ձեռ չի տալիս Հով ջան, թե չէ կխոստովանեի
Հայկ ջան, ժամանակին Բրունոյին այրեցին, որտև ասում էր երկրագունդը կլոր ա: Ու տենց դեպքերը քիչ չեն պատմության մեջ: Դու կարաս իրան նայելուց զվարճանաս, հուզվես, լացես ծիծաղից, բայց դու ո՞նց կարաս իրան անտաղանդ անվանես: Քանի հլը հստակ սահմանում չկա ինչ բան ա տաղանդը, ինչն ա լավ կամ վատ, դու ո՞նց կարաս որոշես լավ բան ա թե վատ, որ գովաս կամ փնովես: Կամ ընդհանրապես մտածե՞լ ես, թե իրան քո կարծիքը հետաքրքրո՞ւմ ա ընդհանրապես, էդքան կարևո՞ր ա իրա համար, որ դու էլ ժամանակ ծախսես կարծիքդ հայտնես իրա մասին:
մարդը տենց ա հարմար գտել իր սերը, համակրանքը, եսիմինչը արտահայտի իր սիրելի երգչուհուն, բայց արի չմոռանանք, որ իր յութուբի ալիքը իր անձնական տարածքն է, իսկ դու իրա վիդեոն բերում ես Ակումբ, ղժժում ես վրեն, ու հլը մյուսներին էլ օրինակ ես ծառայում...
ցանկացած մարդու, այդ թվում քո հետ կապված լիքը երևույթներ կան, որ կարան ղժժալու առիթներ տան որոշակի տիպի մարդկանց մոտ, ու իրանք համարեն, որ դու անտաղանդ ես: Ուղղակի փորձի համար, ուզո՞ւմ ես տենց մի բան կազմակերպեմ, հիմնավորված ղժժան որևէ անտաղանդության վրա, դու կողքից պատահաբար տես ու զգացածովդ կիսվի

Էջանիշներ