Ինչ լավ ա, որ էդ շնորհակալությունները ոչմեկի պետք չեն, կարելի ա դաժե Չուկի դեմ ակցիա սկեսլ, որ հանի:
Անահիտի գրածից բավական վախեցա,մի հատ էլ կարդացի՝ էլի վախեցա...
Անահիտ ջան, եթե իմ գրառումների տակ, մեկը շնորհակալություն ա դնում ինձ ճանաչելով ու իմ գրառում անելու համար, ես դրանից բացի շոյվելուց ու ինձ լավ զգալուց ուրիշ բան չեմ զգում, անկախ նրանից, թե իմ գրառումը ինչքան արժեքավոր ա, էլ չեմ խոսում նրա մասին, որ էդ շնորհակալությունն էլ մի տեսակ ոնց որ էմոցիաներ արտահայտելու ձև լինի:
Հիմա եթե դա քեզ համար տենց խնդիր ա, ես անպայման քեզ շնորհակալելուց ուշադիր կլինեմ, եթե կուզես առանձին թեմայում էլ կմեկնաբանեմ թե ինչի եմ շնորհակալել, բայց Աստծու սիրուն, ինչ վիրավորանքի մասին ա խոսքը, էս արդեին իսկսկանից վիրավորականա, որ դու կամ մեկելը կարծում են, թե մարդուն շնորհակալելով նրա համար, որ ճանաչում ես կամ համակրում կամ ուղղակի ուզում ես իրան շնորհակալաել դրանով մարդուն վիրավորում ես: Անթուլատրելի ա նման միտքն անգամ, էլ չեմ ասում թե դա իրականում կարա լինի:
Ես նույն սկզբունքով եմ շարժվելու, շնորհակալելու եմ ու վարկանիշեմ բոլոր նրանց ում ուզում եմ, սիրում, ճանաչում եմ ու անգամ գրառումն էլ եթե չհասցնեմ կարդալ,մեկ ա շնորհակալելու եմ:
Եթե նշված խմբերում եղած մարդիկ դրանից կնեղանան, խնդրեմ, ստեղ գրեք, կոնկրետ՝ Հովո, մեզ չշնորհակալես, մենք քո շնորհակալությունից նեղվում ենք, դա համարում ենք վիրավորանք ու չգիտեմ ինչ, խոստանում եմ, էլ էդ կնոպկին չկպնեմ ձեր գրառումների տակ

ԽԾԲ-ն էլ ստեղ ոչ մի կապ չունի, ամեն ինչ զուտ հարգանքի,սիրո ու ախպերության վրա ա հիմնված, լրիվ ուրիշ հարց ա, թե էդ արժեքները տարբեր մարդիկ ոնց են ընկալում, դա միայն ու միայն ձեր գործն ա:
Ակումբում շատ ավելի "կեղտոտ" բաներ են լինում, ինչից կարելի ա նեղանալ ու ինչի մասին խոսել, իսկ մենք փաստորեն շնորհակալելուց ենք նեղվում

f aman esim e
Էջանիշներ