Մի կում մաքուր օդ
Ընդհանուր առմամբ, էս գործը մի լուրջ թերություն ուներ. ծանր էր կարդացվում: Իսկ էդ ծանրության պատճառն էն էր, որ սկզբում չես հասկանում` ինչի մասին է: Կարծում եմ` ահագին կթեթևանար, եթե գորտերի մասը մի քիչ կրճատվեր: Մեկ էլ լավ կլիներ` հենց սկզբից պարզ լիներ, թե ինչի մասին ա: Կարծում եմ` դա հետաքրքրություն կառաջացներ: Մեկը ես կեսերից հասկացա, որ խոսքն էկո ավանի մասին ա ու որ հեղինակն Ուլուանան ա, որովհետև մի քանի օր առաջ ինձ ասել էր, որ էկո ավան են գնացել: Դրանից հետո նոր սկսեցի հետաքրքրությամբ կարդալ: Բայց ակումբցիներից շատերը չգիտեն դրա մասին, հետևաբար մինչև էս պարբերությունը չեն հասկանում ինչ են կարդում.
Կարծում եմ` եթե էս պարբերությունով գործը սկսվեր, ահագին բան տեղը կընկներ: Իսկ ընդհանուր առմամբ, սահուն շարադրանքով, ահագին ինֆորմատիվ գործ ա: Անգամ արժե մամուլում հրապարակել:Նյու Յորք նահանգի Իտակա քաղաքում գտնվող էկո–ավանը հիմնվել է տասնյոթ տարի առաջ և կազմված է երեք առանձին թաղամասերից, որոնցից ամեն մեկն իր Ընդհանուր տունն ունի և մի շարք փոքրիկ առանձնահատկություններ։ Երրորդ թաղամասը նոր է կառուցվում ու մի փոքր տարբերվում է մյուս երկու թաղամասերից և՛ արտաքին տեսքով, և՛ տների կառուցման սկզբունքներով։
Էկո–ավանում մշտապես զանազան ուսումնական ծրագրեր, դասընթացներ ու վորքշոփներ են կազմակերպվում ավանի ամենատարբեր մասնագետների կողմից, որոնց կարող են մասնակցել ինչպես բնակիչները, այնպես էլ ցանկացած մարդ։
Էջանիշներ