Տարին փակեցինք -րդ տեղով, որն ինչ խոսք շատ լավ է: Ու սա մեր համընդհանուր դժգոհության պայմաններում, բա որ նորմալ ՖՖ ու փորձառու մարզիչ լինի...
Ասենք սենց մեկը - Ուրուգվայցի մասնագետ Գրեգորիո Պերեսը համաձայնել է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը:
Unoticias.com.uy-ի փոխանցմամբ՝ մասնագետի գլխավոր առաջադրանքը լինելու է հավաքականը «Եվրո-2016» դուրս բերելը:
Եթե համաձայնագիրը ստորագրվի, Պերեսի օգնականները կլինեն Խոսե Էնրիկե դե լոս Սանթոսն ու Դանիել Կուրբելոն:
Պերեսը հինգշաբթի օրը Բուենոս Այրեսում հանդիպել է արգենտինահայ լրագրող Վալտեր Սաֆարյանի հետ, ով ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Մասնագետի գլխավորությամբ «Պենյարոլ»-ը 4 անգամ դարձել է Ուրուգվայի չեմպիոն: Բացի այդ, «Լիբերտադ» ակումբը Պերեսի գլխավորությամբ նվաճել է Պարագվայի չեմպիոնի կոչումը: Նա մարզել է մի շարք այլ ակումբներ, այդ թվում և իտալական «Կալյարի»-ն:
http://sport.1in.am/arm/sport_ssfootball_238952.html
Էջանիշներ