Բարոյական հայ կինը պետք է սրբորեն հետևի հետևյալ օրենքներին.
1. Կինը սրբություն է, եթե տեսել է միայն մեկ տղամարդու համ:
2. Եթե կինը տեսել է երկու տղամարդու համ, ապա երրորդ տղամարդու առջև նա չի մնա կանգնած:
3. Եթե բարոյական կինը մի տղամարդուց ունի երեխա, ապա նա միշտ մնում է այդ տղամարդու կնոջ դերում մինչև իր կամ տղամարդու մահը` անկախ պետական, կրոնական և այլ կազմակերպությունների կողմից կնքված:
4. Եթե ամուսնացած կինը մտնում է օտար տղամարդու անկողին, ապա նա անբարոյական է:
5. Եթե ամուսնացած կինն ընկերություն է անում այլ տղամարդու հետ, ապա այդ ընկերությունը վաղ թե ուշ ավարտվում է անկողինով:
6. Եթե հայ կինը մտնում է օտար ազգի տղամարդու անկողինը, ապա նա անբարոյական է, նույնիսկ եթե նա ամուսնանում է այդ տղամարդու հետ:
7. Հայ կինը պետք է հարգի և լսի իր ամուսնուն: Հակառակ դեպքում` օրերից մի օր նա անպայման կդավաճանի իր ամուսնուն:
8. Իր կամքով բաժանված կինը , պոտենցիալ անբարոյական է :
Բարոյական հայ տղամարդը պետք է սրբորեն հետևի հետևյալ օրենքներին.
1. Անպետք հայր և ամուսին է այն տղամարդը, ով ծույլ է և իր ողջ ֆիզիկական և մտավոր ունակությունները չի ներդնում իր ընտանիքի ֆինանսական վիճակը բարելավելու համար:
2. Ստոր է այն տղան , ով սիրահետում է աղջկան առանց ամուսնանալու նպատակի:
3. Անբարոյական է այն տղամարդը, ով սիրահետում է ուրիշի կնոջը :
4. Անբարոյական է այն ամուսնացած տղամարդը, ով սիրահետում է ուրիշ կնոջ:
5. Բարոյական տղամարդը իրավունք չունի բաժանվել կնոջից, եթե կինը համապատասխանում է վերը նշված բարոյական կնոջ չափանիշներին: Բաժանության համար հիմք չեն կարող հանդիսանալ պետական կամ կրոնական կառույցների կողմից կնքված փաստաթղթերը :
6. Անբարոյական է այն տղամարդը, ով լքում է երեխային, եթե նույնիսկ բաժանվել է կնոջից, իսկ եթե իրենից բաժանված կինը չի համապատասխանում վերը նշված նորմերին, ապա պետք է խլի երեխային :
7. Փալաս է այն տղամարդը, ում կինը չի համապատասխանում վերը նշված բարոյական նորմերին, թեկուզ նա գլխի չի ընկնում դրա մասին , իսկ եթե գիտի և համակերպվում է , ապա նա նույնպես անբարոյական է:
8. Փալաս է այն տղամարդը, ում աղջիկը կամ քույրը չեն համապատասխանում բարոյական կնոջ կերպարին, և նա համակերպվում է այդ փաստի հետ, ընդունելով նրան որպես քույր կամ աղջիկ:
9. "Լրբի տղա" է այն տղան , որի մայրը չի համապատասխանում բարոյական նորմերին, և նա համակերպվում է դրա հետ:
10. Եթե ամուսնացած տղամարդը դավաճանում է իր կնոջը, նա թող իմանա որ մեծանում է սեփական կնոջ` իրեն դավաճանելու հավանականությունը, և ինքն իր քայլով մոտեցնում է կնոջը անբարոյականությանը :
11. Բարոյական տղամարդը պարտավոր է հարգանքով վերաբերել վերը նշված բարոյական նորմերին համապատասխանող կանանց:
Այս օրենքները մասնավոր դեպքեր չունեն: Դրանք ճիշտ են, թե առանձին-առանձին, թե բոլորը միասին:
Էջանիշներ