Եկեք գրենք մեր կախվածությունների մասին
Սկսեմ.
Ես ունեմ կախվածություն ակնոցից(Օպտիկական` իհարկե)
Ես ունեմ կախվածություն հեռախոսից (երբ մոտս չի լինում, ինչ ասես մտքովս չի անցնում)
Հ.Գ. նման թեմա չկա չէ՞![]()
Եկեք գրենք մեր կախվածությունների մասին
Սկսեմ.
Ես ունեմ կախվածություն ակնոցից(Օպտիկական` իհարկե)
Ես ունեմ կախվածություն հեռախոսից (երբ մոտս չի լինում, ինչ ասես մտքովս չի անցնում)
Հ.Գ. նման թեմա չկա չէ՞![]()
Հիմա որ գրեմ կախվածություն ունեմ ակումբից, էն մոդեռ ձյան կգա ու գրառումս կտեղափոխի Հիվանդացա՞ր, վույ աման, ակումբո՞վ թեմա
Ու որ ասեմ կախվածություն ունեմ նաև ակումբցիներից, Բյուրը կգա, ինձ հակադեպրեսիվներ կնշանակի, կասի քո մեջ ագրեսիվ ու մութ ուժեր կան ու կտանի Դիլիջանի հոգեբուժարան, չէ՞
Դրա համար համեստորեն կլռեմ![]()
Blessed the poison which brings the end
Alphaone (12.09.2013), Cassiopeia (12.09.2013), enna (12.09.2013), keyboard (12.09.2013), Sambitbaba (06.12.2013), Smokie (12.09.2013), Vardik! (12.09.2013), _Հրաչ_ (12.09.2013), Մուշու (13.07.2014)
Լուրջ կախվածություն ունեմ երաժշտությունից:
Սարսափ ֆիլմերից (շաբաթական գոնե երկու հատ պիտի նայեմ)
Մսից: Ահավոր մսակեր եմ (եթե էդ օրը տանը միս չի լինում, ստիպված տնեցիքինն եմ ուտում)
Ու մեկ էլ գրքերից![]()
Blessed the poison which brings the end
Alphaone (12.09.2013), keyboard (12.09.2013), Smokie (12.09.2013), Vardik! (12.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (12.09.2013)
Ես կախվածություն ունեմ ջրից, ավելի շուտ մասիվի ջրից: Մարդիկ կան, որ ջուրը փոխարինում են թեյով, հյութերով, ես էտպես չեմ կարող: Ոչ մի բան չի կարող փոխարինել մասիվի սառը ջրին:
Կախվածություն ունեմ մրգից, առանց միրգ չեմ կարող:
Կախվածություն ունեմ Գեղարդից, եթե տարին գոնե մի երկու երեք անգամ չգնամ մոտս լոմկա է սկսվում:
Կախվածություն ունեմ Սեւանից: Պիտի պարտադիր գնամ Սեւանի ջրում օծվեմ:
Կախածություն ունեմ Գյումրիից, գյումրեցիներից, գյումրվա բառբառից:
Մի խոսքով լուրջ կախվածություն ունեմ Հայաստանից:
Կախվածություն ունեմ Լարիսա Գուզեեվայից: <<Давай поженимся>> հաղորդումը հենց նրան տեսնելու եւ լսելու համար եմ նայում:
Կախվածություն ունեմ երաժշտությունից, հատկապես ակումբային![]()
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
keyboard (12.09.2013), Smokie (12.09.2013), Vardik! (12.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (12.09.2013)
Բայց ես համաձայն եմ Սագիտարիուսի հետ: Չնայած եթե որպես կենցաղային տերմին օգտագործում եք կախվածություն բառը, օգտագործեք ինչքան ուզում եք, բայց զգուշացնում եմ, որ իրականում կախվածությունն էն չի, ինչ դուք եք կարծում:
Alphaone (12.09.2013), Mephistopheles (12.09.2013), Progart (28.01.2019), Sambitbaba (06.12.2013), Մինա (12.09.2013)
Էսի լավ թեմայա, սաղ անկեղծ–անկեղծ գրում են ինչից կախվածություն ունեն։ Մի հատ էլ ես գրեմ։ Երկու օր ա ահավոր կախվածության մեջ եմ մի երգից, իրա տակտը, նոտաները, խոսքերը։ Սկզբում զգացմունքների տարափ էր, հիմա ոչինչ չի ասում, դոզան շատացնում եմ, օգուտ չկա, առանց իրա էլ մատներս դողում են, ներսս ամեն ինչ ցնցումների մեջ ա ընկնում։ Բայց սա էլ երկար չի տևելու, նշանակում ա հեչ էլ կախվածություն չի՞։ Օֆ, եսիմ, բարդ թեմայա։
SWTS
Vardik! (12.09.2013), Վոլտերա (12.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (12.09.2013)
ես կասեի որ հարցն էստեղ "կապվածություն" և "կախվածություն" հասկացությունների մեջ ա… "կախվածությունը" լուրջ բան ա… հիվանդության աստիճանի ու կարա կյանքիդ ընթացքի վրա ազդի… կապվածությունն ավելի մեղմ ա, բայց կարա վերածվի կախվածության…
Փոքրիկ շրջմոլիկ (12.09.2013)
մի հետաքրիքր դեպք պատահեց վերջերս, կապված օպտիկական ակնոցի հետ: իմ երիտասարդ կանադաբնակ բարեկամներից մեկին առաջին անգամ տեսա ակնոցով, իրենց տանը: Ապրելու տեղը շեշտում եմ, որտև ստեղ զուտ բիզնես նկատառումներով ակնաբույժ կոչեցյալները աշխատում են բոլորին մի ակնոց "կպցնել": Դրսում նա երբևէ չէր հագնում: Երկար փորձարկումերից հետո պարզեցինք, որ ակնաբույժը իրեն գրել էր 0-ական ակնոց: Պատճառը ենթադրեցինք այն է, այդ երիտասարդը համարում էր, որ լավ չի տեսնում- երեխա ժամանակից իրեն դա են ներշնչել, ու բժիշկի մոտ ոչ մի ցանկություն չկար կլիենտ կորցնելու:
Ինքը ասում էր, որ տանը իրեն կամֆերտինի չի զգում, եթե ակնոցը հագին չէ, իսկ դուրսը իրեն ակնոց պետք չէ:
Դա ինձ շատ հետաքրիքրեց, քանի որ համարում էի որ ըտենց բան չի կարա լինի: դա ինչ որ ֆենոմենալ բան ա: բայց կարդալով քո ասածն էլ, հակված եմ կարծել, որ իրականում դա կախվածություն է, որից ազատվել կարելի է միայն հոգեբանական միջոցներով: Ու ավելի լավ է ինքնուրույն, առանց բժիշկ-հոգեբանի: Թե չէ հետո մեծ է ռիսկի տոկոսը, որ դո բերի ավելի վատ կախվածության: Այս անգամ կախված լինել բժիշկ-հոգեբանից
keyboard (12.09.2013), Vardik! (12.09.2013), Վոլտերա (12.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (12.09.2013)
Ես կախվածություն ունեմ
ահեղ դատաստանից...Թեմայից դուրս բոլոր գրառումները տեղափոխվել են համապատասխան թեմա
Վոլտերա (12.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (12.09.2013)
Փոքրիկ շրջմոլիկ (12.09.2013)
Մար, մեջբերումդ կարդացի, վախեցա՝ ես կախվածություն ունեմ ահեղ դատաստանիցաղանդավորական շունչ ունի
![]()
Վոլտերա (12.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (12.09.2013)
Եթե ես ճիշտ եմ հասկանում «կախվածություն» բառի իմաստը, ապա թեմայում նշված «կախվածություններից» ոչ մեկն էլ իրականում կախվածություն չի, մասնավորապես էն ամենը, ինչ անհրաժեշտ ա մարդու նորմալ, առողջ կենսագործունեության համար, չի կարող կախվածություն համարվել, իսկ կախվածություն ա մարդու նորմալ, առողջ կենսագործունեության համար ոչ անհրաժեշտ էն ամենը, ինչի բացակայության դեպքում խախտվում ա էդ կենսագործունեությունը՝ մարդը ֆիզիկական կամ հոգեկան դիսկոմֆորտի մեջ ա ընկնում։ Հետևաբար ինչ–որ հաղորդման, ակնոցի կամ երգի նկատմամբ ունեցած վերաբերմունքը կամ դրանց հետ ունեցած հարաբերությունը, ինչքան էլ լուրջ լինեն, միևնույն ա, կախվածություն չես անվանի, դրանք կա՛մ անհրաժեշտություն են, կա՛մ էլ ուղղակի հաճույք, նախասիրություն, սիրած զբաղմունք, եթե, իհարկե, նկատի չունեք, որ դրանց բացակայությունից, ասենք, ուրիշ բանով չեք կարողանում զբաղվել, ներվային ցնցումների մեջ եք ընկնում, կամ վատանում ա ինքնազգացողությունը և այլն, ինչը նույնպես տեսականորեն հնարավոր, բայց խիստ անհավանական տարբերակ ա, իմ համեստ կարծիքով։
Վերոնշյալը հաշվի առնելով՝ ներկայումս ես համարյա կախվածություն չունեմ։ Ֆիզիկական կախվածություն ընդհանրապես չունեմ։ Իսկ հոգեբանական առումով միակ կախվածությունս կոնկրետ մարդիկ են, որոնց մի ձեռքի մատների վրա կարելի ա հաշվել։
Ուղղակի որոշ բաներ մի քիչ դժվարանում եմ ասել՝ կախվածություն են, թե չէ, որովհետև դրանց՝ նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ համարվել–չհամարվելն էլ միանշանակ չի երևի, օրինակ՝ արվեստը, ընդհանրապես ստեղծագործականությունը։ Կոնկրետ կախվածություն չունեմ էդ առումով, այսինքն՝ կոնկրետ երգից, նկարից կամ արվեստագետից կամ կոնկրետ ոլորտում ստեղծագործելուց, ուղղակի ստեղծագործական ոլորտն ընդհանուր առմամբ կարծես իմ նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ բան ա՝ թե՛ որպես դիտորդի, թե՛ որպես մասնակցի, առանց դրա անլիարժեքության, դիսկոմֆորտի զգացողություն եմ ունենում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Alphaone (12.09.2013)
ես ահավոր կախվածություն ունեի ծխախոտից:նույնիսկ մտածում էի, որ մեռնելուց առաջ խայտառակ եմ լինելու, քանի որ բաբիռոզը բերանս ա լիելու ու չկարնան հանեն![]()
Փառք Աստծո : փրկվա: բավականին պատահաբար... պառկեցի հիվանդանոց, ու արգելված էին ինձ շարժվել:
հետո, երբ տեսա, որ երկու օր անընդմեջ չեմ ծխել, լրիվ մոռացա հիվանդության մասին, ավելին շատ ուրախ էի որ ըտենց հիվանդություն եմ ունեցել
հիմա դա արդեն անցիալ ժամանակ է, ու
կորչի սիգարետը
հիմա նոր կախվածությու ունեմ, որը ասում են որ լավ կախվածություն ա:
կախված եմ սպորտային պարապմունքներից: Եվ մասնավորապես, վազքից: եթե տարիներ առաջ մեկը ինձ ասեր, որ հնարավոր ա կախված լինել վազքից, ապա մինիմում կմտածեի թե "գիժ" ա:
այնպես որ, կախվածությունները շատ են:
...
անգամ աթլետիկ կենտրենի լողարանում, որտեղ մի 50 հատ դուշ կա իրար կողք կողքի, մի դասախոս գիտեմ, որ պետք է անպայման հենց "իր" ցնցուղի տակ լողանա, անկախ դրանից որ լիքը ազատ ցնցուղ կա, ու եթե իր դուշը զբաղված է լինում, մլուլ է տալիս մինչև ազատվի հենց էտ դուշը:
Վերջին խմբագրող՝ dvgray: 12.09.2013, 21:36:
Bruno (12.09.2013), CactuSoul (17.09.2013), Jarre (17.09.2013), keyboard (12.09.2013), Meme (06.12.2013), Sagittarius (12.09.2013), Smokie (17.09.2013), Vardik! (12.09.2013), Անվերնագիր (12.09.2013), Արևհատիկ (06.12.2013), Ուլուանա (12.09.2013), Վոլտերա (12.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (12.09.2013)
Բարի իրիկուն,ինչ եք խեղճ աղջկա բացած թեման աղավաղում... Լավ էլ թեմայա: Ու ամբողջ հարցը նրանումա,որ նույնիսկ թեմայի վերնագիրը կարդալով մարդ սկսումա հիշել իրա կախվածությունները: Քաջություն ունե՞ս դրանք բոլորի դեմ բացելու,կարո՞ղ ես ինքդ քեզ խոստովանել ընդհանրապես,որ կախված ես ինչ-որ բանից կամ մեկից...
Ես առաջ մեծ կախվածություն ունեի սուրճից...Էնքան էի սուրճ խմում,որ արդեն հաց ուտելու տեղ չէր մնում:Համ էլ,որ չէի խմում,մի տեսակ ինձ շշմած էի զգում:Ու տենց հասա անքնության ու որոշեցի խելքի գալ: Հիմա չունեմ էդ կախվածությունը:
Բայց տարիներ անց մեկին փոխարինեց մյուսը-հեռախոսը: Ինձ հաճախ չեն զանգում,ես էլ հաճախ չեմ զանգում,բայց եթե հեռախոսը աչքիս առաջ չէ,պանիկայա սկսվում...
Մի հատ էլ կախվածություն գիտեմ,էն մեկից երևի բոլորս ունենք: Քաջության հարց չէ,բայց մի քիչ ավելի ուշ կասեմ:![]()
Smokie (17.09.2013), Վոլտերա (12.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (12.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ