Ազգային ժողովի այսօրվա նիստում պատգամավորները ընտրեցին ՀՀ նոր Գլխավոր դատախազին: Քվեարկությանը մասնակցել է 108 պատգամավոր: Գևորգ Կոստանյանը ստացել է 103 կողմ և
3 դեմ ձայն:
.....
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ առնվազն երկու խմբակցություն պետք է դեմ քվեարկեր Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: Մեր տեղեկություններով՝ ՀԱԿ խմբակցությունից քվեարկությանը մասնակցել են Լյուդմիլա Սարգսյանը, որը հաշվիչ հանձնաժողովի անդամ է եղել, Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հրանտ Բագրատյանը, Ստեփան Դեմիրճյանը և Արամ Մանուկյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Հայաստանում չեն, հետևաբար, չեն մասնակցել քվեարկությանը: Ազգային ժողովի մեր թղթակիցը քվեարկության վայրում ֆիքսել է «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանին, հավանաբար քվեարկել է նաև Թևան Պողոսյանը:
Ստացվում է, որ քվեարկությանը մասնակցել է առնվան ութ ընդդիմադիր պատգամավոր: Եթե համարենք, որ ազատ ընտրության իրավունք ունեցած դաշնակցականները միաձայն կողմ են քվեարկել Կոստանյանի թեկնածությանը, ԲՀԿ-ն նրան շանս տված լինի ամբողջ կազմով՝ ս
տացվում է, որ քվեարկած ընդդիմադիրներից առնվազն 5-ը կողմ է քվեարկել նոր Գլխավոր դատախազի թեկնածությանը:
Էջանիշներ