Մեֆ, ապեր, մի 7-8 տարի առաջ, երբ մարդիկ դեռ հեռվից չէին լսել ասոցացման մասին, ես երազել եմ էտ օրվա մասին: Էտ բացառիկ պատմական հնարավորություն ա, որը կարող ա մեզ էլ չընձեռվի: Տենց բանից հրաժարվելու համար պիտի առնվազն սերժիկ լինես![]()
Ու դու շատ մի լսի մեր անասուններին, որ ասոցացումը հակակշռում են ՄՄ-ով: Դրանք տգետ մուտիլովշիկներ են: ԵՄ հետ ասոցացվելը ու ՄՄ մտնելը իրար հետ համադրելը ու համեմատելը անհնար ա: Ես չեմ ասում թե որն ա լավ կամ վատ: Դրանք իրարից խայտառակ տարբերվող պրոցեսներ են:
Chuk (02.11.2013), Norton (03.11.2013), Sagittarius (02.11.2013), Բիձա (03.11.2013), Ներսես_AM (03.11.2013)
ԱղբյուրՀայաստանում քննարկում են Գյումրիի 102-րդ բազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունն այն մասին, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Ղարաբաղում, ռուսական բազան միջամտելու է:
Օրերս էլ Չեչնիայի պատերազմից հայտնի գեներալ Շամանովն է հայտարարել, որ իր դեսանտայիններով պատրաստ է ժամանել Հայաստան՝ «հասարակական կարգը պաշտպանելու համար»: Հայաստանը ստորագրել է ՀԱՊԿ մի համաձայնագիր, ըստ որի ՀԱՊԿ (այսինքն Ռուսաստանի) ուժերը կարող են Հայաստանում «հասարակական կարգ» պահպանել:
Թե ինչ է նշանակում «հասարակական կարգը», հայերն արդեն մեկ անգամ տեսել են՝ 1990-ականների առաջին կեսին: Նույն ժամանակ նաեւ տեսել են, թե ինչ է նշանակում ռուսական բանակի միջամտությունը պատերազմին. արդյունքը տեղահանված տասնյակ հայկական բնակավայրերն էին ու խայտառակ «անձնագրային ռեժիմը», որ իրականացվում էին ադրբեջանական ուժերի հետ համատեղ:
Հայերը պատերազմում հաղթեցին այն բանից հետո, երբ ռուսական գունդը դուրս եկավ Ղարաբաղից, թողնելով զենքը:
Տեսակետ կա, թե Գյումրիի 102-րդ զորակայանի հրամանատարի հայտարարությունը նպատակ ունի զսպել Ադրբեջանին ու Թուրքիային հնարավոր պատերազմի կապակցությամբ: Հնարավոր է, նկատի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի «անվտանգության երաշխավորն է»: Սակայն, ընդունա՞կ է արդյոք եւ ցանկություն ունի՞ Ռուսաստանը կատարել այդ խնդիրը եւ կանխել պատերազմը, եւ ի՞նչ քայլերի է դիմելու հնարավոր պատերազմի դեպքում:
Վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մտել է պարտավորեցնող հարաբերությունների մեջ, որոնք ենթադրում են հայկական շահերի «հանձնումը»: Ընդ որում, այս գործընթացը սկսել է դեռեւս 2008 թվականից, երբ Հայաստանի օրակարգում չկար Եվրամիության հետ ասոցիացիայի խնդիրը: Կարելի է ենթադրել, որ ասոցացման խնդիրն առաջացավ հենց այն պատճառով, որ հայկական քաղաքական ղեկավարությունը վտանգ էր տեսնում Ռուսաստանի «նոր» քաղաքականության մեջ:
ԵՄ հետ ասոցիացիայի վերաբերյալ բանակցության ընթացքում Ռուսաստանն անցավ բացահայտ շանտաժի, այդ թվում անվտանգության եւ Ղարաբաղի թեմաներով: Ի վերջո, Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու մասին:
Ըստ ամենայնի, Մոսկվային չի բավարարել այդ հայտարարությունը, եւ ներկայում ակնարկներ են արվում Հայաստանում «հասարակական կարգը» պահպանելու մասին, այն էլ այն գեներալի միջոցով, որն աչքի էր ընկել Չեչնիայում 1990-ականներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Այդպիսով, Մոսկվան լիակատար վերահսկողության տակ է առնում Հայաստանի քաղաքական դաշտը, որպեսզի անակնկալներ չլինեն:
Ինչ վերաբերում է Գյումրիի ռազմակայանի հրամանատարի հայտարարությանը, ապա այն մի կողմից «բլիթ» է՝ հայ հանրության համար, մյուս կողմից՝ սպառնալիք այն ղեկավարությանը, որն իր աչքով է Ղարաբաղում տեսել ու համոզվել ռուսական զորքի իրական դերի մեջ: Իսկ այդ դերը հնարավոր պատերազմում լինելու է առնվազն հայերի հաղթանակը թույլ չտալը:
Տրիբուն (03.11.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ