Ես դեմ եմ, երբ հայ աղջիկները ամուսնանում են մուսուլմանների հետ: Բայց ինչ մնում է, թե պարսիկները ու սևամորթները գրավել են Հայաստանը, դրա հետ էդքան էլ համաձայն չեմ: Հիմա եկել են Հայաստանում սովորելու, թող սովորեն...
Ի վերջո, տարբեր երկրներում, այդ թվում՝ մուսուլմանական երկրներում, ապրում են հայեր, որոնք այդ երկրներում ունեն իրենց եկեղեցին, դպրոցը և այլն: Մեզ հետ, երբ վատ են վարվում ուրիշ երկրներում, անընդհատ շեշտում ենք, իսկ մենք ո՞նց ենք վարվում: Բազմիցս եմ ականատես եղել, թե հայերը ոնց են ծաղրում օրարերկրացի ուսանողներին: Էնպես չի, թե իմ ուշքը գնում է իրենց համար, բայց դե` չի կարելի էդ մարդկանց ծաղրել, ինչ է թե սևամորթ են և այլն...
Էջանիշներ