artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Մինա (10.02.2014)
Ես էլ եմ ուրախ դրա համար ու պատրաստ եմ էդ կանանց օգնելհամենայն դեպս իրանց մի մասին
![]()
The cake is a lie.
Աբելյան (07.02.2014), Աթեիստ (06.02.2014), Մ ա լ ա ն չ ո (07.03.2014)
Լավ, հա, ճարահատյալը որն էր: Ամուսնանալու ցանկություն ունեցողը միշտ էլ կամուսնանա:
Արտակ, իրոք, կա տենց բան: Վերջերս շատացել են տենց կանայք, բայց ոչ թե գնում պատահական մեկի հետ սեքս են անում, այլ արհեստական բեղմնավորմամբ են ունենում: Անգամ կանանց գիտեմ, որ երկար տարիներ պլանավորում են: Ասենք, քսանյոթում որոշում են երեսունյոթում երեխա ունենալ: Դրա համար լիքը փող են կուտակում, որ երեխա ունենալուց հետո էլ մի երկու-երեք տարի չաշխատեն, կարողանան երեխային պահել:
Իսկ երևույթը շատ նորմալ եմ համարում:
Alphaone (06.02.2014), Ariadna (07.02.2014), Cassiopeia (10.02.2014), Sambitbaba (07.02.2014), Աթեիստ (06.02.2014), Արէա (06.02.2014), Մինա (10.02.2014), Նաիրուհի (06.02.2014), Տրիբուն (07.02.2014)
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Նաիրուհի (06.02.2014)
Cassiopeia (10.02.2014), Աբելյան (07.02.2014), Աթեիստ (06.02.2014)
նեա... բոլոր աղջիկներն էլ ուզող ունեն. ուժգին ցանկություն (ինտենսիվ, ոչ թե էքստենսիվ) ունեցողները ստանդարտներն են չափից բարձր դնում:
Թեմայի մասին՝ ինձ շատ հարազատ մարդկացից ա. շատ կիրթ կին ա ու շնորհքով, սովորող տղա ա մեծացրել: Հարցադրումն ա սխալ: Բնականաբար մենակով երեխա մեծացնելը զուտ մեթամատիկորեն կրկնակի դժվար: ՈՒ էս պարագայում միակ տրամաբանական հարցադրումը՝ արդյո՞ք պատրաստ ես դրան ու գիտակցում ես, թե ինչ պատասխանատվություն ես վերցնում: Բայց էտ նույն հարցը պտի դրվի նաև ցանկացած զույգի առաջ:
Տրիբուն (07.02.2014)
Շուշան Պետրոսյանը մի քանի տարի առաջ ասել էր, թե երեխա ունենալու համար ինչ պարտադիրա, որ կինը ամուսնանա....
Բարև Ձեզ
Ոչ միշտ, ես Հայաստանում առնվազն երկու կնոջ գիտեմ, որ ոչ թե արհեստական բեղմնավորությամբ են ունեցել, այլ իրենց մոտ ընկերական շրջապատի անդամներիցԷդ զույգերը «զույգ կազմելու», ամուսնանալու կամ իրար հետ ապրելու մտադրություն չունեին, երկու հայրերն էլ արդեն ամուսնացել են ուրիշ կանանց հետ ու իրենց երեխեքն ունեն ու բոլորն էլ երջանիկ են:
Ի դեպ ստատիստիկան ասում է, որ առանց ամուսնության ծննդաբերությունները առավել տարածված են հյուսիսային ու արևելյան եվրոպական երկրներում, շատ երկրներում նման ծնունդները ընդհանուր ծնունդների 60-65 տոկոսն են կազմում:
I may be paranoid but no android!
Cassiopeia (10.02.2014), Աթեիստ (07.02.2014), Մ ա լ ա ն չ ո (07.03.2014), Տրիբուն (07.02.2014)
Առանց ամուսնանալու երեխա ունենալը երևի կարելի է նորմալ համարել, եթե կինը լրջորեն գիտակցում է դրա ողջ պատասխանատվությունը՝ թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական։ Ֆինանսականը նույնիսկ ամենակարևորը չի, իմ կարծիքով, որովհետև, ոնց որ Արիադնան ասեց, ամուսնացածների դեպքում էլ երաշխիք չկա, որ ծնողները կարողանալու են ֆինանսապես ապահովել իրենց երեխաներին։ Էստեղ խնդիրը միայն երեխային մենակ պահել–մեծացնելը չի։ Կա նաև երեխայի՝ ի սկզբանե հայր չունենալու հանգամանքը։ Տվյալ դեպքում կինը կարծես իր երեխայի համար որոշում է, որ նա ծնված օրվանից անհայր է լինելու։ Կա տարածված կարծիք, որ էդպիսի քայլը կնոջ կողմից ինչ–որ առումով եսասիրության դրսևորում է, որովհետև նա տվյալ դեպքում մտածում է նախ և առաջ իր մասին, ոչ թե երեխայի, որովհետև ինքն ուզում է երեխա ունենալ, իսկ երեխային, բնականաբար, ոչ ոք չի կարող հարցնել՝ արդյոք նա ուզում է անհայր լինել։ Բայց էդպես էլ որ նայենք, բոլոր մարդիկ էլ հիմնականում երեխա են ունենում նախ և առաջ իրենց համար կամ՝ որովհետև էդպես ընդունված է։ Մի խոսքով՝ բարդ հարց է։ Էստեղ մի բան է հաստատ. երեխա ունենալն ամեն դեպքում լուրջ պատասխանատվություն է՝ անկախ ծնողների քանակից։ Ուղղակի մի ծնող ունենալու դեպքում պատասխանատվությունը համապատասխանաբար մեծանում է, քանի որ բացի նրանից, որ հոգսերն են երկուսի փոխարեն մի հոգու վրա ընկնում, նաև որոշումներ կայացնելու պատասխանատվությունն է մեկի վրա ընկնում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
իմ կարծիքով դա էգոիզմի «նուրբ», բայց երեխայի համար բավականին դաժան դրսևորում է: Չեմ ողջունում նման քայլի գնացող կանանց: Համենայնդեպս մինչև էն պահը, երբ ինքը նորմալ պատասխան չունի իր ապագա երեխայի «իսկ ինչո՞ւ բոլորը ունեն հայրիկ ու մայրիկ, իսկ ես միայն մայրիկ ունեմ»:
Այբ (07.02.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ