Ջարդուփշուր արիր կարծրատիպերս
Ես էլ անիծյալ համակարգիչս եմ հետս քարշ տալիս ուսապարկով, կամ սպորտային իրեր էլի նույն ուսապարկով, բայց մանր-մունր իրերի համար լիքը գրպանի դիսկոմֆորտը իմ համար ավելի նախընտրելի ա, քան ուսից կախած պայուսակի դիսկոմֆորտը: Եթե փաստաթղթերի հետ գործ ունեմ, ավելի հարմար պայուսակ եմ բռնում, որի մեջ փաստաթղթերը տեղավորվում են առանց յոթ տակ ծալելու: Անձնագիր հետս ման չեմ տալիս, եթե պետք չի, բլոկնոտ պետք չի գալիս, բայց եթե պետք գար, ավելի շուտ ձեռքս կբռնեի: Մեկ ա հակված եմ մտածելու որ էդ պայուսակը դուք որպես զարդ եք օգտագործում ու հետո արդեն ընկնում եք դրանից կախվածության մեջ՝ որ ձեռքիդ չի, ոնց որ մի բան պակաս ա: Ես դրանում վատ բան չեմ տեսնում, բայց դա ինձ չի խանգարում քեզ ու մյուս պարկավոր ընկերներիս քարկոծել դրա համար

))))))))))
Էս վերջերս հասկացա, որ ժամացույցն էլ ա ավելորդ ատրիբուտ, քանի որ բջջայինս միշտ հետս ա ու էլ ժամացույց չեմ կապում: Էլ չեմ ասում տարբեր տիպի մատնիք-մարջան-ապարանջանների մասին:
Էջանիշներ