Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Հոյակապ համակարգ է, ինձ շատ է դուր գալիս:
Բայց Հայաստանում, որտեղ «պատահականություններ» քիչ են լինում, ու ամեն կարևոր բան գրպանի կամ ԽԾԲ-ի ճանապարհով է լուծվում, էս համակարգը ընդամենը նոր մախինացիաների դաշտ կդառնար:
Երբ դառնանք նորմալ իրավապաշտ երկիր, էն ժամանակ կարելի է մտածել սրա մասին:

Մի շատ լավ ֆիլմ կա երդվյալ ատենակալների մասին, կոչվում է՝ "12 Angry Men", ով չի նայել, անպայման նայեք
Այվ, կոնկրետ էդ ֆիլմը չեմ տեսել, դրա ռուսական տարբերակն եմ տեսել, Միխալկովի, ու էդ ֆիլմում մի հոգին մնացած 11-ին, որ վռազ ուզում էին մեղադրյալին կախաղան հանած լինեին, կարողանում ա համոզել, որ նրանք սխալ էին:

Բայց նայի, մի այլ ֆիլմ էլ կա, կոչվում ա The Juror որտեղ Դեմի Մուրին (գժական լավ ա խաղում) ընտրում են ատենակալ մաֆիոզիի մի գործով(երեխա էր սպանել կարծեմ), ու էդ մաֆիոզիի կողմից վարձված մարդիկ Դեմիի երեխուն սպանելու սպառնալիքով ստիպում են իրան, որ մնացած 11-ին համոզի, որ մաֆիոզին անմեղ ա...
Ու կարողանում ա եթե ճիշտ եմ հիշում:

Սա էլ մեդալի հակառակ կողմն ա չէ՞:
Երբ որ մեղավոր մարդուն լավ դատապաշտպանը կամ ճարտար լեզվով ատենակալը կարա անմեղ հանի՝ ատենակալների հոգեբանականի վրա ազդելով: