Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
Ես չեմ պատկերացնում, թե մեր չպայքարելը ոնց ա նպաստելու իշխանությունների դեմ պայքարի ռեսուրսների աճին...

Համաձայն եմ, կանսոլիդացնող կենտրոն չկա, բայց մեր սենց ցրիվ տված պայքարիկները ինչո՞վ են խանգարում էդ կենտրոնի ձևավորնամը: Հակառակը, եթե էդ կենտրոնը ինչոր հրաշքով ձևավորվի, ապա էս դեպքում էդ պայքարի օջախները իրար միացնելը ու կենտրոնոցնելը ավելի հեշտ կլինի, քան թե 0-ից հավաքելը: Չնայած կարողա և սխալվում եմ, դա էլ չեմ բացառում:
Տիգ, ինքդ քեզ մի հատ հարց տուր. Ինչի Հայաստանում չկա ընդդիմություն, ու ինչի ա ակտիվիստական պայքարը, անկախ նրանից թե ինչի դեմ ա ու ում կողմից ա կազմակերպվում, տեց լայն լուսաբանվում:

Ես չեմ վիճում, պայքարեք ինչի դեմ ուզում եք ու ոնց ուզում եք: Ասեմ քեզ, շատ սիրուն ա նայվում, թեկուզ աննպատակն ա: Բայց կարամ գրազ գամ, որ ոչ մի կոնսոլիդացիա չի լինելու, ու ոչ մի համատեղ պայքար չի լինելու, քանի դեռ չի եղել կոնկրետ քաղաքական ուժի կողմից կոնկրետ նպատակների ձևակերպում, դրա կոնկրետ հաղորդում լայն զանգվածներին, կոնկրետ պատասխանատվության ստանձնում պրոցեսների ու հետևանքների համար: