User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Դալայ Լաման ցնցել է աշխարհն իր հայտարարությամբ
    20.10.2013 11:50

    Մի քանի միլիոն բուդիստների առաջնորդ Դալայ Լաման օրերս հայտարարություն է արել, որը կարելի է որակել որպես դարակազմիկ հայտարարություն:

    Նա մասնավորապես ասել է.

    «Աշխարհի բոլոր կրոնները մեծ նշանակություն են տալիս սիրո զգացմունքին, կարեկցանքին, հանդուրժողականությանն ու ներողամտությանը և նպաստում են հոգևոր արժեքների զարգացմանը: Դա միանշանակ այդպես է:

    Սակայն իրականությունն այսօր այնպիսին է, որ էթիկան կրոնի հետ ձուլելու այլևս իմաստ չունի:
    Այնպես որ, ես ավելի ու ավելի վստահ եմ, որ եկել է ժամանակը գտնելու նոր ճանապարհ` հոգևոր և էթիկական հարցերում լուծում գտնել առանց կրոնի»:

    Հայտարարությունն անկասկած դարակազմիկ է:
    Մի քանի միլիարդ բուդդիստների առաջնորդն այսօր խոսում է այն մասին, որ նա չի տեսնում կրոնը` որպես ժամանակակից հասարակության հոգևոր և բարոյական հիմք:

    Ըստ առաջնորդի, «Մարդկությունն այսօր մանկան գիտակցությունից անցնում է մեծահասակի գիտակցության և այլևս չի ցանկանում «Աստծո ծառա» լինել:
    Մարդիկ ցանկանում են լինել սեփական ճակատագրի ստեղծողը, իսկ նրանց հազար տարվա դոգմաներ են առաջարկում, որոնք այլևս չեն համապատասխանում ոչ ժամանակին, ոչ էվոլյուցիային»:

    Նշենք, որ Դալայ Լաման մեր ժամանակների ամենահարգված մարդկանցից մեկն է, և որ ավելի կարևոր է` ամենասիրելի քաղաքական և հոգևոր առաջնորդը:

    Նա ընդամենը երկու տարեկան է եղել, երբ նրան հռչակել են 14-րդ Դալայ-Լամա:
    Դալայ-Լաման Տիբեթի, Մոնղոլիայի, Բուրյաթիի և բազմաթիվ այլ շրջանների բուդդիստների հոգևոր առաջնորդն է:
    1989 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: 2006-ին ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալ:

    Աղբյուր՝ shamshyan.com
    Հիմա բուդդիստները մի քանի միլիոն ե՞ն, թե՞ մի քանի միլիարդ... Ոնց որ ոչ էն ա ճիշտ ոչ էն...
    Լավ ա հնչում... բայց երևի թե հավայի ա։ Ինձ թվում է` իսլամիստներն ու քրիստոնյաները փաթաթած ունեն բուդդիստական ռացիոնալիզմը ու Դալայ Լամայի «դարակազմիկ» հայտարարությունները, ու հիմա Դալայ Լաման իր շուրջը ավելի քիչ ունկնդիր է կարողանում հավաքել, քան թե ինչ–որ կաստում–գալստուկավոր «Քրիստոսի վերջին օրերի սրբերից» մեկը, կամ էլ «Ալլահ Ակբար» գոռացող անթրաշ մի հատ խիյար։
    Դալայ Լաման հա էլ խելոք ու պարզ բաներ է ասում, երևի Գագիկ Շամշյանը վերջերս է կարդացել, ցնցվել է, «դարակազմիկ» ու «ցնցող» լուր է տեղադրել։
    Մի հատ անեկդոտ կա, էն որ մեկը նոր է լսում Քրիստոսին խաչելու մասին ու շտապում է Երուսաղեմ` սաղին մաման լացացնելու...
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.10.2013), Jarre (21.10.2013), Tig (21.10.2013), Աթեիստ (21.10.2013), Տրիբուն (21.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •