Մի քիչ բողոքեմ էլի Բամբիռից: Իրանք շատ լավն են ձայնագրված տարբերակով, նոր երգեր, նոր փորձեր, նոր մոտեցումներ, ակուստիկ: Ամենակարևորը՝ երգերը հիմնականում հայերեն են: Բայց իրանց համերգներն ահավոր են: Տասը տարի առաջ էլ էր նույնը, հիմա էլ: Ինչ-որ անհասկանալի անգլերեն երգեր են երգում (էլի իրանցը), որոնք ոչ մի կերպ չեն ասոցացվում էս ձայնագրված կատարումների հետ, գործիքները վռոձի ավելի ծանր են, ռոքոտ, բայց արդյունքում վոկալիստի ձայնը չի լսվում: Հանդիսատեսի հետ կոնտակտ համարյա չկա: Մի խոսքով, եթե հեդբանգինգ չանես, ձանձրույթից կմեռնես: Ու եթե հեդբանգինգի տարիքդ անցել ա, վաբշե ահավոր ա: