User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: յախք

  1. #16
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել եմ, որ մի հատ էլ յախքեմ․․․
    Ես շատ փող չեմ ծախսում, առավել ևս, եթե իմ աշխատածը չի։ Դասի գնալուց 1300 դրամ եմ վերցնում, հիմնականում էդ 1000-ը հաջորդ օրվան ա գնում, 200 դրամ ճանապարհածախս, հարյուր դրամ էլ կոֆեի փող։ Հա ասածս ինչա, սովորական օր էր, էլի 1300 դրամը գրպանս գնացի դասի։

    Իջա երթուղայինից ու սկսեցի քայլել դեպի համալսարան։ Մի հատ կին ա ինձ մոտենում․
    - Տղա ջան խնդրում եմ, երեխաս հիվանդ ա, փող տու դեղեր գնեմ։
    - Խնդրեմ մորքուր ջան:
    Տալիս եմ 200 դրամանոց-ս։

    -200 դրամ


    Դասերս վերջանում են, որոշում եմ, ոտով տուն գնամ, համ էլ 1000-ը կպահեմ, վաղը պապայից էլ փող չեմ ուզի, ու էդ ժամանակ հեռախոսս զնգում ա․
    - Ար, բարլուս, ո՞նց ես։
    - Լավ, ախպեր, տուն եմ գնում, դու ասա։
    - Ախպեր քել հելնենք մի քիչ ֆռանք էլի, մի երկու բան կա խոսալու։
    - Օքեյ, ուր գամ։
    - Օպերա։
    - Լավ։

    Տենց մինչև հասնում եմ կանգառ, ճանապարհին մի մուրացկան ա նստած։ Կներեք ինձ, բայց ես, որ նայում եմ ոնց են մարդիկ անտարբեր իրանց կողքով անցնում, լուրջ, ուզում եմ կացնահարեմ դրանց, գոնե թող մի հայացք շպրտեն էդ մուրացկանի վրա, մարդ ա մարդ, հետո ինչ, որ հիմա ընդե վերընգած ա, իսկ դրանք սիրուն շորիկներով քայլում են։ Կանգնել եմ, նայում եմ, նայում․․․1,2,3,4....ոչ մեկ, մարդիկ խնդրում եմ մի քիչ բարի եղեք։ Էդ տեսարանը ենքան ա վրես ազդում, որ կողքի կրպակից ծամոն եմ գնում, 100 դրամ տալիս մուրացկանին, մի քանի վարկյան ժպտում, ու շարունակում ճանապարհս։

    -100 դրամ



    Հիմա ընկերոջս հետ քայլում եմ, ու էդ ընթացքում հասցնում եմ 2 մուրացկանի օգնել։

    -200 դրամ

    Երբ բանը հասնում է 3-րդին, ընկերս ձեռքս հետ ա քաշում․
    -Ի՞նչ ես անում արա։
    -Չե՞ս տեսնում, մուրացկանին փող եմ տալիս։
    - Խի՞, խոմ դու դեբիլ չես, սրանք քեզնից շատ փող ունեն։
    - Հա բայց ինձ չի հետաքրքրում ինձնից շատ փող ունեն, թե քիչ, ես չեմ տալիս, որ իրանց փողը շատանա։
    - Արա դրանք էդ փողով գնալու են արաղ առնեն լակեն, հետո էլի գան փող հավաքեն։
    - Հասկացա, մտածում ես չգիտեմ էդքանը, հարցը դրանում չի, քեզնից շատ փող ունեն, թե քիչ ունեն, ինչ են անելու էդ փողը, իսկականից երեխու համար դեղ են առնելու, թե վիագռա են առնելու գնան ծտերի հատ կայֆավատ լինեն, հարցը դրանում չի։ Ես, ոնց եմ էդ փողը տալիս, կարևորը դա ա։ Ես տալիս եմ, որ օգնեմ, տալիս եմ, որ իրանք լավ զգան իրանց, որ ես լավ զգամ ինձ, կարևորը են ա ես ինչ մտադրությամբ եմ այն տալիս, հիմա իրանք ինչ կանեն, ոնց կանեն, էդ ինձ չի հետաքրքրում, կարևորը իմ մտադրությունն ա, իմ միտքը։
    - Ապեր դու վարի ես գնում․․․։

    Օպերայից ոտով վերադառնում եմ տուն, քանի որ արդեն <պրինցիպ> էր ցույց տալը, որ էդ փողը ոչմիբանա, համեմատած են զգացմունքի հետ, երբ զգում ես ինչ որ մեկին օգնելուց։

    Պապ փող կտա՞ս․․․։

    Էդ վերջավոր քանակով մինուսները իմ հոգում ձևափոխվում են անվերջ քանակով պլյուսների։
    Վերջին խմբագրող՝ Արամ: 29.10.2013, 01:28:

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.11.2013), CactuSoul (29.10.2013), E-la Via (06.11.2013), enna (08.11.2013), laro (20.11.2016), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (29.10.2013), Ruby Rue (29.10.2013), Skeptic (31.10.2013), Smokie (29.10.2013), Vardik! (12.11.2013), Արևհատիկ (06.11.2013), Գալաթեա (29.10.2013), Գրող (29.10.2013), Լեդի Վարդ (29.10.2013), Նաիրուհի (29.10.2013), Նարե91 (01.11.2013), Նիկեա (31.10.2013), Ուլուանա (30.10.2013), Տրիբուն (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (29.10.2013)

  3. #17
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մի հատ աղջիկ ա ֆեյսբուքով ինձ գրել.
    - Խնդրում եմ, օգնիր, Սարգիս Գրիգորյանի հետ բարիշեմ:
    Այ քեզի, բան: Սարգիսն իմ մանկության ընկերնա: Մեծամասամբ իրա քայլերը ես ընդունում եմ, բայց 1 բան կա, որ չեմ ընդունեմ ու չեմ էլ ընդունի: Ինքը կարա աղջկա հետ խոսա, զգացմունքների հետ խաղա, իրա հետ սեքս անի ու մոռանա իրա մասին ու վերջ: Էդ իրա խղճի վրա չի էլ ազդում: Ճիշտ ա աղջիկններն էլ աղջիկ լինեն, բայց մեկ ա մարդ են, մարդկանց հետ տենց չեն վերաբերվում:

    - Էլ չեմ կարա առանց իրա:
    - Ո՞նց չես կարա առանց իրա:
    - Հա էլ օդը չի հերիքում:
    - Խի՞ ինքը օդի բալոն ա:

    Որոշում եմ, որ էս աղջկան պիտի խելքի բերեմ: Վստահ լինելով, որ դա իմ մոտ կստացվի: Էն էլ հեսա կտեսնեք, ինչ ա ինձ մոտ ստացվում.

    - Չէ, ուղղակի ես առանց իրա չեմ կարում:
    - Ի՞նչ, փորձե՞լ ես ինքնասպան լինես:
    - Լինելը, էլ ոնց ա լինում:
    - Արդեն, եղել ե՞ս:
    - Արամ, խնդրում եմ օգնիր ինձ:
    - Ի՞նչով օգնեմ:
    - Օգնի, բարիշեմ:
    - Սիրում ե՞ս իրան:
    - Հա, սիրում եմ:
    - Բայց գիտես, որ ինքը քո նկատմամբ զգացմունք չունի, ինքը ընդամենը օգտագործել ա քեզ:
    - Հա, ես ուզում եմ բարիշեմ, գիտեմ:
    - Որ բարիշեցիր, ի՞նչ, ի՞նչնա փոխվելու:
    - Ապրելու եմ:
    - Ինչնա դրա ապրել, որ գիտակցում ես, որ մեկը քեզ օգտագործում ա:
    - Թքած:
    - Աղջիկ ջան, դու հիմար ե՞ս: Ոնց ես պատկերացնում ապագադ: Մեծանաս, իրա փալասը լինես: Էդ ա կյանքիդ նպատակը: Դրա համար ես ծնվել:
    - Չգիտեմ ինչի համար եմ ծնվել, բայց առանց իրա չեմ կարում:
    - Դու, քո ծնողներին չե՞ս հարգում, ծնողներդ քեզ մեծացրել են, որ ինչ որ մեկի փալասը դառնաս...:
    - Ես իրա հետ եմ ուզում անցկացնեմ մնացած կյանքս...:

    Ստեղ չէ, ներվերս էլ չի դիմանում: Ախր ինչ ա էս աղջկա հետ կատարվում: Տոլի իմ ընկերնա ահավոր ստոր արարած տոլի էս աղջիկը հոգեկան հիվանդ ա:

    - Կյանքումդ, երևի սիրած չկաս, դրա համար ինձ չես հասկանում:
    - Ի՞նչ սիրելու մասինա խոսքը, դու ինքնասիրություն ունե՞ս, ի՞նչ սիրել...ինքը քեզ ոտքերի տակ ա քցում, դու դեռ շարունակում ես իրան սիրել...:
    - Արամ, իմացի, եթե օգնես, կյանքս կփրկես:
    - Ոչ թե կփրկեմ, այլ կյանքդ կխորտակեմ: Հասկանում ես, եթե որոշել ես որ պետք ա փալաս լինես, ավելի լավ ա գնա քեզ հենց հիմա սպանի:
    - Օգնի, խնդրում եմ, նենց արա բարիշենք:

    - Արամ, ես ինձ գնում եմ քցեմ:
    - Մոստի վրա եմ:
    - Հա դե քցում ես քցի, ինձ խի ես դրա մասին ասում:
    - Ես չեմ կարա առանց իրա:
    - Անի, լսի մի բան խնդրեմ կանե՞ս:
    - Ասա:
    - Որ քցվես օդի մեջից ինձ նամակ ուղարկի, հա՞:

    Ու սենց մոտավորապես մի 100 նամակ:

    - Բա ես ի՞նչ անեմ առանց իրա: Ու՞մ սիրեմ:
    - Ի՞նչ պարտադիր ա մեկին սիրես: Ապրի, ապագադ կառուցի, մինչև կհանդիպես մեկին, որ քո հետույքի համար քեզ չի սիրի, այլ բնավորության, չնայած որ չփոխվես, դժվար քեզ մեկը սիրի, դրա համար հենց էսօրվանից, որոշի ու սկսի կյանքդ նորից կառուցել:
    - Հա, Արամ ճիշտ ես ասում, սպասի քեզ Friend տամ հա...:

    Սկզբում մտածում էի, դե երևի աղջիկ ա, խորհուրդի կարիք ունենա կգրի ես էլ կօգնեմ:

    - Հեռախոսիդ համարը կասես, մի քիչ հեռախոսով իրար հետ խոսանք:
    - Դու հիմար ե՞ս, քաքը ընգա, որ որոշեցի քեզ օգնեմ:
    - Դու լավնես, դու իրանից էլ լավն ես...ես ուզում եմ քեզ մոտիկից ճանաչեմ:

    Չեմ հասկանում, ազնիվ խոսք, ես որ միշտ ուզում եմ մարդու մեջ լավը գնտեմ, չեմ կարում սրա մեջ գտնեմ: Չի ստացվում:

    - Անի չափը անցնում ես...:

    Չգիտեմ, էս աղջկա ապագան հետագայում, ոնց կլինի: Բայց ոնց էլ լինի ես ինձ մեղավոր չեմ զգա: Ես օգնության ձեռք մեկնել եմ: Մեղքը իրա վզին: Առաջին անգամ կյանքումս ստիպված եղա ինչ որ մեկին block անել:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 30.10.2013, 20:25:

  4. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.11.2013), CactuSoul (30.10.2013), Chilly (30.10.2013), Chuk (30.10.2013), enna (08.11.2013), erexa (30.10.2013), Ingrid (29.11.2013), keyboard (30.10.2013), laro (20.11.2016), Lílium (06.11.2013), Mr. Annoying (11.11.2015), Ruby Rue (30.10.2013), Skeptic (31.10.2013), Smokie (07.11.2013), V!k (03.01.2014), Vardik! (12.11.2013), VisTolog (06.11.2013), Անվերնագիր (30.10.2013), Արևհատիկ (06.11.2013), Դատարկություն (30.10.2013), Նաիրուհի (30.10.2013), Նարե91 (01.11.2013), Նիկեա (30.10.2013), Շինարար (31.10.2013), Ուլուանա (30.10.2013), Տրիբուն (07.12.2013)

  5. #18
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն պահը, երբ հասկանում ես, որ դու, են մարդը, որ բոլորը քեզ սիրում են, բոլորի համար հետաքրքիր ես, ու ինչ լավն ես, իրա համեմատ ուղղակի ոչնչություն ես։ Լուրջ ցավոտ ա։
    Չես լացում, բայց արցունքներդ գնում են․․․հասկանում ես, թե ինչքան անզոր ես ինքդ քո նկատմամբ:

  6. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.10.2013), CactuSoul (01.11.2013), enna (14.11.2013), keyboard (08.11.2013), laro (20.11.2016), My World My Space (01.11.2013), Ruby Rue (01.11.2013), Skeptic (31.10.2013), Smokie (07.11.2013), Vardik! (08.12.2013), VisTolog (06.11.2013), Այբ (06.11.2013), Լեդի Վարդ (06.11.2013), Նաիրուհի (06.11.2013), Նարե91 (01.11.2013), Նիկեա (31.10.2013), Տրիբուն (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (31.10.2013)

  7. #19
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի եմ յախքում ` ինձնից:
    Միգուցե ես իսկականից հոգեկան հիվանդ եմ...միգուցե սրանք իսկականից շեղումներ են:
    Երեկվանից տեղս չեմ գտնում: Մի րոպե չեմ քնել:
    Ախր, ո՞նց կարա մարդ ինքը իրան մեղադրի, որ իր արյան ռեզուսը դրական ա: Չգիտեմ, մարդը, ոնց կարա, կամ չի կարա, բայց ես ինձ մեղադրում եմ: Խի՞, ինձ չեն հասկանում արա:

    մամա.
    - Այ տղա ջան, քո հետ ի՞նչ ա կատարվում, ի՞նչ ա եղել:
    - Մամ, խի ա իմ արյունը դրական այլ ոչ բացասական, խի՞:
    - Արամ ջան գժվե՞լ ես:

    Հա գժվել եմ: Հիվանդ եմ ես, ծիծաղեք իմ վրա, քարկոծեք, ի՞նչ անեմ:

    պապա.
    - Արամ, ճանաչում ես, ծնո՞ղներին:
    - Չէ պապ, ուրդուց ճանաչեմ:
    - Բա տղա ջան, գիտես աշխարհում ինչքան բան ա լինում, որ ամեն մեկից տենց լինես, ու՞ր պիտի հասնես:
    - Հա, պապ, ինչքանը իմանամ, ենքանից էլ տենց եմ լինելու...:

    ընկեր.
    - Արա քանի գնում ա քեզ չեմ հասկանում:
    - Հեչելիս հասկանաս:
    - Արա դու ինչ մեղք ունես, որ քեզ վատ ես զգում:
    - Ո՞նց ինչ մեղք ունեմ, դրական ա...:
    - Դու դեբիլ ես:
    - Հա, եղավ:
    - Արա, որ հիմա ինչ որ մեկին աչք պետք լինի, աչքդ կհանե՞ս կտաս:
    - Հա արա, կտամ, չտվողի ....:

    Չեմ պատկերացնում, մեկին, որ կհասկանա, ես հիմա ինչ եմ զգում: Էսքան անզոր, ես ինձ երբևէ չեմ զգացել....էսքան անպետք...:

    Փոքրի՛կ, երդվում եմ, թեկուզ սիրտս քեզ պետք լինի կհանեմ կտամ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.11.2013, 00:10:

  8. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.11.2013), CactuSoul (06.11.2013), Chilly (06.11.2013), E-la Via (06.11.2013), enna (08.11.2013), laro (20.11.2016), Lílium (06.11.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (06.11.2013), Skeptic (06.11.2013), Smokie (07.11.2013), Vardik! (08.12.2013), VisTolog (06.11.2013), Աթեիստ (06.11.2013), Այբ (06.11.2013), Արևհատիկ (06.11.2013), Գալաթեա (06.11.2013), Լեդի Վարդ (06.11.2013), Նաիրուհի (06.11.2013), Նիկեա (07.11.2013), Ուլուանա (06.11.2013), Ռուֆուս (06.11.2013), Տրիբուն (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (06.11.2013)

  9. #20
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միլիոնավոր մինուսների սարսափը ընդամնեը -1-ն է: =>* Մի թերությունը կարող է թերությունների բազմությունն առավելություն սարքել:


    =>* սրանից հետևում է, որ

    սրբագրիչ` MWMS
    Վերջին խմբագրող՝ Արամ: 07.11.2013, 16:21:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.11.2013), enna (14.11.2013), keyboard (08.11.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (07.11.2013), Smokie (07.11.2013), Լեդի Վարդ (07.11.2013), Նիկեա (07.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (07.11.2013)

  11. #21
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    trying to յախք, again
    Գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն:
    Դաս 1:
    (ճիշտ ա ինքը մենակ ռուսերեն ա խոսում, բայց ավելի լավ է հայերեն գրեմ)
    - Դուք....ո՞նց ասեմ, որ չվիրավորվեք: Դուք իմ առարկան չեք հասկանա: Ո՞վ ա հասկանում, որ դուք էլ հասկանաք: Ոչ էլ սովորում են, ու հաստատ դուք բացառություն չեք: Հոգնել եմ Ձեր նման ուսանողներից, ու ես որոշել եմ...
    - Հլա մի վարկյան, կներեք էլի, Դուք մեզ ճանաչու՞մ եք: Որպես ի՞նչ եք, մեզ ասում: Այ հիմա, իսկականից ցանկություն չկա Ձեր առարկան սորվորելու:
    Խամ էր էս դասախոսս, չէր սպասում նման արձագանքի, մի երկու րոպե սուս ու փուս կանգնեց.
    - Այ, իմ ասածն էլ հենց դա է, մեկ ա չեք սովորելու....բլա...բլա...բլա
    Ստեղ էլ չեմ հիշում, ինչ էր խոսում, մտքումս կինո էր գնում`
    - Вы не солдаты, вы кусок говна, говно должно говорить громче...

    Ընդամենը 7-8 դաս-ով ամբողջ առաջին կիսամյակի կուրսը վերջացրեց: Ու ասենք, իրա «դոկտոռսկի տնգլին» չէր, մենք կսովորենք, չենք սովորի, հասկանում ենք` չենք հասկանում, ինքը ոտը դրել էր գազին: Հարց էիր տալիս, ընգնում քաքը.
    - Բա, բա տեսնում էս, հետո էլ ասում ես, դուք ուրիշ եք, բա սենց հարց կտա՞ն: Այ որ լեկցիաներս կարդացած լինեիր, սենց հարց չէիր տա...:
    Ու սենց շարունակ...:

    Մոդուլից մի օր առաջ:
    Իմ մտքերում:
    - Արա էս ով ա է վապշե, որ սրա առարկան ես չհասկանամ, հլա սպասի, սպասի ես սովորեմ, նայի սրան ինչ եմ անելու...:
    23:00
    Դեռ մտածում եմ, ու 23անց 01 որոշում, որ չէ իսկականից արդեն ուշ ա, պետք ա սովորել:
    Ամբողջ գիշեր չեմ քնում` սովորում եմ, առավոտ գնում մոդուլի:

    - Բարև Ձեզ, ինչպես գիտեք, այսօր պետք է մոդուլ գրենք, դե ես մեկ է իմաստ չեմ տեսնում, բայց օրենքը ստիպում է:
    - Հա իսկականից, ի՞նչ իմաստ կա, միանգամից 0 դրեք գնանք:
    - Մեծ սիրով, բայց պարտավոր եմ:

    Վերցնում եմ տոմսս` Գաուսի մեթոդ, Կրամեռի կանոն, տեղափոխություններ:
    40 րոպե անց:
    - Դե վերցրեք:
    Տոմսս դնում եմ տետրի մեջ, փակում տետրս ու ուղղում դասախոսսիս:
    - Ու, ի՞նչ:
    - Դե չի ստացվել, ի՞նչ անեմ, Դուք էիք ասում, որ չենք կարող սովորել:

    Հաջորդ դասին:
    - Պողոսյան Պողոս` 25,
    - Պետրոսյան Պետրոս` 15
    - Սարգսյան Սարգիս ` 0
    - Քոչարյան Արամ` 0:
    - Ի՞նչ որ մեկը դժգոհ է իրա գնահատականից:
    - Ոչ, - միաձայն պատասխանեցինք մենք:
    - Ո՞նց, Արամ, դու դժգոհ չե՞ս:
    - Ո՛չ, պարոն Գալստայն, իմ դուրը իմ գնահատականը գալիս է, արտագրել եմ ու բռնվել:
    (դե ինքը խնդիրները տվել էր, որոնք որ պետք ա լինեն քննությանը)
    - Այ քեզի բան, ու դու դրա մասին այսպես բարձրաձայն ասում ես:
    - Հա, ընկեր Գալստյան, մոռացա ասեմ, ինձ մի քանի խնդիր տվեք, գամ գրատախտակին արտագրեմ էլի...:

    ....
    Մինչև օրս, էդ դասախոսը ամաչում ա աչքերիս մեջ նայի: Ու հա, վաղը սրանից արդեն քննության եմ: Ու էլի սպասում եմ 23անց 01-ին:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.11.2013, 23:33:

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.11.2013), CactuSoul (10.11.2013), enna (14.11.2013), erexa (09.11.2013), keyboard (08.11.2013), laro (20.11.2016), Mr. Annoying (11.11.2015), Vardik! (08.12.2013), Աթեիստ (10.11.2013), Արևհատիկ (10.11.2013), Լեդի Վարդ (08.11.2013), Նաիրուհի (08.11.2013), Նիկեա (10.11.2013), Ռուֆուս (10.11.2013), Վահե-91 (08.11.2013), Տրիբուն (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (08.11.2013)

  13. #22
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փակում եմ աչքերս: Ցաք ու ցրիվ եղած գույների պատերազմում հաղթանակած կանաչը լցնում է գիտակցությունս` տեղափոխելով հեռու ինձանից, ինձ պատող բազմակի շերտերից: Թարմության մի ալիք հարվածեց մարմնիս՝ ստիպելով բացել աչքերս ու շոշափել շուրջս խտացած կյանքի բջիջները: Կանգնել էի ժայռի գլխին և վերևից հիանում էի իմ արարած աշխարհով: Կանաչ խոտը, որ գրավել էր այդ յուրօրինակ տարածությունը, օրորվում էր քամուց՝ մերթընդմերթ դիպչելով ոտնաթաթերիս: Ներքևում մի բան դղրդաց: Ինչպե՞ս: Իմ արարած աշխարհը ինձ չի ենթարկվում: Ներքևից բարձրացող անհասկանելի քարերից հյուսված աշտարակը կանգնեց իմ առջև՝ ազդարարելով իր առավելությունը իմ նկատմամբ: Պետք չէ թերագնահատել ինձ, աշտարա՛կ: Ախր, դու իմ տարածքում ես, ինձնով ես դու ստեղծվել: Աշտարակին պատկանող ցանկացած բջիջ ինձ է ենթարկվում: Նախ և առաջ կտրեցի նրա գագաթը, ու արդեն ես էի իրեն վերևից նայում: Բայց դա ինձ հերիք չէր, որոշեցի ձևափոխել իրեն: Սկսեցի փորձեր կատարել: Հետաքրքիր էր ստացվում: Վերջնականապես հոգնելով իմ նոր խաղալիքից՝ որոշեցի ամբողջությամբ քանդել այն, տապալել գետնին, պատժել իրեն ինձնից վերև դասող այդ ստոր արարածին:Հեռու-հեռվում` ներքևում, երևում էին աշտարակից պոկված, բայց իրենց հանգրվանը չգտած կյանքի բեկորները: Ամեն ինչ խառնվեց իրար: Ու՞ր է խոտը: Վերացավ ամեն ինչ: Մի վարկյան, խնդրում եմ: Ու՞ր եմ ես: Կանաչը զիջեց իր տեղը, և նորից սկսվեց գույների պատերազմը:Ուզում եմ աչքերս բացեմ` չեն բացվում:

  14. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.11.2013), CactuSoul (10.11.2013), enna (14.11.2013), My World My Space (10.11.2013), Skeptic (10.11.2013), Smokie (21.11.2013), Vardik! (12.11.2013), Այբ (14.11.2013), Գալաթեա (10.11.2013), Նաիրուհի (15.11.2013), Նիկեա (10.11.2013), Ուլուանա (10.11.2013), Ռուֆուս (10.11.2013), Վոլտերա (10.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (10.11.2013)

  15. #23
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսոր թռիփըլ յախք եմ անում...

    #1 յախք
    Առավոտ որոշում եմ ոտքով գնամ համալսարան, բայց ճանապարհին միտքս փոխում եմ, ու կանգնեցնում ինձ մոտիկացող երթուղայինը: Դե քանի որ կանգառում չէի կանգնեցրել, բայց վարորդը կանգնել էր, երբ մտա երթուղային ասեցի.
    - Շնորհակալություն:
    Արա էդ էր որ, սկսավ, աջից, ձախից խառնվել են իրար ու սենց զարմացած ինձ են նայում...յանի ո՞վ ես դու, բա քաղաքական տրանսպորտում տենց բառեր օգտագործում են...
    - Կներեք, ուզում էի ասեի մեռսի:
    Ու դավայ ուրախ ավտոբուս մինչև Սլավոնական: Հետաքրքիր ա չէ՞: Մարդկանց բարիությունը ժաժ տալու համար ընդամենը միասին ծիծաղալ ա պետք:

    #2 յախք
    Սլավոնական համալսարան մտնելու համար պետք է «կառտչկա» ունենաս: Էն մետրոյի նման ա, պահում ես «ստուգող լազերի» մոտ (սե՞նց են ասում) կանաչ լույս ա վառվում ու անցնում ես: Ես էլ ալարում եմ հա գրպանիցս հանեմ, դնում եմ շալվարիս հետևի գրպանը, գնում մոտիկ, տուտուզս մոտեցնում լազերին, ու անցնում: Հա ի՞նչ: Ուղղակի էսօր մի խումբ աղջիկների ուշադրության կենտրոնում էի....եքա ղժացին վրես...:

    #3 յախք
    Հայերենի դաս:
    Էս Հայոցիս դասախոսը խփնված ա: Էնքան տնային ա տալիս, որ մեկ-մեկ սկսում եմ կասկածել, հաստա՞տ մաթեմատիկայի ուղղությամբ եմ սովորում: Վերջը ասածս ինչ ա, մի 15 հատ բառ ա տվել, որոնցով նախադասություն պետք ա կազմենք: Ես որ հաստատ էդքան չեմ կազմի` դրա համար հին մեթոդի եմ դիմում` մի քանի բառով մի հատ եմ կազմում ու ահա ինչ ա ստացվում:

    երբեմն, անխաբ, թպրտալ, թրմփոց, խորամանկ, ոսկեծուփ
    Երբեմն, իրեն անխաբ համարող, ոսկեծուփ պոչով աղվեսը, այնպես է սկսում թփրտալ հասարակ թրմփոցից, որ սկսում ես կասկածել նրա խորամանկության վրա:
    Հա, ի՞նչ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.11.2013, 21:16: Պատճառ: Հեղինակի խնդրանքով

  16. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.11.2013), CactuSoul (22.11.2013), Chuk (14.11.2013), enna (14.11.2013), keyboard (14.11.2013), laro (20.11.2016), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (14.11.2013), Ripsim (29.11.2013), Ruby Rue (14.11.2013), Smokie (21.11.2013), Աթեիստ (14.11.2013), Անվերնագիր (14.11.2013), Արէա (15.11.2013), Արևհատիկ (17.11.2013), Նաիրուհի (15.11.2013), Նիկեա (03.12.2013), Շինարար (14.11.2013), Ռուֆուս (14.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (14.11.2013)

  17. #24
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աբստռակտ յախքեր...

    յախք #1
    Հայերենիս դասերը հետաքրքիր են անցնում:

    Կազմել շարադրություն հետևյալ բառերով`
    արտագաղթ, գաղթօջախ, խառնաշփոթ, արտասուք, դրդապատճառ, վաղորդյան, այդօրինակ, ընդհանուր, խորդուբորդ, նյարդայնանալ

    Նապաստակի վերադարձը
    (շարադրություն)
    Անտառից արտագաղթած նապաստակը` արտասունքը աչքերին, հեռու-հեռուներում գաղթօջախ էր փնտրում: Ճանապարհը շատ էր հոգնեցրել նապաստակին և նա ուժասպառ` ընկավ կանաչ խոտի գիրկը և վաղորդյան ցոլի զինվորիկները հարձակվեցին նրա մարամնին և նոր շունչ հաղորդեցին: Նրա գլխում խառնաշփոթ էր, այդօրինակ ապրումներ նա երբևէ չէր ունեցել: Եվ նորից նապաստակի ուղեղը ուղարկեց իր նյարդային ազդակները, որոնք նորից պետք է խառնեին նրա գիտակցությունը, բայց այս անգամ դրանք մոլորվեցին գիտակցության խորդուբորդ ճանապարհին և վերջապես ընդհանուր հանգստություն հաստատվեց նապաստակի գլխում: Մոռանալով իր հեռանալու դրդապատճառը` նապաստակը կանգնեց և ուղղեց իր քայլերը դեպի հայրենի անտառը:

    Ինչի՞ ա դասախոսս ինձ խելագառված համարում:

    յախք #2
    Բայց սա հասարակ յախք չի:
    - Պապ, Դավթաշենից Բանգլադեշի եկեղեցի, ի՞նչով ու ինչքան ժամանկում կհասնեմ:
    - 35-ով մի ժամում կհասնես:
    Ժամը 2անց 40 էր ես էլ 4-ին պայմանավորված էի: Դե, որ պապան ասեց 1 ժամում` ես էլ դրան զապաս 20 րոպե գումարեցի ու դուրս եկա:
    30 րոպե հետո եկեղեցու դիմաց կանգնած զանգում եմ պապաին.
    - Պաաաաաաաաաաապ, էս մի ժամը ստե ինչ պիտի անեմ....:
    - Հա քեզ ով էր ասում շուտ դուս գաս:
    - Պապ դե ասիր 1 ժամում` ես էլ զապաս 20 րոպե գումարեցի ու դուրս եկա:
    - Տղա ջան ես քո զապասը արդեն գումարել էի...:
    Ի՞նչ անես էդ 50 րոպեն, որոշեցի եկեղեցի մտնող դուրս եկողներին հետազոտեմ: Շատ հետաքրքիր բաներ պարզեցի իմ համար, բայց այ էս մեկը.
    եկեղեցուց դուրս ա գալիս (զադնիյով) մի հատ կին` երեխու հետ: Դե երեխեն զադնիյով չի դուրս գալիս ու էս կինը երեխու ականջը բռնում ոլորում ա, ֆռցնում ու իրա հետ զադնիյով հանում: Այ ես քո բերանի խոռոչում չուպա-չուպս տեղադրեմ, այ անասուն, որպես ի՞նչ: Այ էսի յախք չի, սրան անվանում չկա...:

    յախք #3-#4
    Էրեկ ծխախոտի դեմ էինք պայքարում:
    Ծխող անցորդներից ծխախոտը վերցնում` քաղցրավենիք էինք տալիս:

    Ուրեմն սենց մոխրամանա-բաժակներ ունեինք, որ սիգարետը մեջը պիտի քցեին: Հիմա մեր երեխեքից մեկը տենց բաժակը ձեռքին մոտիկացել ա մեկին. էսի պորտմանը բացեց մեջից 1000 դրամ հանեց ուզում ա քցի մեջը: Ասում ենք. «Չէ-չէ, Ձեր ձեռքի ծխախոտը քցեք»: Ինքն էլ բա. «Չէէէէէէ, չէէէէէ չեմ քցելու...» ու թողեց փախավ: Այ քեզի բան...:

    Մոտիկացել եմ մի 17-18 տարեկան լակոտի:
    - Այսօր ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է և ես քեզ առաջարկում եմ ծխախոտդ քցես այստեղ և ես քեզ քաղցրավենիք կտամ:
    Ձեռքի ծխախոտն էլ ծխախոտ լիներ, մեր լեզվով ասած վրեն մի երկու ծուխ էր մնացել:
    - Չէ, չեմ քցելու, չէ:
    - Ապեր էդ ինչա 2-3 ծուխ ա, էդ ծխես ի՞նչ ա լինելու, քցի թող գնա...:
    - Չէ, չէ` չեմ քցում...
    Այ քեզի բան #2 ...:

    Հետևություն:
    Վերևում նկարագրված մարդկանց դասին(ծխողներ) չպատկանելու համար, կարելի ա ծխելը թողնել:

  18. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.11.2013), CactuSoul (22.11.2013), John (22.11.2013), keyboard (22.11.2013), laro (20.11.2016), Mr. Annoying (11.11.2015), Smokie (23.11.2013), Անվերնագիր (22.11.2013), Արևհատիկ (03.12.2013), Նաիրուհի (22.11.2013), Նիկեա (03.12.2013), Ուլուանա (22.11.2013), Ռուֆուս (22.11.2013), Տրիբուն (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (22.11.2013)

  19. #25
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր աշխատանքի ընդունվելու համար պետք է հարցազրույցի գնաի:

    Հասա համալսարան պարզվեց, որ մեր կուրսեցու ծնունդն ա. ես ու ընկերս գնացինք տորթ առանք ու գնացինք բուֆետ ` նշելու: (ամեն մեկիս մոտ մնաց տուն հասնելու փողը:) [փակագիծ2] էլ չասեմ խի ամբողջ կուրսից մենակ ես ու ընկերս գնացինք...յախք[/փակագիծ2]

    Նույն ընկերոջս հետ կանգառ ենք գնում(1 ժամից պետք է հրապարակում լինեմ, բայց դեռ պետք ա տուն մտնեմ). ճանապարհին ինձնից լավ հագնված մի հատ կին ա մոտիկանում ինձ` ինչ որ դեղ ա ցույց տալիս.
    - Տղա ջան խնդրում եմ, էս դեղից պետք է առնեմ, բայց 100 դրամ պակասում է:
    - Կներեք, բայց չունեմ: Մոտս` 100 դրամ ա մնացել` տուն պետք է գնամ:
    Մի քիչ քայլեցինք ներքև` կանգնած խոսում ենք, բայց իմ ուշադրությունը լռիվ էն կինն ա, ու որ ոչ մեկ իրան էդ 100 դրամը չի տալիս: Չես պատկերացնի ինչ էր հետս կատարվում, ինձ էնքան անպետք էի զգում, էդ վարկյանին` ոտից գլուխ ինձնից զզվում էի: Չդիմացա, գնացի տվեցի 100 դրամը: Հետ եկա ու ընկերս.
    - Արա, ոնց ես տուն գնալու...
    - Ոտով ^_^:
    Ոպշմ էլի «ստանդարտ» խոսակցություն, խի՞, ի՞նչի համար և այլն: Վերջը մինչև էս խոսակցությունը շարունակվում էր էդ կինը մտավ դեղատուն ու ես ինձ կրկնակի լավ զգացի, որ գոնե չեմ խափվել:

    Արդեն կես ժամ էր մնացել, երբ հասել էի Դավթաշենի Yerevan City-ի մոտ:
    Փողոցի նստարաններից մեկին մի հատ տատիկ էր նստած` բավականին մեծ ցելաֆոնները կողքին: Անիծեցի իմ բնավորությունը ու ինձ շլանգի տեղ դնելով անցա նրա կողքով, բայց էլի չկարողացա գնամ...: Շրջվեցի, ասեցի գոնե մի 5 րոպե սպասեմ` մեկը կլինի, որ կօգնի տատիկին, ես էլ կգնամ իմ հարցազրույցին: Էն էլ ոչ մեկ չմոտիկացավ...:
    -Բարև Ձեզ, ի՞նչ որ բանով կարող եմ օգնել...:

    Տատիկը լրիվ մեր տան հակառակ կողմն էր ապրում` Դավթաշեն գյուղում...:

    - Տղա ջան դու երևի հավատացյալ ես, որ եսքան բարի ես ու օգնում ես ինձ:
    - Չէ տատի ջան, ես աստվածներին չեմ հավատում` անհավատ եմ:
    - Բալա ջան չի կարա տենց բան լինի...
    - Հա Տատի ջան կարա, տեսա՞ր քանի հատ հավատացյալ կողքովդ անցավ...
    Արա ինչ կայֆ զգացողություն ա, երբ տենում ես դու` քո ջահել հասակում, ամբողջ կյանք տեսած կնոջը ուրախացնում ես, ստիպում ես որ նա ժպտա...երևի սրա համար են մարդիկ ապրում:

    Ժամը 14:00: Տուն եմ մտնում, բայց արդեն պետք է հրապարկում լինեի. էս աշխատանքն էլ սենց կորավ:
    Ու էս գրառումը անելուց հիշում եմ `
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    ...սենց երևի մի օր կնայեմ հայելուն ու ինձ չեմ տեսնի, որովհետև վերածվում եմ ուրիշների մասնիկներից բաղկացած գոյության...
    Վերջին խմբագրող՝ Արամ: 29.11.2013, 15:05:

  20. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.11.2013), armen9494 (31.12.2013), CactuSoul (29.11.2013), erexa (03.12.2013), laro (20.11.2016), Moonwalker (13.12.2013), Mr. Annoying (11.11.2015), VisTolog (29.11.2013), Աթեիստ (29.11.2013), Անվերնագիր (01.12.2013), Արևհատիկ (03.12.2013), Լեդի Վարդ (03.12.2013), Նաիրուհի (29.11.2013), Նիկեա (03.12.2013), Շինարար (29.11.2013), Ուլուանա (06.12.2013), Ռուֆուս (29.11.2013), Վահե-91 (07.12.2013), Տրիբուն (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (29.11.2013)

  21. #26
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    յախք 1
    Պետք ա խաղալիք մեքենա գնեի:
    City-յում կանգնել եմ էդ խաղալիքների ստենդի (հա՞ տենց են ասում) առջև, նայում եմ, մեկ էլ ներքևը` գետնին, մի հատ մեծ մեքենա նկատեցի: Ինչ լավն էր...մեծ` ամորտիզատրներով, պուլտով, լույսերով, բացովի դռներով....48000 դրամ: Անիծեցի ինձ, դրանից 10 անգամ էժանը գնեցի ու դուրս եկա...:
    Տենաս մի օր կգա, որ էս գրածս կկարդամ, կգնամ City, էդ 48000 դրամանոց մեքենան կգնեմ ու առաջին պատահած բալիկին կտամ:

    յախք 2
    Մեկ-մեկ կարոտում եմ իմ քյառթու տեսակին: Լավ էր էլի` ոչ մեկին բանի տեղ չէի դնում, ինձ ծանր էի պահում, ոչ մեկին չէի նվիրվում: Իսկ հիմա՞: Ի՞նչ եմ դառել հիմա. ամեն 2-րդին ամբողջ սրտով նվիրվում եմ` իրանց հետ հավասար ուրախանում, տխրում: Ու ամենացավալին են ա, որ կարոտում եմ: Չգիտեմ. նեղվում եմ, որ հակառակ վերաբերմունքը չեմ ստանում, բայց ո՞վ ա մեղավոր, իհարկե ես, ասա ով ա քեզ ստիպում էդքան միամիտ, պարզ ու նվիրվող լինես: Յախք, վերջերս հայտնաբերել եմ, որ ցանկացած մարդու մեջ միշտ ուզում եմ լավը գտնեմ, որ իրան սիրեմ, խի՞, չգիտեմ, բայց հաստատ տենց ա: Ուզում եմ էլի քյառթու լինեմ, ուզում եմ իմ տնգլին չլինի` ոչ մեկ...: Մեկ ա սենց էլ եմ մենակ, նենց էլ եմ մենակ լինելու: Միշտ ինչ որ մեկի հետ զրուցելուց/շփվելուց դիմացինս ա թելադրում շփման կանոնները` ես հարմարվում, այնպես անում, որ դիմացինիս հաճելի լինի, խի՞, ժամանակին պոխույ էր` ես ոնց ուզում տենց էլ խոսում էի, թքած թե դիմացինին ինչ կլինի...:
    Բայց սա ընդամենը զառացանք ա, ընդամենը հոգեկանի ցանկությունը, որը երբևէ իրականություն չի դառնա, որովհետև ես իմ էս տեսակն եմ սիրում...չգիտեմ խի, բայց ես ինձ սենց եմ տեսնում, ինձ սենց հարմար ա, իմ իրականը` ցուցադրականից չի տարբերվում:
    Նույնիսկ հիմա եմ նեղվում, որ էս կարդալուց ինչքան մարդ ա իր վրա վերցնելու, չէ, սիրելիներս, ոչ մեկիդ նկատի չունեմ, ուղղակի մտքերս են:
    Շտո-տո ղզիկացա, կներեք` չդիմացա...:

  22. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.12.2013), CactuSoul (03.12.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (03.12.2013), Ruby Rue (04.12.2013), Smokie (03.12.2013), Աթեիստ (03.12.2013), Անվերնագիր (03.12.2013), Արևհատիկ (03.12.2013), Ձայնալար (17.12.2013), Նաիրուհի (03.12.2013), Նիկեա (03.12.2013), Ուլուանա (06.12.2013), Ռուֆուս (03.12.2013), Վահե-91 (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (03.12.2013)

  23. #27
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր պետք ա գնաի ԵՊՀ, որոշեցի քանի քաղաք եմ իջնում գնամ մարդամեկին էլ տեսնեմ: Ինքը գործի տեղը շատ ա սովածանում. մի հատ կիտ-կատ տանեմ` չսովածանա ընգերս: Էն էլ խելոքս, էսօր գործի չէր եկել ու ես` քոռ ու փոշման, որոշեցի հետ գնամ տուն:
    Փողոցում մի հատ հրաշք բալիկի եմ նկատում (մոր հետ էր), հրաշքը ո՞րն ա, մի հատ արևի կտոր` բռնես-ուտես: Ու հիշում եմ կիտ-կատը, որը մնացել էր գրպանումս:
    Մոտիկանում եմ բալիկի մայրիկին.
    -Բարև Ձեզ, թույլ կտա՞ք Ձեր բալիկին քաղցրավենիք հյուրասիրեմ:
    - Վայ, չէ-չէ, էդ ի՞նչ ակցիա ա:
    - Ի՞նչ ակցիա, ուղղակի ուզում եմ Ձեր բալիկին քաղցրավենիք հյուրասիրեմ` հրաշք ա:
    - Չէ, չէ պետք չի, շնորհակալություն:
    - Վայ, ինձ տվել են, ուղղակի ես չեմ սիրում շոկոլադ, դրա համար ուզում եմ, որ անիմաստ չկորի:
    - Լավ տվեք, շնորհակալություն:
    Տվեցի բալիկին, արա ինչ կայֆ էր, նենց ուրախացավ...հազար եմ ասել, հազար մեկ էլ եմ ասում, մենակ էդ պահերը վայելելու համար կարելի ա ապրել:

    Հա ու էսի յախք ա, ոչ թե բալիկի մայրն ա յախք, այլ էն երևույթը, որ մարդկանց ուղեղում չի տեղավորվում, որ ուղղակի կարելի ա լավություն անել, ուղղակի նվեր անել, ուղղակի լավը ցանկանալ ու ենթագիտակցորեն մտածում են. «որտե՞ղ ա ուզում մեզ քցած լինի»:

  24. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.12.2013), Ambrosine (10.12.2013), CactuSoul (10.12.2013), John (07.12.2013), laro (20.11.2016), Lílium (13.12.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (07.12.2013), Ruby Rue (07.12.2013), Smokie (10.12.2013), Vardik! (08.12.2013), Այբ (07.12.2013), Անվերնագիր (10.12.2013), Արևհատիկ (10.12.2013), Նաիրուհի (09.12.2013), Ուլուանա (07.12.2013), Ռուֆուս (07.12.2013), Տրիբուն (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (07.12.2013)

  25. #28
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքում մի փորձի ինչ որ մեկին թերագնահատես: Երբեմն կյանքիս գնով, երբեմն շատ ծանր, երբեմն ուղղակի առօրյա «պատահարներով» ապացուցված արտահայտություն ա: Ժամանակին դիմացինիս թերագնահատելու պատճառով շատ եմ քաքել իմ փայ բոռշի մեջ, բայց ուրախ եմ, որ հիմա ոչ մեկին` կտրականապես ոչ մեկին, չեմ թերագնահատում: Բոլոր մարդիկ էլ լավն են, չկան վատերը: Ընդամենը ոմանք քեզ հարազատ են, ոմանք տհաճ, ոմանց էլ ուզում ես էն բանից անել, բայց դա բոլորովին չի նշանակում, որ իրանք վատն են:

    Աշխարհի էն ամենա-ամենա դաժան բաները լավ նպատակներով են արվել, չի եղել մեկը, որ ասի, վսյո ես գնում եմ վատ բան անելու, իմ արածը վատ բան ա, ամեն ինչն էլ իր նպատակնա ունեցել, ու բարի նպատակը, ուղղակի ընտրված մեթոդներն են սխալ եղել: Սխա՞լ, չէ սխալ չեն եղել ուղղակի սահմանված իրականությունից շեղված են եղել: Մի քիչ սխալ բան եմ ասում, դժվար ա էս ամեն ինչը ընդունելը, բայց գրեթե բոլորի մոտ կյանքի մասին շատ վատ պատկերացում է, այն որ կյանքը դաժան է և այլն և այլն, ես տենց չեմ մտածում, կյանքը դաժան չի, կյանքը բարդ չի, կյանքը պարզից էլ պարզ է, ես դեռ կյանքից պարզ բան չեմ տեսել: Մենք ենք, որ այն բարդացնում ենք, ու քանի գնում է, պարզեցնելու փոխարեն էլ ավելի շատ պատճառներ ենք գնտում այն բարդացնելու:

    Հասարակ մաթեմատիկա. ես գրում եմ x = 1, ի՞նչ ա սա նշանկում, նշանակում ա, որ իքսը հավասր ա մեկ, բայց չէ, չէ մենք չենք կարա էսքան հեշտ ամեն ինչ ընդունենք, խի ա x, այլ ոչ թե y, չէ խի y, պիտի z լինի, չէ վապշետը պետքա հայերեն տառ լինի, խի՞ ա հավասարի նշանը սենց, ու վապշե, ո՞վ ա ասել որ իքսը հավասար ա մեկ....սրանով ենք զբաղված մարդիկ, էս ա մեր կյանքը, իսկ ընդամենը պետք էր հասկանալ, որ մեր անհայտը ունի 1 արժեքը...վերջ:

    Խնդրում եմ, հերիք է ինձ ասեք, որ կյանքս վարի եմ տալիս, եթե ես Ձեր նման չեմ պարում, դա դեռ չի նշանակում, որ ես Ձեզնից լավ չեմ ապրում, եթե դուք աշխատում եք, սովորում եք, ես չեմ աշխատում, չեմ սովորում, դա դեռ չի նշանակում, որ ինձնից լավն եք: Կներեք, բայց ես ասում ե՞մ, որ Դուք ճիշտ չեք անում, չէ՛, չեմ ասում, որովհետև յուրաքանչյուրիդ ընդունում եմ այնպես ինչպես կաք: Ձեր ամբողջությունն ա հենց, որ Ձեզ կատարելություն ա տալիս: Խնդրում եմ, ընդունեք ինձ ինչպես ես կամ, պետք չի իմ կողքից ինձ պոչեր ավելացնենք: Ես հպարտ եմ, որ Ձեր լեզվով ասած կյանքս վարի եմ տվել ու շարունակում եմ վարի տալ, ես դրանից ինձ լավ եմ զգում: Ապրում եմ, որ ինձ լավ զգամ:

    Յախք...

    Հ.Գ. Կներեք, եթե ինչ որ մեկին էս վերևիս գրառումով վիրավորեցի: Ոչ մեկին ուղղված չէին խոսքերս, ուղղակի ինձ էլ հասկացեք, 21 տարի գլխիս ավետարան են կարդում, մի տեղ չգրե՞մ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.12.2013, 00:37: Պատճառ: հեղինակի խնդրանքով

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.12.2013), CactuSoul (10.12.2013), erexa (10.12.2013), John (10.12.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (10.12.2013), Nihil (15.04.2014), Smokie (10.12.2013), Անվերնագիր (10.12.2013), Արևհատիկ (10.12.2013), Վահե-91 (09.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (10.12.2013)

  27. #29
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բանակային յախք կամ չափից դուրս «խելոքություն»

    -Քոչարյանին կանչեք ստե, Քոչարյանին կանչեք ստե - գորգռում ա մեր գումարտակի շտաբի պետը:
    Ու՞րա Քոչարյանը, Քոչարյանը իրա կայֆերով դուրսը ծխումա, մեկ էլ աջից, ձախից լցվեցվին վրես, բա թե շտաբի պետը «բիսիտ» եղած քեզ ա ման գալիս: Պարոն մայորը մեր գումարտակի, ես կասեի նույնիսկ գնդի մառոզն էր: Իրա անունը շշուկով էին տալիս և այլն և այլն...: Բայց դե ինքը ինձ երես էր տվել, ինձ բան չէր ասում, որովհետև քիչ թե շատ ստացված զինվոր էի ու մեր գումարտակի միակ հերթապահն էի, որ անգիր գիտեր բոլոր զինանոցների պարունակությունը: Նույնիսկ հիմա եմ հիշում: Հա ասածս ինչ ա, գնացի մոտը:
    - Քոչարյան, էն ոչխարները 5-րդ վաշտի զինանոցը լրիվ քաք մեջ են արել, գնա թափով դրանք դզի, թե չէ դրանց աֆիցեռակազմին...
    - Եղավ պարոն մայոր:
    - Արա, ով ինչ ուզում ա ասի, մինչև ըտե չպրծնես, ոչ մի տեղ չգնաս:
    - Լսում եմ:
    5-րդ վաշտի զինանոցը առաջին հարկում ա: Ոպշմ իսկականից սաղ վարի էին տվել, ոչ մի բան հանձման-ընդունման մատյանում ճիշտ չէր գրած, ես էլ հատ-հատ հաշվում էի` լրացնում մատյանում: Մեկ էլ խոմ դղրդոց չի գալիս, ու գռռռռռ սաղ վերևից վազելով իջնում են, ու էդ աստիճաների դմդմփոցից, սաղ շարժվում ա իրար: Բայց դե իրականում էդ դմդմփոցից չի շարժվում: Իրանում երկրաշարժ ա եղել ու մեր մոտ ահավոր զգացվել ա` դրա համար սաղ վազելով իջնում են, ես էլ կարծում եմ իրանց վազելուց ա սաղ դղրդում : Հա՛, էնքան անջատված էի, որ չեմ էլ զգացել: Տենց մի քանի վարկյան հետո գումարտակում մարդ չկար, մենակ ես էի իմ զինանոցում հաշվարկս անում, դե գիտեմ յանի տագնապ-մագնապ ա, պարոն մայորն էլ ասելա, որ ուրիշ ոչ մի բան չանեմ:
    Հա, իմ համար հաշվում եմ, մեկ էլ մեր գումարտակի հրամանատարը շնչակտուր մտնում ա զինանոց.(ամենայն հավանականությամբ, մտել է գումարտակ, որ տեսնի խոմ մարդ չի մնացել)
    - Արաաաաաաա, ի՞նչ ես անում ստեղ:
    - Ո՞նց ինչ եմ անում, զինանոցն եմ հաշվում:
    - Արա դու լրիվ տվել քեզ անցել ես, ի՞նչ զինանոց, թափով ռադդ քաշի դուրս:
    - Կներեք պարոն փոխգնդապետ, բայց պարոն մայորը հրաման ա տվել, որ մինչև ստեղ չավարտեմ, ոչ մեկի չենթարկվեմ:
    - Արա հիմար ես դու, արա, սաղ քանդվավ, գումարտակս քանդվավ դու ստե զենք ես հաշվում:
    - Ո՞նց քանդվավ, ի՞նչնա քանդվել:
    Ու քայլելով գնում եմ դռան մոտ, որ յանի ցույց տամ, որ գումարտակին բան չի եղել, արա էն էլ ինչ տեսնեմ: Պատերը ճաքճքած, գետինը փոշի, նկար-մկար ընկած գետին...:
    - Պարոն փոխգնդապետ, սրանք իսկականից վայրենի են, նենց էլ վազելով իջել են, որ սաղ պատերը ճաքել ա, կարծում եմ, որ պետք է տագնապով դուրս գալու պլանը փոխել, այսինքն պետք է առանձին-առանձին` վաշտ-վաշտ, իջնեն, որ հետագայում սենց բաներ էլ չլինի:
    Ինչքան հիմար էի զգում ինձ, կարծում էի, որ խելոք բան եմ ասել, բայց էս հրամանատարս ծիծաղում ա չի կարում ուշքի գա...:
    Տենց էշցած վայելում եմ հրամանտարիս ծիծաղը, մեկ էլ նորից դղրդոց, հիմա ո՞վ էր, ախր գումարտակում մարդ չկա, այ ստեղ խելոք Արամս հասկացավ, որ երկրաշարժա եղել, արագ փակեց զինանոցը ու դուրս թռավ...:

    Ու հա, հետո էտ տենց էլ մնաց պատմության մեջ: Միշտ օրինակ էր բերում, ասում էր, որ զինվորը պետք է իրա նման լինի, երկրաշարժի ժամանակ զենք հաշվելուց սատկի:
    Վերջին խմբագրող՝ Արամ: 13.12.2013, 07:53:

  28. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.12.2013), armen9494 (31.12.2013), CactuSoul (13.12.2013), Chilly (13.12.2013), John (13.12.2013), laro (20.11.2016), Lílium (13.12.2013), Moonwalker (13.12.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (13.12.2013), Ripsim (13.12.2013), Skeptic (13.12.2013), Smokie (13.12.2013), Tiger29 (13.12.2013), VisTolog (13.12.2013), Աբելյան (16.12.2013), Աթեիստ (13.12.2013), Անվերնագիր (13.12.2013), Արէա (13.12.2013), Արևհատիկ (13.12.2013), Ծյէլեպորտ (13.12.2013), Ձայնալար (17.12.2013), Նաիրուհի (13.12.2013), Շինարար (13.12.2013), Ուլուանա (13.12.2013), Ռուֆուս (13.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (13.12.2013)

  29. #30
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բանակային յախք կամ վախի հետևանքները

    Պոստերում մի հատ ահավոր մթնոլորտ ա: Հենց մեկը սկսում է վախենալ, ավտոմատ էդ վախը բոլորի վրա տարածվում ա: Դրա համար միշտ պոստում վախս ցույց չէի տալիս, որ հանակարծ խուճապ չսկսվի: Հետներս մի հատ պայմանագրային սերժանտ էր պոստ(հենակետ) բարձրացել: Դե ինքը պաշտոնով ու կոչումով 2-րդ մարդն էր էդ պոստում, բոլորս իրան պետք է ենթարկվեինք: Բայց վայ էդ ենթարկվելուն: Էս հարիֆիս առաջին անգամն էր. վախից մեղմ ասած քաքում էր տակը: Բլինդաժից(էտ գետնատնակնա, որտեղ քնում ենք) դուրս չէր գալիս: Քո համար ո՞նց ա, դաժը գիշերը զենքով էր քնում: Ու հա էս պատմության ամենակարևոր մասը, ինքը` մենակով, կյանքում 7-ից հետո` երբ մութ էր, զուգարան չէր գնում: Զուգարանն էլ բլինդաժից, մոտովորապես մի 15-20 մետր հեռու էր: Միշտ բոդրուշիներին վերցնում էր հետը նոր գնում:
    (Բոդրուշին էտ էն մարդն ա, որ գիշերը արթուն է մնում, որ պետք եղած ժամանակ մնացածին արթնացնի)

    Ես ու ընկերս բոդրուշի ենք` ներսում(էդ արթուն հերթափոխ ա կոչվում): Ոպշմ, նստած նարդի ենք խաղում: Էս Նարեկի(պայմանագրային սերժանտի) պիպին էլ բռնել ա.
    - Արա՛մ, ապօ քել է, քել մի հատ հելնենք դուրսը ֆռֆռանք, տենանք ի՞նչ կա:
    - Ախպեր չէ, նառդի եմ խաղում, հավես չկա:
    - Արա դե թարգի է, տղա չե՞ս, վախում ե՞ս, քել է, քել հելնենք մի հատ տենանք ինչ կա չկա:
    Դե ես գիտեմ ինչի համարա դուրս կանչում:
    - Արա ընգեր նորմալա էլի, հեռու գնա, թո խաղ ենք խաղում:
    էս ջոգումա, որ ես անհույս եմ` ֆռում ա ընկերոջս.
    - Ռուբ, դե քել ախպեր, քել դու հետս արի, էսի բեզդելնիկի մեկնա:
    Ստե էլ չեմ դիմանում.
    - Արա դե ի՞նչա, էլի չիշիկդ եկել ա՞:
    - Հա դե, բա ձեռ պետքա առնեք էլի, լավա ապեր պետք չի, պոխույ մենակս կեթամ, բանի տեղ դրեցինք էլի ձեզ...
    Ու սենց մրթմրթալով դուխը հավաքեց ու դուրս եկավ բլինդաժից: Մենք էլի շարունակում ենք զառ գցել, բայց հետաքրքրությունս ինձ սպանում ա, տենաս էդ ի՞նչ եղավ:
    Հելա տեղիցս, գնացի դուռը մի քիչ բացեցի` էնքան որ կարողանամ նայել: Արա ի՞նչ տեսնեմ, էս Նարեկս, դռան կողքը կանգնել ա, մի հատ շիշ ա վերցրել` վախվորած աջ ու ձախ ա նայում ու շվցնում մեջը: Ես պայքարում եմ ծիծաղիս դեմ, իսկ էդ ընթացքում, մեր հերոսը մի շիշը վերջացրեց, (կես լիտրանոց) փակեց, շպրտեց անտառի մեջ անցավ մյուսին: Էլ չդիմացա, դուռը սենց արագ բացեցի ու.
    - Նաաաաաաաաարեեեեեեկ:
    Հեհ էդ տեսնել էր պետք, հիմա չգիտի ի՞նչ անի, գործիքը պահի, շիշը շպրտի, թե վրի կաթկթածները թապ տա...:
    Արագ-արագ բոլոր վերը թվարված գործողությունները արեց ու հայդա հետևիցս վացելու...: Ճիշտ ա, որ արդեն հոգնեցինք ու կանգ առանք, սահմանափակվեցինք նրանով, որ ոչ մեկի չեմ ասի: Ու չասեցի, մինչև էս պահը:

    Յա՛խք, էս էլ Ձեր բարի Արամը...:
    Վերջին խմբագրող՝ Արամ: 15.12.2013, 04:16:

  30. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (31.12.2013), CactuSoul (15.12.2013), Chilly (15.12.2013), Mr. Annoying (11.11.2015), Ruby Rue (15.12.2013), Skeptic (15.12.2013), Smokie (16.12.2013), Աբելյան (16.12.2013), Աթեիստ (23.12.2013), Անվերնագիր (15.12.2013), Արևհատիկ (15.12.2013), Ծյէլեպորտ (15.12.2013), Ձայնալար (17.12.2013), Նաիրուհի (15.12.2013), Շինարար (15.12.2013), Ռուֆուս (15.12.2013)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •