Շատ լավ հաղորդում էր, ափսոս Լիոնին շատ ձայն չտվեցին, որ նա իր իմացածն ասի, համարյա բան չասեց: Մի նկատառում, ձախ կողմի մարմնեղ գիտնականը, կարծեմ Հովհաննիսյան էր ազգանունը, նշելով Վահան Մամիկոնյանի երեք հաղթանակները, առաջարկելով արձան կանգնեցնել նրան ու հիշեցնելով, որ նրա օրոք պարսիկները հաշտություն առաջարկեցին մեզ, մոռացավ նշել մի կարևորագույն հանգամանք. Պարսիկներն այդ քայլին դիմեցին միիմիայն այն բանից հետո, երբ արևլքում կործանիչ պարտություն կրեցին հեփթաղներից: Էլի շատ ապրի Վահան Մամիկոնյանը, պարզապես ցանկանում եմ ասել, որ հանգամանքները շատ կարևոր են: Ի դեպ, Վարդանանց անունով ծանոթ ապստամբությունը, որն ի դեպ իրականում սկսվեց Վասակ Սյունու ջանքերով, նույնպես սկսվեց միմիայն այն բանից հետո, երբ արևելքում պարսիկների դեմ ապստամբեցին հեփթաղները: Այսինքն, հավատք, հայրենասիրություն, քաղաքականություն և այլն... սա իր հերթին, բայց այդ մարդիկ էլեմենտար ողջամտություն ունեին և կուրորեն չնետվեցին պարսիկների վրա, ինչպիսի տպավորություն երբեմն ստեղծվում է, երբ կարդում ես պատմիչների թողած ժառանգությունը:
Էջանիշներ