Մի քիչ տարօրինակ կլինի էս թեմայում Տոլստոյի անունը տալը, բայց որոշ զուգահեռներ եմ տեսնում, իհարկե` դեռ շատ քիչ բան կարդացած լինելով և մի երկու հարցազրույց նայելով: Նախ, յուրաքանչյուր հատվածում հստակ ուրվագծված ՓՕՎ-երը: Իհարկե, ինքը մի քիչ էդ երևույթը հեշտ ընկալելի դարձնում` հենց վերնագրում դնելով դիտակետ հերոսի անունը, բայց Տոլստոյի մոտ եմ մենակ էդ աստիճան հստակ զգացել յուրաքանչյուր տեսարանում հստակ դիտակետ հերոսի առկայությունը: Ուղղակի Տոլստոյի մոտ նախ հերոսների որոշակի հիերարխիա կա և եթե տեսարանում ներկա ա ավելի առաջնային հերոս, նրա ներկայությամբ ուրիշ ոչ մեկը չի կարող դիտակետ լինել, ու էդ տեսարանը այլ հերոսի դիտակետից ցույց տալու համար Տոլստոյը հաջորդ օրը կամ ուղղակի հետո էդ հերոսի հետ հանդիպացնում ա մեզ ու ստիպում, որ հետևենք նրա հիշողություններին, մտքերին: Մեկ էլ Տոլտոսյի մոտ նաև հստակ ա դիտակետի դիրքը` պառկած ա, նստած ա, կանգնած ա, ամեն ինչ մենք տեսնում ենք հենց էդ դիրքից, տեսարանը տեսնում ենք էն չափով, ինչ չափով կերևար էդ հերոսի նստած, կանգնած, պառկած դիրքից: Նույնիսկ պետք չի, որ ինքը նշի կերպարի վիճակը, տեսարանի նկարագրությունից արդեն երևում ա: Էս առումով Մարտինին դեռ պետք ա շատ կարդամ, որ կարողանամ նկատեմ` դա կա, թե չէ:
Նաև հենց էդ դիտակետերի առկայությամբ, ավելի ճիշտ էդ առկայության էդ աստիճան հստակությամբ, օրինաչափ լինելով ա պայմանավորված, որ հերոսները ընթերցողի չուզեցած զարգացումներում են ներքաշվում, իրանց չափից դուրս ինքնուրունություն ա տված: Հարցազրույցներում ասում ա Մարտինը, որ հերոսները երբեմն գնում են մի ուղղությամբ, որ չէի մտածել, բայց նաև խոստովանում ա, որ եթե էդ ուղղությունը ինքը չի հավանում, ստիպում ա, որ իր ուզած գծով շարժվեն: Անմիջապես "Աննա Կարենինայի" հետ կապված հայտնի զրույցը հիշեցի:
Նաև շատ ճիշտ ա ասում, որ թե ուզում ես ընթերցողին լարված, մինչև վերջ ներգրավված պահես, այո, պետք ա անսպասելի լուծումներ լինեն, նույն գեղագիտության մասն ա կազմում դա, չնայած ընդհանուր իմ գրական նախասիրությունը չի լարված, վերջն իմանալու փափագով կարդալը, ես սիրում եմ ընթերցանություն, երբ ոչ թե սյուժեն ա կարևոր, այլ ամեն բառը կարդալն ա հաճելի, բայց բիձուկին ահագին հավանել եմ. մեծ վարպետ ա` գիտակ ու մասնագետ:
Էջանիշներ