Խնդրեմ, սա իմ ամենասիրելի կանտատներից մեկն ա, ես խոնարհվում եմ այս երաժշտության առաջ, ես պաշտում եմ այս երաժշտությունը, հենց այդ պատճառով ես ըմբոստանում եմ ու համարում եմ, որ չի կարելի դիպչել սրբություններին, եւ դարձնել սեփական նպատակները առաջ տանելու գործիք: Ամերիկացիները էնքան են պաշտում ու փառաբանում Աստծուն, որ որոշեցին մուտք գործել հայկական եկեղեցի ու Բախ մատուցել պաշտելի Աստծուն:
Բոլորիս համար էլ պարզ ա, որ իրենց հերթական ոչ մաքուր նպատակներն են հետապնդում ու ամենացավալին էն ա, որ Բախին են օգտագործում:
Էջանիշներ