ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ծնվել է 1917 թ.-ի դեկտեմբերի 16-ին, մահացել՝ 2008 թ.-ի մարտի 17-ին։
Ո՞վ է Արթուր Քլարքը։
- Աշխարհի առաջին արբանյակ գծագրողը
- Գիտնական
- Նորարար
- Փիլիսոփա
- Լեզվաբան
- Դերասան
- Գրող
- Գիտաֆանտաստիկ ժանրի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը
- Oսկարակիր ֆիլմի սցենարիստ
- 77 գրքի և 500-ից ավել պատմվածքների և հոդվածների հեղինակ
- Տասնյակ մրցանակների դափնեկիր
Իր մասին գրվել են հազարավոր հոդվածներ և նրան են նվիրվել հարուրավոր վեբ կայքեր աշխարհի ամենատարբեր լեզուներով։
Ժամանակակից աշխարհահռչակ երաժիշտներ և երաժշտական խմբեր, ինչպիսիք են՝ Փինք Ֆլոյդը (Pink Floyd), Ժան Միշել Ժառը (Jean Michel Jarre), Ռոջեր Ուոթերսը (Roger Waters) և Դեյվիդ Գիլմորը (David Gilmour) Արթուր Քլարքին և նրա ստեղծագործություններին են նվիրել իրենց ալբոմներից և երաժշտությունից մի քանիսը, ինչպես նաև կազմակերպել են համերգներ և համաշխարհային շրջագայություններ նվիրված իրեն։
Արթուր Քլարքը, Այզեք Ազիմովը (Isaac Asimov) և Ռոբերտ Հեյնլեյնը (Robert Heinlein) համարվում են գիտաֆանտաստիկ ժանրի բոլոր ժամանակների «Մեծ Եռյակը»։
Քննադատներն իր վեպերը համարում են գիտաֆանտաստիկ ժանրի կուլտային ստեղծագործություներ։ Առավել հանրաճանաչներն են՝ «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (2001: A Space Odissey); «Մանկության ավարտը» (Childgood’s End); «Հանդիպում Ռամայի հետ» (Rendezvou with Rama); «Դրախտի շատրվանները» (The Fountains of Paradise) և այլն։
Քլարքի գաղափարներն ընկած են տասնյակ ֆանտաստիկ ֆլմերի սյուժեների հիմքում, իսկ 2 ֆիլմ էլ նկարահանվել է իր վեպերի հիման վրա՝ Սթենլի Կուբրիկի «2001 թվականի տիեզերական ոդիսականը» և Պիտեր Հյամսի «2010 թվականի տիեզերական ոդիսականը»։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- 13 տարեկանում պատրաստում է իր առաջին աստղադիտակը։
- 27 տարեկանում գծագրում և նկարագրում է Երկրի մոլորակի առաջին արհեստական արբանյակը։ Դրանից միայն 20 տարի հետո էր, երբ 1965 թ.-ի ապրիլի 6-ին տիեզերք ուղարկվեց առաջին արբանյակը։
- 51 տարեկանում Սթենլի Կուբրիկի հետ միասին նկարահանում են գիտաֆանտաստիկ ժանրի մինչև այսօր լավագույնը համարվող գեղարվեստական ֆիլմը՝ «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (2001: A Space Odissey / Космическая одиссея 2001 года), որը առաջադրվեց Օսկար մրցանակի 10 անվանակարգերում, որոնցից շահեց միայն մեկը՝ լավագույն հատուկ էֆեկտներ։ Այս ֆիլմում և համանուն վեպում Արթուր Քլարքը տվեց ինտերնետի, գերհամակարգիչների, iPad-ի և մի քանի հասկացությունների և առարկաների նկարագրություն, որոնք պետք է տարածվեին կամ ստեղծվեին մեր տասնամյակում։
- 76 տարեկան հասակում, նա ստեղծեց իր սեփական մրցանակը, որը շնորհվում էր գիտության մարդկանց և գիտաֆանտաստիկ ժանրում ստեղծագործողներին
Արթուր Չարլզ Քլարքը դեռ երկար ժամանակ «կբնակվի» իր ընթերցողների սրտերում և մտքերում, իսկ նրա կերտած կերպարները միշտ կջերմացնեն նրանց սրտերը։
Աղբյուր՝
Արթուր Քլարքի հայկական ՖԲ էջ
ՀԳ՝ ոգեշնչված Mari Melikyan-ից և մեր մարսաբնակ ակումբցի Alphaone-ից![]()
Էջանիշներ