Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Դե ինձ սկզբունքորեն բախտ է վիճակվել նաև արժանի լինել Լևոնի պես դեմագոգի իշխանությանը... ավելի շուտ բարդակին։ Հետո` իրա պես ընդդիմությանը։ Մեջն ինչ կար։
Մեկն է մյուսին ծնել։ Էսօրվա իշխանությունները Լևոնի շկոլան են։
Ռոբին Լևոնն ա պիրել, Սերժիկն էլ Լևոնի վախտ պաշտպանության նախարար էր, անվտագնության վարչության պետ էր, ազգային անվտանգության նախարար էր... ոչ մեկ էլ լուսնից չի իջել։
Չէ, Վիշ ջան, քեզ սկզբունքորեն բախտ է վիճակվել ունենալ Լևոնի պես իշխանության, ում իշխանության օրոք հաղթել ենք պատերազմում, հաղթահարել էներգետիկ ու տնտեսական ճգնաժամը, երկիրը գցել բարեփոխումների փուլ, սակայն այդպես էլ չես գնահատել ու արժանի չես եղել իրականում: Դու արժանի ես եղել հենց սերժիկի ու ռոբիկի նման իշխանության:

Չէ, Վիշ ջան, քեզ սկզբունքորեն բախտ է վիճակվել ունենալ Լևոնի պես ընդդիմություն, ով կարողացել է ապատիայից հանել ժողովրդի զգալի հատված ու ավելի քան որևէ այլ մեկը մոտ լինել իշխանափոխության, որը ցավոք չի հաջողվել դիմացը զոռբաներ լինելու պատճառով, սակայն կարողացել է անգամ դրանից հետո պահպանել ընդդիմությունը ու ստեղծել մի քաղաքական ուժ, ով դեռ իրեն ցույց է տալու, բայց դու չես գնահատել ու այդպես էլ արժանի չես եղել այդ ընդդիմությանը: Դու արժանի ես եղել հենց Րաֆֆիի տիպի ընդդիմությանը: