Բյուր հետևում եմ, ուղղակի չեմ ուզում ՀԿ-ների հետ կապ ունենալ, մի տեսակ նե՜նց չեմ վստահում իրանց:![]()
Ռուբ, եթե չեմ սխալվում EVS մենակ ՀԿ-ների միջոցով կարաս դիմես: Լավ կլինի բոլորի մոտ գրանցվես, opportunity-ները ստանաս ու օրեկան մի 5-10 հատի դիմես, անցնելու շանսը շատ քիչ է, հատկապես հարավային Եվրոպայի երկրներում (Իսպանիա, Իտալիա, Պորտուգալիա, Հունաստան), դրա համար պիտի լիքը տեղեր դիմես, մինչև ստացվի: Մի ժամանակ ես ICIRLD-ի միջոցով էի դիմում EVS, մի հատ Ֆինլանդիա անցա, բայց վիզայի հետ պրոբլեմներ առաջացան (նոր անձնագիր պիտի հանեի, բան ման), տենց դեդլայնին չհասցրեցի, մի հատ էլ Ռումինիա անցա, բայց պարզվեց գնալու տեղ չէր, հրաժարվեցի:
Ի դեպ Ակումբի Agni-ն էլ ա EVS արել Ռումինիայում, ուզում ես հետը խոսի, տես ինչով կարող ա օգնել:
I may be paranoid but no android!
Հա, նոր նայում էի, մենակ որոշ ՀԿ-ների միջոցով կարելի է գնալ: Ուղղակի էդ ՀԿ-ներն ինչ-որ մասնակցության վճար են ուզում, որը նախատեսված չի ու տենց շարունակ: Erasmus+-ում ոնց որ նույնիսկ Հայաստանի ՀԿ-ներն էլ organizer ու coordinator չեն կարա լինեն:
Նենց առանձին ծրագրերն էլ, ոչ EVS, ձրի չեն ու scholarship էլ համարյա չեն տալիս:
Աչքիս էս ամառ էլ թթվեցի տանը: -_-
Ոնց, առաջին անգամ եմ լսում, որ անդամավճար ուզեն, ես ICIRLD-ին ոչ մի կոպեկ չէի տալիս, չնայած ստիպված էի որպես իրենց անդամ գրանցվել։ Բայց ամեն դեպքում եթե անցնես ու մի տեղ գնաս, քեզ ուղարկող հայկական ՀԿ-ի հետ կապդ մինիմալ ա լինելու, գրեթե ամեն ինչով քեզ host անող ՀԿ-ն է զբաղվելու։ Մեկ էլ ասեմ, որ EVS անելու լավ ու վատ երկրներ կան, օրինակ սկանդինավյան, գերմանական, ֆրանսիական, անգլիական ՀԿ-ները շատ լավ են կոորդինացնում ամեն ինչ, աշխատավարձը ժամանակին են տալիս, կամավորներին լավ են նայում, մինչդեռ ահավոր շատ բողոքներ կան որոշ արևելաեվրոպական երկրներից ու Իտալիայից, որ սարսափելի բարդակ ձևով են աշխատում, փողերը ուշացնում են, կամավորներին շահագործում են և այլն։
I may be paranoid but no android!
Անդամավճար չէ, participation fee, որն իրականում ծրագրում չկա ու չպետք ա լինի: Նման դեպքերի հետ շատ եմ առնչվել:
Համենայն դեպս մերսի, տեսնեմ ի՞նչ partner ՀԿ-ներ կան:
Ողջույն, ժողովուրդ։) Մի հարց, գուցե մեկը տեղյակ լինի։) Մյունխենում 300-400 եվրոյով ամռանը սենյակ գտնելը ռեալ ա՞։ Կրթաթոշակ եմ ստացել հետազոտական ծրագրի համար (DAAD), բայց պարզվեց բնակվելու տեղը ինքս պետք ա գտնեմ։ Հանրակացարաններում տեղ չկա, ինտերնետում էլ վարձով տների գներից սարսափում եմ![]()
John (18.04.2014)
Որքանով ընկերներիցս եմ տեղյակ, Մյունխենում առհասարակ տուն գտնելը շատ դժվար ա.Եթե ինչ-որ համալսարանի հետ ա կապված հետազոտական ծրագիրը, գուցե իրենց դիմես, օգնեն գտնել. Երբեմն իրենց ուսանողներին օգնում են սենյակ գտնելու հարցում, նույնիսկ հանրակացարանից դուրս.
Նորություն նրանց համար, ով միտք ունի Անգլիա գնալ սովորելու. TOEFL-ը արդեն չի անցնում իրենց մոտ, վիզա ստանալու համար ուրիշ տեստ ա պետք հանձնել(օր. IELTS.)
http://www.ets.org/important_update/...toefl_toeic_uk
կախված, թե սենյակ ասելով ի՞նչ ես հասկանում. եթե բնակարան նկատի ունես, մոռացի. եթե «կիսովի» բնակարան, այսպես ասած WG, որի ամեն մի սենյակը մեկն ա վարձում, ապա երկրում չգտնվելով ու անձամբ տեսակցության չայցելելով, դժվար կլինի, բայց ոչ անհնար: Օրեկան վարձով սենյակներ կան, ավելի թանկ են, բայց խորհուրդ կտամ դրանցից վերցնել 7-10 օրով. էտ ընթացքում սենյակների տեսակցության մի քանի (նվազագույնը տաս) հանդիպումներ նշանակել ու տեղում պայմանավորվել:
էս էլ սայթը, ստեղի առաջարկներից լավ առաջարկներ չես գտնի՝
http://www.wg-gesucht.de/
Մերսի արձագանքի համար։)
Ահա, Լյուդվիգ-Մաքսիմիլիանի համալսարանի դասախոսներից մեկի ղեկավարության տակ պետք ա կատարեմ հետազոտությունը, բայց ոնց հասկացա համալսարանը առանձին հանրակացարան չունի, մնացածում էլ մեկ-երկու սեմեստր պետք ա սպասել։) Հա մի քանի սայտ նայեցի, ճիշտ քաղաք չեմ ընտրել, բայց դե թեմայիս հետ կապ ունեցող մասնագետ մենակ Մյունխենում գտնվեցԱչքիս ամբողջ կրթաթոշակը տամ բնակարանին, տանից դուրս չգամ
![]()
Lusina (18.04.2014)
իմ տված սայթը նայի, հաստատ կգտնես ինչ-որ բան, ահա, էս էլ քեզ համար search եմ տվել Մյունխեն
http://www.wg-gesucht.de/wg-zimmer-i...49bf0278a4f35a
մանրամասն քո մասին նամակ գրիր, թե ով ես, ինչ ես անելու Մյունխենում, որ վստահություն կառուցես, հետո, եթե համար կա, զանգի ու առաջարկի սկայպով հանդիպում. հնարավոր ա կանխավճար ուզեն, բայց մի քիչ որ ջանք թափես մի բան կգտնես, ամառը շատերն են իրանց սենյակները կարճ ժամանկում վարձով տալիս ու հենց արտասահմանցիներին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ