Էլիզիումը լրիվ ժամանակի վատնում ա, նույնիսկ կինոթատրոնում չի նայվում:
Որ բանակ գնալուց առաջ էլ հասցնեմ Ender's Game-ը նայեմ նորմալ որակով նայեմ, զարմանահրաշ բան կլնի, չնայած մի 90 տոկոսով գիտեմ, որ, մեկա, էն չի լինելու : Գիրքը էնքան կատարյալ ա, որ ես սուս, դու սուս
A long time ago, in a galaxy far, far away...
Tron-ը սյուժեն ախմախություն ա. բայց սպեցէֆֆեկտները, ընդհանուր մթնոլորտը ու սաունդթրեկները հրաշք![]()
Gravity վատ որակով նայել էմ ու կեսից քնել. բայց շատ մարդիկ, որոնց ճաշակին վստահում են, ասում են, որ էտ կինոն կինոթատրոնում 3D-ով չնայելը հանցագործություն ա:
Անվերնագիր (20.12.2013)
SWTS
Filth-ը գրեթե հրաշալի էր։ Irvine Welsh-ի գրքերը շատ կսիրեմ։
A long time ago, in a galaxy far, far away...
Sagittarius (30.12.2013)
American Hustle-ը տեսնողներ եղե՞լ են: Լա՞վն ա, էսօր գնում եմ նայեմ:
I may be paranoid but no android!
American Hustle-ը լրիվ ծիծիկ կինո էր: Ես գիտեի, որ Քրիստիան Բեյլը մեջը կա, մի 10 րոպե նայեցի, մեկ էլ ջոգեմ մազերը թափած, մեծ փորը դուրս ցցած անդուր տիպը հենց ինքն աԲեյլը փաստորեն ևս մեկ անգամ լիովին կերպարանափոխվեց: Ռոբերտ Դե Նիրոն էլ շատ փոքր բայց կարևոր դեր ուներ ֆիլմում:
Բա Ջեննիֆեր Լոուրենսն ինչ լավն էր, ես պարզապես ապշած եմ, թե էդ աղջկան որտեղից էդքան շատ տաղանդ...
Մի խոսքով, անպայման նայեք, լավ տրամադրությունը ապահովված է:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.01.2014, 17:00:
I may be paranoid but no android!
Ֆիլիպ Հոֆմանն է մահացել![]()
Ճիշտն ասած վիկին բացեցի, որ ճշտեի, թե ինքն ով էր, պարզվեց նայածս ֆիլմերից շատերում է խաղացել, բայց էդքան էլ չի տպավորվել: Ամեն դեպքում ջահել էր, ափսոս![]()
I may be paranoid but no android!
Sagittarius (02.02.2014)
Էհ, ոնց կարող էր չտպավորվել: Մենակ "Flawless"-ը հերիք է, որ մարդ իրեն չմոռանա:
Իսկ 2006-ին "Capote"-ի համար Օսկար ստացավ՝ որպես գլխավոր տղամարդ դերակատար:
Ափսոս էր շատ...
Պլյուս դրան տեսածներիցս Moneyball, Doubt, Cold Mountain, Magnolia, The Talented Mr. Ripley, The Big Lebowski մեկ էլ Mary and Max-ում ձայնն էր իրենը: Flawless-ը, The Master-ը ու Capote-ն դեռ չեմ տեսել:
Հ.Գ. պարզվեց Flawless-ը տեսել եմ, տրանսվետիտի դեր էր խաղում, լավ ֆիլմ ա, տխուր ավարտով
I may be paranoid but no android!
ivy (03.02.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ