որով էսօր Հայաստանը պարտավորված ա առաջնորդվել: Իսկ գիտե՞ս, որ եթե տրանսսեքսուալիզմ է ախտորոշվում, դու ինչ էլ անես, չես կարող նրան փոխել: Էդ դեպքում ինչու՞ ես փորձում վերևում նշված բաները բացատրել երեխային:
Մեկ էլ չգիտեի, որ Հայաստանում նյարդահոգեբույժներ էլ կանԿասե՞ս ովքեր են: Ու ընդհանրապես, էստեղ ո՛չ նյարդահոգեբույժը, ո՛չ նյարդաբանը որևէ բան չունեն անելու: Սա սեքսոլոգի ու հոգեբույժի գործն ա: Դե հոգեբանինն էլ... բայց դե...
GriFFin (31.05.2014), Sambitbaba (01.06.2014), մարդագայլուկ (31.05.2014), Մինա (01.06.2014), Յոհաննես (31.05.2014), Վոլտերա (31.05.2014), Տրիբուն (31.05.2014)
Rhayader (02.06.2014)
Դուք չեք կարող ասել, որ ես լավ մասնագետ չեմ , որովհետև պացիենտներիս ու ինձ մոտ հերթերի քանակը ուրիշ բան է ասում:Ու ինքս լավ գիտեմ որ գերազանց եմ ավարտել մասնագիտական կրթությունս:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Գորտուկ, Զրուցարան, ԶՐՈՒՑԱՐԱՆ...
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Գորտուկ ջան, կներես, բայց Հայաստանում գերազանց ավարտելը ոչ մի բան չի նշանակում, որովհետև Աստված գիտի, թե ինչ են լցնում ուսանողների գլուխը, իսկ ուսանողն էլ սովորաբար դուրս չի գալիս տեսնի, թե իր գլուխը լցված աղբից բացի ուրիշ ինչ կա աշխարհում: Հերթերն էլ ոչինչ չեն ասում, որովհետև Հայաստանում վատ մասնագետների մոտ էլ են հերթեր գոյանում: Բայց մենակ էն, որ դու տրանսսեքսուալիզմի նշաններով երեխայի հետ սխալ, անգամ անընդունելի աշխատանք ես տանում, դա արդեն փաստ ա:
Mephistopheles (03.06.2014), Մինա (01.06.2014), Նաիրուհի (31.05.2014), Տրիբուն (31.05.2014)
Sambitbaba (01.06.2014)
Ահա էն գլխավոր պատճառներից մեկը, ինչի համար ես պատրաստ եմ հենց վաղը իրերս հավաքել ու գնալ Հայաստանից։
Հոգեբանը հոմոֆոբիա է սերմանում, հոգեբանը նորմալ է համարում (մի տեսակ «ինքնապաշտպանություն») մարդուն ծեծել մենակ նրա համար, որ նա տարբերվում է հասարակության մեջ «ընդունված» կարծրատիպային կերպարից...
Ասենք՝ վաղն իմ երեխան խնդիր ունենա, ես նրան տանեմ հոգեբանի մոտ, ու պարզվի՝ էդ հոգեբանը մեր գորտուկի նման իմ երեխային հասկացնում է, որ եթե չի ուզում ծեծ ուտել՝ պիտի իրեն պահի նենց, ոնց որ մեծամասնությունն է ուզում։
Երեխեք, ես անհանդուրժող եմ դառնում, եկեք դուրս գամ էս թեմայից![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ