StrangeLittleGirl-ի խոսքերից
Մեֆը սպանեց թողեց: Ուրեմն անցնում ենք գիտական դաշտ:
Ունենք մեկ տղամարդ և մեկ կին: Երկուսն էլ ինչ-ինչ պատճառներով սեքս չեն ուզում: Տղամարդուն տանում ենք բժշկի: Հետազոտությունների արդյունքում 80% հավանականությամբ հայտնաբերվում ա կենսաբանական/ֆիզիոլոգիական պատճառ: Կնոջն ենք տանում բժշկի: 80% հավանականությամբ հայտնաբերվում ա հոգեբանական պատճառ (օրինակ՝ նախկինում բռնաբարություն կամ կոնկրետ զուգընկերոջ հետ էմոցիոնալ կապի բացակայություն):
Նորից ունենք մեկ տղամարդ և մեկ կին: Տղամարդու էրոգեն զոնաներին ձեռ ես տալիս, էն անտերը միանգամից տնգվում ա: Ոնց որ կնոպկա: Ու կապ չունի՝ ձեռք տվողն ով ա: Կնոջ էրոգեն զոնաներին ձեռ ես տալիս, կարող ա գռգռվի, կարող ա չէ: Կապ ունի՝ ով ա ձեռք տվողը: Եթե էմոցիոնալ կապ չկա, ուղղակի չի գրգռվի: Հլը ավելին՝ կանանց էրոգեն զոնաներն էդքան ֆիքսված անատոմիա չունեն, ինչքան տղամարդկանցը:
Իսկ էն, ինչին գիտության մեջ ասում են էմոցիոնալ կապ, հասարակ կենցաղային լեզվով կոչվում ա սեր: Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու ա ավելի հաճախ պատահում, որ տղամարդը կնոջը դավաճանի: Հասկանու՞մ եք, թե ինչու են տղամարդիկ ավելի ծանր տանում կնոջ դավաճանությունը: Դա միանգամից նշանակում ա՝ վսյո, ես քեզ էլ չեմ սիրում:
Էջանիշներ