Իմ մասին չէր խոսքը, բայց մերսի Մարի ջան![]()
Իմ մասին չէր խոսքը, բայց մերսի Մարի ջան![]()
Կարելի՞ ա մի բան ասեմ
Եթե չեմ սխալվում վերջին մրցույթի ժամանակը ընդամենը մեկ գրառում եմ արել, մտել կարծիքս եմ գրել ու դուրս եմ եկել ու քննարկումներին առանձնապես չեմ էլ հետևել: Ու ընդհանրապես վերջին մի քանի մրցույթների քննարկումները իմ մոտ կներեք այ էսսմայլիկն էր առաջացնում: Պատճառը քննարկման թեմաներում էջեր ձգվող ոչինչ չասող, անբովանդակ ու անհամ զրից-օֆֆթոփներն էին: Էջերը թերթում էի ու բախտս բերում էր, եթե էջի վրա գոնե մի գրառում կոնկրետ տարբերակներին էր վերաբերվում: Ես հիշում եմ էն հին ու բարի ժամանակները, երբ ստեղծագործական մրցույթները բավականին թեժ ու շիկացած մթնոլորտում էին անցնում՝ էլ իրար կոկորդ էինք կրծում, էլ անխնա իրար քլգում էինք, բայց միևնույն ժամանակ ոչ քլնգողներն էին չափերն անցնում, ոչ էլ մասնակիցները նեղվում, քննարկումներն էլ հետաքրքիր ու երբեմն էլ զվարճալի էին անցնում:
Իսկ էս վերջին մրցույթներին հատկապես Մեֆիստոֆելեսի մասնակցությամբ ֆլուդները լրիվ համը հանում էին: Ոնց որ հատուկ նպատակ դրված լիներ՝ մարդկանց վիրավորել, նսեմացնել ու հունից հանել: Ես Վոլտերային չեմ մեղադրում ու չեմ ասում, որ վատ է մոդերավորում: Ես ինքս բազմիցս հայտնվել եմ էդ դրության մեջ ու շատ հաճախ ժամանակի սղության կամ հավես չունենալու պատճառով իմ բաժինների թեմաներում օֆֆթոփների դեմը չեմ առել: Բայց Վոլտերային կխնդրեի, որ էս մրցույթի ժամանակ աչալուրջ լինի ու չթողնի բանը բանից անցնի: Չգիտեմ, ես իրոք ուզում եմ, որ էս մրցույթը հավես անցնի, առանց կիլոմետրեր ձգվող, ոչինչ չասող գրառումների:
I may be paranoid but no android!
Լավ, սկսենք մի քանի գրողների ոճին անդրադառնալ: Էստեղ բացի վիքիից իմ խիստ սուբյեկտիվ կարծիքն էլ եմ խցկելու, նենց որ արխային քլնգեք:
Էռնեստ Հեմինգուեյ
Հեմինգուեյի ոճն առանձնանում է նրանով, որ ենթարկվում է այսպես կոչված «սառցաբեկորի տեսությանը», այսինքն՝ այն, ինչ դրսից տեսանելի է, դեռ ամենը չէ: Առաջին հայացքից անիմաստ ու ձանձրալի թվացող երկխոսությունների տակ կարող է հսկայական աշխարհ թաքնված լինել: Ավելին՝ կարող է մի գործողությամբ մի բոլորովին այլ երևույթ ցույց տալ:
Հեմինգուեյի բառապաշարը հարուստ չէ. բնագրով կարդացողները նկատած կլինեն, որ բառարան բացելու կարիք առանձնապես չեն ունենում: Նախադասությունները կարճ են. բարդ ստորադասական նախադասություններ հազվադեպ են հանդիպում: Խուսափում է ածականներից, խուսափում է ավելորդ ինֆորմացիայից, մեկնաբանություններից:
Հաճախ նրան մեղադրում են, որ իր գրականությունն էմոցիաներից զուրկ է: Բայց դա այդպես չէ: Հեմինգուեյը չի նկարագրում էմոցիաներ, դրանք ցույց է տալիս: Նա փորձում է իրավիճակներն ամբողջությամբ ներկայացնել, էմոցիաներն էլ անպայման դրա մի մասն են: Փորձեք կենտրոնացած կարդալ Հեմինգուեյի որևէ գործ, ու կզգաք, որ անգամ հերոսի ձայնի ինտոնացիան եք ընկալում, չնայած բուն տեքստի մեջ որևէ բան չկա:
Հեմինգուեյի հերոսներն իրական մարդիկ են: Նրա գործերը կարդալիս երբեք դրական-բացասական չես գտնում, անգամ չես կարողանում դատել հերոսներին, որովհետև շատ բնական են, իրական, հողեղեն: Էդ մասին Հեմինգուեյն ինքը գրողներին խորհուրդ է տալիս «ստեղծել կենդանի մարդկանց: Մարդկանց, ոչ թե կերպարների: Կերպարը ծաղրանկար է»:
CactuSoul (28.01.2014), ivy (16.01.2014), Sambitbaba (15.01.2014), Smokie (15.01.2014), Vardik! (20.01.2014), Դատարկություն (19.01.2014), Ուլուանա (15.01.2014), Վոլտերա (15.01.2014)
Պտի օֆֆտոպեմ, բայց «սառցաբեկորը» էն անիմաստ հայաֆիկացված բառերին ա պատկանում: Նախ հոլանդերենից փոխառնված «այսբերգը» օգտագործվում ա և՛ անգելերնում, և՛ գերմաներենում, և՛ ռուսերենում, և եթե հավատանք գուգլին՝ իսպաներենում, ֆրանսերենում (չգիտեմ, ինչևէ):
Ու դրանից բացի, սառցաբեկոր առաջանում ա, երբ ես կայպիրինյա եմ պատրաստում. թե չէ էտ անտերը եքա սար ա, որի ութանասուն տոկոսը ջրի տակ է, դրա համար էլ նման փախբերությունների աղբյուր ա օգտագործվում:
Էտ մի բանն էլ թող մնա իրա օրիգինալ անունով: Ես համոզված եմ, որ մեր պապերը այսբերգների վրա թան չեն խմել ու մեզանից չեն նեղանա:
Sambitbaba (15.01.2014), Վոլտերա (15.01.2014)
Մի հատ առաջարկ: Իսկ ի՞նչ կասեք, եթե էս մրցույթը անցկացվի լրիվ փակ բազմակի ընտրությամբ քվեարկությամբ: Այսինքն ոչ ոք չտեսնի ու չիմանա, թե ով ում օգտին է քվեարկել: Ոչինչ, թող հեղինակներն էլ ամեն մեկն իրենց օգտին քվեարկեն, 1 ձայնից շատ բան չի փոխվի: Եթե լուրջ չարաշահումներ էլ լինեն, ադմինիստրատորները կարող են դրա դիմացն առնել: Ուղղակի մասնակիցները պակաս կաշկանդված կլինեն, քան թե բաց քվեարկությամբ ու քննարկումները ավելի հետաքրքիր կանցնեն:
I may be paranoid but no android!
boooooooom (27.01.2014), Lílium (15.01.2014), Vardik! (20.01.2014), Ուլուանա (15.01.2014), Վոլտերա (15.01.2014)
Ուշադրություն: Մրցույթի ժամկետը հետաձգվում է: Պատմվածքները կարող եք ուղարկել մինչև հունվարի 31-ի օրվա ավարտը՝ 24:00-ն: Քվեարկությունը կսկվի փետրվարի 1-ից:![]()
Blessed the poison which brings the end
ուռա˜![]()
Էսօր Հեմինգուեյից մի հատ շատ հավես պատմվածք կարդացի, կուզեի մի փոքրիկ հատվածով կիսվել: Ներող, եթե թարգմանությունն անկապ ա:
- Անցյալ շաբաթ նա ինքնասպանության փորձ է արել,- ասաց մատուցողներից մեկը:
- Ինչու՞:
- Հուսահատությունից:
- Ինչի՞ց:
- Ոչնչից:
- Ի՞նչ գիտես, որ ոչնչից:
- Նա լիքը փող ունի:
Վոլտերա (15.01.2014)
Ես ահավոր նեղվում եմ, երբ տեսնում եմ, որ մի մեծ դափոն էջեր կան կարդալու ու շատ եմ ուրախանում, երբ էդ զրիցների պահերը ջրի պես առաջ են գնումԻսկ երբ գրական ժանրի, կամ մրցութային պատմվածքի վերաբերյալ ահավոր երկար, բարդ քարոզ եմ տեսնում՝ աչքաթող եմ անում (Մեֆը վառ օրինակ):
![]()
Իհարկե ծավալից նեղվելը կա, բայց մի կողմից էլ... էդ զրույցները էնքան են եղել, որ առանց դրա արդեն չեմ պատկերացնում մրցույթը, քննարկումները, ոնց-որ հետաքրքիր համ ու հոտ տան մրցույթին: Չնայած ո՞վ գիտի առանց դրանց ի՞նչ կլիներ:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ