էս ինչ ինդիմ հարցերի շարան ա մոտս, ապա-ապա, պահանջում եմ շարունակություն![]()
էս ինչ ինդիմ հարցերի շարան ա մոտս, ապա-ապա, պահանջում եմ շարունակություն![]()
Ինձնից էլ ոչ ոք հարցազրույց վերցնելու ցանկություն չունի, ոչ էլ թեկնածությունս ա առաջարկվել, իսկ էս կայքում լիքը հավես, հետաքրքիր հարցեր եմ ստանում։ Դե, շատ տարիներ առաջ երկու անգամ հարցազրույց վերցրել են ինձնից, բայց էդ էնքան վաղուց էր, որ հիմա ո՞վ ա հիշում
։
Հա, բայց էս կայքն էդ առումով էլ ունի առավելություն. Ակումբում եթե մարդը համաձայնի պատասխանել բոլորի հարցերին, մեկ ա, ինքը չգիտի՝ ինչ հարցեր են տալու, ու կարող ա նենց հարց տան, որ հեչ չուզենա պատասխանել, բայց թեկուզ էդ հրապարակավ չուզենալն ու չպատասխանելն էլ իր համար ցանկալի չլինի։ Իսկ Ask.fm–ում հարցը հրապարակավ երևում ա միայն ստացողի պատասխանելուց հետո, այսինքն՝ եթե չես ուզում պատասխանել, ուղղակի չես պատասխանում, ու բացի հարցը տվողից, ուրիշ ոչ ոք չի էլ իմանա, որ քեզ տենց հարց են տվել։ Այսինքն՝ անհարմար զգալու, բացատրություններ տալու ու արդարանալու հարց չկա։ Էս լուրջ առավելություն ա, իմ կարծիքով։ Հետո ազատ գրաֆիկով երբ ուզում ես՝ պատասխանում ես, պատասխանատվություն էլ չկա։ Բայց պատասխանելն էնքան հավես ա, որ սովորաբար շատ շուտ են պատասխանում մարդիկ։Ուլուանա, եթե ճիշտ եմ հիշում, ակումբում ունենք հարզարույցների տարբեր ֆորմաատներ, որոնցից մեկի դեպքում ստանում էինք հարցազրույց տվողի համաձայնությունը, թեմա բացում, նախապես որոշված ժամանակահատվածում ամեն ցանկացող իր հարցն էր հղում , իսկ դրանից հետո սկսվում էր հարցերի պատասխանման փուլը: Նույն ask.fm-ի պրոֆիլներ բացողների համաձայնությունը կարելի է ստանալ ու էստեղ թեմաներ բացել: Թեկուզ, ոնց տեսնում եմ նույն մարդկանցից հիմա անիմաստ կլինի հարցազրույց վերցնել, բայց դե կայքում ապագա գրանցվողները կարող է մտափոխվեն ու համաձայնվեն էստեղ հարցերի պատասխանել:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Smokie (02.06.2014)
Ան, բայց կարծում եմ՝ ակումբում կարելի ա էդ հարցը լուծել: Մոտավորապես սենց. հարցերը նախապես մոդերը պմ-ներով հավաքում ա ակումբցիներից, անոնիմ տեղադրում հարցազրույցի թեմայում, կոնկրետ անձն էլ պատասխանում ա:
Բայց ամեն դեպքում ask.fm-ն ինքը շատ հավես բան ա: Ու պետք ա հաշվի առնել, որ մենակ ակումբցիները չեն, որ հարցեր են տալիս: Ես մի քանի ոչ ակումբցիներից էլ եմ հարցեր ստացել, ու դա շատ հավես ա:
թե ինդիմ հարցերը պրծան, գնամ տենամ ինչ եմ անում![]()
laro (01.05.2014)
Հասկանում եմ այդ կայքի առավելությունները: Բայց էսպես շարունավելու դեպքում հրաժեշտ կտանք ակումբի մի լավ ու բարի բաժնի:
Բյուրը լավ առաջարկ արեց: Ճիշտ է, ինչ որ մեկին նեղություն կտանք, բայց ախր դա էդքան էլ մեծ նեղություն չի: Պարտադիր էլ չի, որ դրանով մոդերատորը զբաղվի, ամեն անգամ ակումբի անդամներից մեկը կարող է այդ պարտականությունը վերցնի իր վրա: Մի խոսքով` ասա ցանկություն լինի, մնացած ամեն ինչ շատ հեշտ կարելի է կազմակերպել:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
քիչ-քիչ ազդում ա ներվերիս էս ասքէֆեմը
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ