My World My Space (04.01.2014), Vardik! (04.01.2014), Նաիրուհի (04.01.2014)
Դաաաաայ![]()
Հա, հետո գտա գրառումդ, նայեցի: Իհարկե դա հավասարազոր ա անունն ասելուն, բայց մի քիչ էլ վիրավորական ա, արի ու խոստովանի: Դու անհանդուրժողականություն ես ցուցաբերել տվյալ ակումբցու մարդկային տիպի նկատմամբ: Եթե դա քեզ իրոք անհանգստացներ, կարայիր ուղղակի իրան նամակ գրեիր: Չգիտեմ՝ տվյալ անձը ոնց, բայց նման հրապարակային գրառում կարդալիս ես հաստատ մի լավ կնեղվեի: Ու ընդհանրապես, թեթև տարեք էլի միմյանց: Հիմա պարզ ա, որ բոլորին բոլորի գրառումները չեն կարա դուր գան, բայց արժի՞ դրա համար դնել ու քննադատել մարդկանց, էն էլ հրապարակային ու տենց տոնով:
Ժող, «Անկապ Օրագիրը» հենց անկապ օրագիրն ա, դա հենց էդ նպատակով էլ բացվել է՝ անկապ բաները մեջը գրելու համար: Ու տարիներ շարունակ անկապ օրագրի մեջ համ գոհարներ են եղել չգիտեմ քանի տասնյակ շնորհակալություններով ու վարկանիշներով, համ էլ անկապ մտքեր՝ առանց մի հատիկ շնորհակալությունի: Մարդ ա եղել ամիսը մի անգամ ա մեջը բան գրել, մարդ ա եղել օրը 10 գրառում: Մարդ կա ինչ-որ կարևոր բանով է ուզեցել ուրիշների հետ կիսվել, մարդ էլ կա մտել, անկապ մի բան գրել դուրս ա եկել: Մարդ կա ուրախ գրառում ա արել, մարդ էլ կա դեպրեսիվ: Անկապում անդամների կատարած գրառումները քանակը բացարձակապես որակական (կամ որևէ այլ) չափանիշ չէ, ոչ էլ տակի դրած շնորհակալություններն են որևէ բան նշանակում: Մի խեղեք «Անկապ օրագրի» նշանակությունը ու ձեզ որևէ մեկից ավելի բարձր մի դասեք, ոչ էլ ցենզուրա կամ սահմանափակումներ փորձեք մտցնել Ակումբ: Հետաքրքիր չի՝ մի կարդացեք, անցեք առաջ: Ակումբի որևէ անդամի բոլոր գրառումները հետաքրքիր չեն՝ անտեսվածների ցուցակ:
Ինձ էլ էնքան բան Ակումբում դուր չեն գալիս՝ քաղաքականություն ու կրոն բաժիններն ամբողջությամբ, անձնական օրագրերի կեսից շատը, Ժամանցի անկապ խաղերի մեծ մասը, դրանք սկի չեմ էլ բացում, որ կարդամ: Բայց եթե ամեն մեկս գանք ու մեր սրտի ուզածը ուրիշների վրա պարտադրենք, հենա Ակումբը կփակենք, կցվրվենք տներով:
I may be paranoid but no android!
Շնորհակալություն, որ դատափետող կարծիքդ գրելուց ու ինձ պատին սխմելուց հետո գոնե գտել, նայել ես գրառումս: Հարցը էստեղ որևէ ակումբցու անձը չի, այլ գրառումների քանակի ու նույնաբովանդակ լինելու մեջ ա: Մի անգամ էս նույն հարցը քննարկվեց, վռոձե լուծվեց, բայց մի քանի օր հետո նորից շարունակվեց նույն ոճով:
Հարցն էն ա, որ կան անձնական օրագրեր, որտեղ մտքիցդ անցած ամեն կիսամիտք ու մտորում, պառկովշիկից ու կոշիկի սեղմելուց նեղված գրառում կարաս գրես: Իսկ Անկապը բոլորինն ա, չի կարելի օկուպացնել էդ տարածքը: էդ նույն Անկապում ես 3 տարվա մեջ 200 գրառում եմ արել:
Ես էսքան ժամանակ որևէ անգամ կարծիք չեմ հայտնել որևէ ակումբցու գրառումների մասին: Բայց ստեղ էլի եմ ասում, հարցը ակումբցին չի, հարցը գրառումներն են: Այբն ասում ա ես որոշեցի էլ ընդեղ չգրեմ, հետո հասկացա, որ պիտի գրեմ, ու էլի օրական 2-3 գրառում, շատ հաճախ իրար տակ:
Ռուֆ ջան կարա՞ս ինձ բացատրես, թե ո՞րն ա նաձնական օրագրերի իմաստը: Ո՞վ ա արգելում ցանկացած ակումբցու ընդեղ 15 րոպեն մեկ գրառում անել: Հարցն էն ա, որ Անկապը բոլորի տարածքն ա, էլի եմ ասում, ու չի պետք չի էդ թեման օկուպացնել: Ամեն մտքիս էկած բան, որ բռնեմ անկապում գրեմ, կարծում ես ճիշտ կլինի՞...
Ինչքան ասեցի՝ չարձագանքեմ, բայց չստացվեց: Էնպես է ստացվում, որ ամենա անկապ գրառումները ես եմ անում ու դրանով արդեն Անկապ օրագիրը լրիվ անկապ եմ դարձնում:
Ես էլ քեզ եմ կոչ անում, որ սրանից հետո հատուկ իմ գրառման համար նեղություն չքաշես ու աղմուկ չբարձրացնես: Քո գրառումների համար անձնական անկապ օրագիր բաց: Անկապ օրագրում էլ շարունակելու եմ գրառումներ անել:
Ում դուրը չի գալիս, իրենց խնդիրն է:
Հով, ինչի ես տենց ֆիքսվել էդ Անկապի վրա, Ակումբում էնքան ուրիշ «անկապ» թեմաներ կան, որոնք ինձ ու քեզ կարող են դուր չգալ, բայց դրանք էլ իրենց հավանողներն ունեն։
Օրինակ «Էն որն» ինձ համար, կներեք արտահայտությանս, բացարձակ անկապություն է, ու որ տեսնում եմ՝ ոնց են ակտիվ ակումբցիները մեջը գրառում անում, մի ձև ոնց որ հիասթափություն ապրեմ։ Հասկանում եմ, որ Չուկը դա բացել է Անկապը «մաքուր պահելու» համար, բայց ես դրա օգուտը չեմ տեսնում։
Նույն կերպ էլ անձնական օրագրերին եմ վերաբերում՝ մի երկու բացառությամբ։
Բայց համ էլ գտնում եմ, որ դա իմ խնդիրն է, դուրս չի գալիս, չեմ կարդում. ում դուրը գալիս է, թող շարունակի գրել ու կարդալ։
boooooooom (04.01.2014), keyboard (04.01.2014), Vardik! (04.01.2014), Շինարար (04.01.2014), Ռուֆուս (04.01.2014)
http://www.akumb.am/misc.php?do=whoposted&t=54543
Հետաքրքիր պատկեր ա:
Գրառումների քանակները հղումներ են, որով կարելի ա տեսնել տվյալ անդամի բոլոր գրառումները թեմայում:
Ահագին հետաքրքիր գրառումներ գտա:
Ասեցի կիսվեմ, քչփորեք մի քիչ, լիքը լավ բաներ կան:
Փաստորեն Հանրապետականները ամենուրեք են դեբիլանում![]()
![]()
Ուրեմն հարգելիս, ես ունեմ երկու հատ անձնական օրագիր ու էնտեղ պարբերաբար գրառումներ անում եմ: Դու էլ ունես, բայց քեզ թվում ա, որ Անկապում ես գրում քեզ ավելի շատ են կարդում: Կապ չունի որտեղ ես գրում, քեզ կարդացողը կմտնի ու կկարդա:
Չգիտեմ ուշադրության պակաս ունես, թե քեզ թվում ա մյուսները խիստ հետաքրքրված են հարևաններիդ ու հյուրերիդ հանդեպ քո վերաբերմունքով: Ամեն դեպքում հեչ լավ չի չարաշահել ընդհանուր հարթակը կենցաղային դատարկաբանություններ գրելու համար:
Անկապ օրագիրը ակումբի կոլորիտային թեմաներից մեկն ա, ու իմ ցանկություն ա, որ էդ կոլորիտը պահպանվի: Շարունակի գրառումներ անել, բայց գրառումն անելուց հետո նախքան հարապարակելդ մի հատ կարդա: Մի հատ մտածի թե կարդացողիդ ինչ ես ուզում դրանով ասես:
Իսկ եթե տենց չորով ասում ես որ պիտի գրես, ես էլ իմ կողմից չորով խոստանում եմ յուրաքանչյու կենցաղային գրառմանդ մի հատ թոթոլ կարմիր վարկանիշ տամ:
Էս թեման սրանով համարում եմ իմ համար փակված: Որևէ կերպ էլ չեմ արձագանքելու էս խոսակցությանը:
Ողջ լեր...
Մի պահ եղավ, երբ (առաջին անգամ, որ Անկապի համար բարձրաձայնեցիր) տեղի տվեցի և դադարեցի Անկապում գրառումներ անել: Բայց հետո, ճիշտ է, սկսեցի գրառումներ անել, բայց քիչ էի անում: Դու էլ գեշ սովորեցիր, որ մի հատ աղմուկ ես հանում, Այբը էլ չի գրում: Բայց էլ էդ ֆոկուսը չի ստացվի. ես շարունակելու եմ Անկապում գրառումներ անել:
Դեկտեմբերին էլ, երբ համարյա ակումբ չէի մտնում դասերիս պատճառով, ակումբում հեչ չդժգոհեցիր Անկապի գրառումների համար և ահա՝ դեկտեմբերի 27-ից, երբ նորից հայտնվեց Այբը...նույն պատմությունը...
Ես հասկանում եմ, որ նորեկ եմ, իսկ դու՝ հին անդամ, ու բնականաբար ակումբում դու քեզ լիդերներից ես համարում: Բան չունեմ ասելու՝ անկապ բաներ գրում եմ, բայց հաստատ ոչ քեզանից անկապ: Ինչ խորհուրդ էլ, որ ինձ ես տալիս, նույն էլ ես եմ քեզ տալիս:
Հենց կենցաղային էլ գրելու եմ:
Նկատել եմ, որ քեզ առաջին հերթին ոչ թե իմ գրառումները դուր չեն գալիս, այլ ես՝ որպես անդամ: Ուշադրության պակաս էլ չունեմ, արխային:
Վերջին խմբագրող՝ Այբ: 04.01.2014, 15:11:
Alphaone (04.01.2014), My World My Space (04.01.2014)
Հով, Այբը ակումբի էն վառ դեմքերից է, ում կարիքը միշտ էլ զգացվել է: Ինչի ես վրա տալիս, էդ որտեղ ա գրված, որ կենցաղային գրառումներն արգելված են: Ամեն ինչ էլ պետք ա: Ես որ չէի ուզի որ ակումբի բոլոր գրառումները խորը փիլիսոփայական բնույթ ունենային, անպայման հուզեին մարդուն: Հո էս Համսունի անձնական օրագիրը չի, որ ամեն անգամ մի տող կարդալուց ինքնասպան լինելու ցանկություն առաջանա: Ու ակումբը հենց դրանով ա տարբերվում, էստեղ քո ասած կենցաղայինն էլ կա, իմ ասած բարդ փիլիսոփայականից էլ կա, Համսունի օրագրից էլ կա: Ես մոդերատոր լինելով հանդերձ չեմ կարդում անկապի բոլոր գրառումները: Եթե քեզ համար էդքան տհաճ ա Այբին կարդալ, ուղղակի շրջանցիր, բայց մի որոշիր, թե ինքը որտեղ պատմի իր կենցաղային ու քո կարծիքով անհետաքրքիր գրառումները:
Blessed the poison which brings the end
Հով ջան, միայն տեղեկացնեմ, որ վաղուց ի վեր ունեմ որոշում, որ եթե նկատում եմ, որ X ակումբցին նպատակաուղղված նվազեցնում է Y ակումբցու վարկանիշը, X-ի վարկանշային համակարգն անջատում եմ՝ չարաշահելու համար:
Նման որոշում ունեմ նաև նպատակաուղղված բարձրացնելու համար, բայց ցավոք նույնքան խիստ սրան չեմ նայում, որքան ցածրացնելուն:
Վերջին խմբագրող՝ Chuk: 04.01.2014, 16:48: Պատճառ: Վրիպակի շտկում՝ բարացնել -> բարձրացնել
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ