Ոնց էլ չլինի, յուրաքանչյուր մարդ գիտի մոտավորապես ինչ հաճախականությամբ ա ինքը երկրից դուրս գալիս կամ ընդհանրապես դուրս գալիս ա, թե չէ: Նա, ով գիտի, որ դուրս չի գալու ասենք առաջիկա հինգ տարում, հանգիստ կարա նույնականացման քարտով ման գա: Իսկ նա, ով գիտի, որ ասենք տարին մեկ դուրս ա գալիս, կարա էնքան շրջահայաց լինի, որ միանգամից հանի անձնագիր, չսպասի գա երկրից դուրս գալու պահը, նոր խառնվի իրար:
Ի դեպ, որքան գիտեմ, դեսպանատները երկարացված անձնագրերին վիզա չեն տալիս: Ես էլ եմ էդ խնդիրն ունեցել, դրա համար նորն եմ հանել: Ես իմ ոտքով եմ գնացել, որ իմ գրպանից էդ գումարը տամ, կենսաչափական ստանամ, էն էլ քանի որ էդ ժամանակ դեռ կիսափորձնական փուլում էր, սարքերը լավ չէին աշխատում, հենց անձնագրայինի աշխատողը խորհուրդ տվեց սովորական հանել:
Էջանիշներ