VisTolog (27.06.2013)
Հա, երկաթը բարդ բան ա: Ամբողջ խնդիրը հենց էդ հեմային ու ոչ հեմային երկաթի մեջ ա: Հեմայինը հեշտ ա ներծծվում, բայց մսի մեջ ա, ոչ հեմայինը՝ դժվար, բայց մսի մեջ չկա: Նենց որ պետք ա հարմար տարբերակ գտնել:
Հա, phytic acid-ի մասին հիշեցի: Փորձում եմ հայերենը մտաբերել, կարող ա ֆիտաթթու կամ տենց մի բան լինի:
Կարողանու՞մ ես քայլել կամ քայլելիս ցավում ա: Կամ ավելի կոնկրետ՝ ծնկիդ մա՞շկն ա վնասվել, թե՞ հենց ծունկդ: Ո՞ր մասն ա ուռել: Հենց ծու՞նկդ, թե՞ մենակ մաշկային մասը:
Chuk (30.06.2013)
Երկու հարց ունեմ, բժիշկներ ջան։
Ա. Ակտիվացրած ածխի հաճախակի (գրեթե ամենօրյա) օգտագործումը ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել։
Բ. էս հարցն ինձ է շատ հուզում։ Ամռանը գլխացավից խուսափելու միակ միջոցն ինձ համար դրսում գտնվելիս մազերս անընդհատ թաց պահելն է, թե չէ հինգ րոպե էլ չեմ դիմանա արևի տակ։ Կարո՞ղ է դրա պատճառով այլ խնդիրներ ծագեն։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Լիքը այլ խնդիրներ կան, դրա համար մի հատ էլ ուրիշ հարց էի տալու, ավելի ճիշտ՝ նորմալ, վստահելի մասնագետի տեղ էի հարցնելու, որովհետև ես բժիշկներին հիմնականում չեմ վստահում։ Ուղղակի հաստատ չգիտեմ էլ՝ ինչ մասնագետի է պետք դիմել, որովհետև և´ մաշկի, և´ նյութափոխանակության խնդիրներ հաստատ ունեմ, ուղղակի վստահ չեմ, որ մաշկիս խնդիրները միայն խանգարված նյութափոխանակությամբ են պայմանավորված։
Էլի լավ է, թե չէ չորս կողմից վախեցնում են...Չէ
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Մաշկի հետ կապված Հովուլիկին կարաս դիմես, կամ էլ մի հատ խելացի ընկերուհի ունեմ, կարամ փորձեմ իրա տվյալները գտնել, իրան դիմես:
Դա վտանգավոր ա մենակ էդ դեպքում, երբ դրսում մինուս ա: Ամռանը ոչ մի բան չի փոխվում, դեռ եթե դրանից լավ ես զգում, ավելի լավ: Ես քեզ կարամ ավելի դաժան բան ասեմ. էս հոլանդացիներն ընդհանրապես մազ չորացնելու կուլտուրա չունեն: Թաց մազերով դուրս են գալիս էս ցրտին-անձրևին, հեծանիվ քշում, քամին փչում ա, մազերը չորացնում: Բան չի լինում իրանցԷլի լավ է, թե չէ չորս կողմից վախեցնում են...![]()
Նաիրուհի (28.06.2013)
երեխեք, ընկերուհուս մոտ բոլոր տիպի վերքերը մոծակի կծածները, կապտածները շատ ուշ են լավանում, ինչ կարելի ա անել? ու մի բան էլ ճնշումը 55-90 ոտա ա դե թվերը չեմ հիշում էս երևույթը վտանգավորա?
Հ.Գ. թե էս բռակին ուր սիրահարվա![]()
չէ դե իմ հետ եմ համեմատում, ու մոծակի կծածը ասենք, 4-5 օր նույնիսկ սկզբնական կարմրությունը չի անցնում, իսկ կապտածների, կամ վերքերի մասին էլ չասեմ, մինչև 15-20 օր մի ստից բանը կարողա մնա: Հետաքրքիրա սա ինչ որ վիտամինային պակասա թե չգիտեմ էլի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ