Սատանեն՝ ալբոմների հանդեպ ունեցած մոլուցքի դիմակով ինձ դրդեց բացել այս թեման![]()
Այստեղ կխոսենք այն ալբոմների ինչու չէ՞ նաև խմբերի մասին, որոնք մեզ համար նորություն են՝ բացահայտում:Նաև ցանկության դեպքում կխոսենք վերևում նշված ալբոմների մասին
Էսօրվա ալբոմներս բաժանված են երեք հատվածի:
1. Անցյալ
The Decemberists-The King Is Dead
Շաբաթ օրը լսել էի Rox In The Box երգը ու սիրահարվել բառիս բուն իմաստովՀիմա ալբոմը լսեցի, իրոք շատ լավն էր, բարի, հավես երգեր էին, բայց Rox In The Box-ի արդեն թողած ազդեցությունից հետո մյուսները էդ աստիճանի նկատելի չէին:
2.Ներկա
Հիմա լսում եմ Tyr-ի Eric The Red-ը
Էս խմբին վերջերս եմ լսել Ensiferum-ի հետ միասին: Վերջինիս էնքան էլ չեմ հավանել, իսկ Tyr-ն ինչքան էլ ծանր լինի, էնտեղ գռոուլ վոկալ չկա, (այն ինձ վրա բացասաբար ա ազդում): Ինչպես և Ragnarok-ը, այնպես էլ այս ալբոմը լսելուց հասկանում եմ մի բան, որ էս խմբից պետք ա ընտրել հավանած երգերը ու դրանք առանձին լսել, առանց մյուսների: Իսկ հաճելի երգերն էնքան էլ քիչ չեն ըստ երևույթին: The Wild Rover-ը հավանեցի սրանից: Իսկ Ragnarok-ից Brothers Bane-ն էր լավը:
3.Ապագա
Tears For Fears-Songs From The Big Cher
Մի չորս տարի առաջ դիտել եմ խմբի Shout տեսահոլովակը: Վեց րոպեանոց մի գլուխ կրկնվող երաժշտություն, կարող ա ձանձրանաս դիտման ընթացքում, բայց երբեմն ուզում ես կրկնել, էլի դիտել: Ամեն դեպքերում խումբը բավականին հետաքրքրել էր ու հաստատ գիտեի, որ ուսումնասիրվելու ա: Վերջերս էլ նայեցի Head Over Heels-ը, էդ մակն ավելի հավանեցի բնականաբար, հետաքրքիր երգ էր ու շատ հետաքրքիր տեսահոլովակ: Էսօր էլ պարզեցի, որ երկուսն էլ նույն ալբոմից են: Անպայման կլսեմ![]()
Էջանիշներ