Բանակում էնպես էղավ, որ ձեռքս ընկավ Չեխովի երկերի լիակատար, կարծեմ, գիտական հրատարակությունը` 18 հատոր: Էնպես էղավ, որ բանակում էի, ժամանակ ունեի, կարդացի: Բոլոր գործերից ամենաշատը տպավորվեց, որ նամակներից մեկում Այվազովսկու մասին էր խոսում. ասում ա, երբ Ղրիմ եմ գնում, «էդ ծեր սահմանափակ հայիկը» նեղանում ա, եթե իրան չեմ այցելում: Նենց լավության կարգով այցելում ա էլի: Չգիտեմ՝ էս վերջին իրադարձությունների հետ որքանով կապ ունի, բայց էս վերջին իրադարձությունների հետ կապված հիշեցի:
Էջանիշներ