User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 230 հատից

Թեմա: Քրիստոնեություն. Հայ Առաքելական եկեղեցի

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ, ես 8 տարվա երաժշտական կրթություն ունեմ, բայց ինձ համարում եմ կիսագրագետ ու անտաղանդ երաժշտության մեջ։ Բայց դու երաժշտությունից հեռու ես մղոններով, սա քեզ ի գիտություն։ Դու չես կարող ընկալել հոգևոր երաժշտությունը։ Դա քո կարծիքներից է երևում։ Դու պարզապես կրկնում ես ինչ-որ շաբլոն բաներ, որոնք քեզ ճիշտ են ԹՎՈՒՄ։
    Վիշապ ես 12 տարվա երաժշտական կրթություն ունեմ, իսկ էն ինչ որ դու գրել ես կոչվում ա աուտոտրենինգ, դու ինքդ քեզ իմ անձի վերաբերյալ ինչ որ բաներ ես ներշնչվում: Ես հարց տվեցի, որը մնաց անպատասխան: Կոնկրետ հարց՝ Տեր ողորմյան ոչ մի կապ չունի պոլիֆոնիայի հետ նշանակում ա այն հոգեւոր երաժշտություն չի՞:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. #2
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ մենք Փարիզի Աստվածամոր տաճարում պատարագ ենք մատուցում, ֆրանսիացին չի բողոքում, դեռ ինքն էլ ներկա է գտնվում, հարգում օտարի ծեսերը: Ինչու՞ ենք մենք ամեն ինչ բարդացնում: Եթե հայերը օտար լեզվով պատարագ մատուցեն, դժգոհելու տեղ կունենանք, անշուշտ, բայց մեզնից ի՞նչ է գնում, եթե թույլ տանք ամերիկացուն կամ եվրոպացուն մեկ ժամով մեր եկեղեցում պատարագ մատուցել: Այլ բան է, որ նրանց պատարագը մեր պատարագին չպետք է խանգարի, կամ որ նրանց կողմից հնչեցրած երաժշտությունը պետք է եկեղեցուն հարիր լինի: Դա փոխադարձ հարգանքի դրսևորում է, ոչ ավելին: Դրանից ես կամ կողքիս հայը ամերիկացի չի դառնա: Եկեղեցում ռոք հնչեցնելուն չէի ասի, թե կողմ եմ, եթե չասենք` դեմ եմ: Բայց քանի որ Չամիչի ասածը Բախի երաժշտությանն է վերաբերում, մեծ խնդիր չեմ տեսնում: Հայկական շարականները շատ եմ սիրում, բայց չենք կարող ժխտել, որ Բախի արգանային երաժշտությունը իր տեսակի մեջ մեծ արժեք է, և, դրանց հնչեցվելով, բնավ մեր եկեղեցու արժեքը չի նվազում կամ անունը չի նսեմացվում:

    Այս մեկը կարծեմ անգամ համարվում է զրույց Աստծու հետ`





    Աստղ ջան, անգամ հոգեւորականը շեշտեց, որ հաշվի առնելով մեծ սփյուռք ունենալու հանգամանքը իրենք պարզապես չեն կարող ամերիկացիներին մերժել: Իսկ էն որ հայերը ֆրանսիայում կամ մնացած այլ օտար երկրների եկեղեցիներում հայկական պատարագ են հնչեցնում օրինաչափություն չէ, մերոնք դա ստիպված են անել, որպեսզի հայը օտարության մեջ ինչ որ չափով մնա հայ, վերջնականապես չձուլվի:

    Այնտեղ, որտեղ մշտապես հնչում է Բախի երաժշտությունը այլ աուրա է, այնտեղ որտեղ մշտապես հնչում է Կոմիտասի երաժշտությունը այլ աուրա է, եւ հենց այդ էներգետիկ դաշտն է ապահովում ուժեղ հոգեւոր մթնոլորտ, այսինքն անտեղ արդեն գոյություն ունի որոշակի հաճախականության վրա լարված վիբրացիոն դաշտ, որը կարող է անգամ լուրջ հիվանդություններ բուժել: Չի կարելի խաթարել այն էներգետիկ դաշտը, որտեղ մշտապես հնչում է Բախ, չի կարելի խաթարել այն էներգետիկ դաշտը, որտեղ մշտապես հնչում է հայ հոգեւոր երաժշտությունը:

    Բախն էլ Կոմիտասի պատարագն էլ հոգուեր են, բայց դրանք լրիվ տարբեր ալիքային հաճախականություն ունեն, լրիվ տարբեր վիբրացիաներ ունեն: Չի կարելի խառնել իրար: Պետք է Բախը պահել իր անաղարտության մեջ, հակական հոգեւորը պահել իր անաղարտության մեջ, չգիտեմ, ես տենց եմ մտածում:

    Կանաչ գույնին երբ խառնում ես դեղին գույնը լրիվ ուրիշ գույն է ստացվում: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ կանաչը ավելի լավն է քան թե դեղինը: Էս արդեն երկրորդ տարին է ես անընդհատ նարնջագույն եմ ուզում կրել, այլ գույները ինձ պարզապես նյարդայնացնում են, ներքին դիսկոմֆորտ են առաջացնում: Այնտեղ, որտեղ արդեն կա որոշակի գույն պետք է ամեն կերպ պահպանել այդ գույնը իր անաղարտության մեջ:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 03.09.2013, 16:58:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  3. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ես 12 տարվա երաժշտական կրթություն ունեմ, իսկ էն ինչ որ դու գրել ես կոչվում ա աուտոտրենինգ, դու ինքդ քեզ իմ անձի վերաբերյալ ինչ որ բաներ ես ներշնչվում: Ես հարց տվեցի, որը մնաց անպատասխան: Կոնկրետ հարց՝ Տեր ողորմյան ոչ մի կապ չունի պոլիֆոնիայի հետ նշանակում ա այն հոգեւոր երաժշտություն չի՞:
    Բացարձակապես չի զգացվում թե դու երաժշտական կրթություն ունես, էն էլ 12 տարվա։ Երաժշտական կրթություն ունեցող ու Բախ սիրողը ոչ թե կնեղվեր, որ եկեղեցում Բախ են նվագում, այլ ընհակառակը՝ կուրախանար այն փաստից, որ Բախ կարելի է ըմբոշխնել շատ հետաքրքիր ակուստիկայով, ու կգնար լսելու։ Ու նաև կիմանար, որ Բախը շատ հոգևոր գործեր ունի հենց եկեղեցում կատարելու ու Աստծուն փառաբանելու համար։ Ու չէր ասի, որ Բախը դեռ չէր ծնվել, որ մեր պապերը հոգևոր երաժտություն էին կատարում, որովհետև ուշ ու շուտ ծնվելը ընդհանրապես արժեք չի, և այդ մեր պապերը 100-ից ավելի գործիք ներառող ֆիլհարմոնիկ նվագախմբի համար և ոչ երգեհոնի համար և ոչ կլավեսինի համար չեն գրել ու մեր պապերից ոչ մեկ Բախի չափ չի ստեղծագործել, բայց դա էլի կապ չունի։ Տեր ողորմյան երգ ա։ Երաժտական կրթություն ունեցողը Բախն ու շարականները չի համեմատի, չի խառնի իրար, սարքի աջափ-սանդալ։ Ստեղ ոչ մեկ չի ասել, որ հոգևոր երաժշտությունը պիտի պարտադիր պոլիֆոնիա լինի։
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (02.09.2013), Աթեիստ (02.09.2013), Վոլտերա (03.09.2013), Տրիբուն (03.09.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանկապղծության դեպքեր Հայ Առաքելական Եկեղեցում
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.03.2016, 11:23
  2. Հայ Առաքելական Եկեղեցին աղանդավո՞ր
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 187
    Վերջինը: 16.02.2012, 15:30
  3. Քրիստոնեություն vs հեթանոսություն
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Կրոն
    Գրառումներ: 134
    Վերջինը: 14.08.2011, 14:13
  4. Քրիստոնեություն
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Կրոն
    Գրառումներ: 155
    Վերջինը: 05.06.2011, 18:35
  5. Քանակային առումով էլ մենք առաքելական չե՛նք
    Հեղինակ՝ Հայ Արիադավան, բաժին` Կրոն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 13.04.2010, 18:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •