Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ուզում եմ ակումբի մի երկու անիմաստ ֆունկցիաների մասին հարցնել: Մեկն էդ ընկերության հայտերն են: Իմաստը ո՞րն ա: Մեկ ա, որևէ ֆունկցիոնալ օգուտ չկա դրանից: Մյուսն էլ խմբերն են: Վախտին չգիտեմ ինչ ա խելքիս փչել, մի հատ խումբ եմ բացել, որը երբևէ որևէ տեսակի գործունեություն չի ծավալել, բայց անընդհատ միանալու հայտեր են գալիս: Ուրիշ խմբերու՞մ էլ ա նույն վիճակը: Ու ընդհանրապես, էս էրկու ֆունկցիաներն անիմա՞ստ չեն: Գուցե արժե՞ դրանցից ազատվել:
Համենայն դեպս ներկայիս կիրառության համատեքստում անիմաստ են: Անիմաստ է նաև բլոգային համակարգը: Անիմաստ է ալբոմների համակարգը: Բոլորը, կրկնեմ, ներկայիս կիրառության համատեքստում:

Կամ քաղաքականություն պետք է փոխվի, դրանց սկսենք հետևել ու կիրառական օգտագործել, կամ էլ, ճիշտ ես, անջատել է պետք: Իմ կարծիքով: