Հայկօ (08.05.2013)
դե գուշակեք
Վերջերս ես էլ սկսեցի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հետաքրքրվել, իրա գոյություն ունենալ-չունենալու մասին ահագին նյութեր կարդացի (հա՛, հարգելի բժիշկներ, դուք կարողա ձեր աչքով ինչ-որ բաներ տեսել եք ու չեք հավատում ՄԻԱՎը ժխտող նյութերին, բայց երևի մեծ հետաքրքրությամբ կարդում թե ինչ նոր դեղեր են ստեղծել փող աշխատելու համար): Գրքերից մեկը՝ Ագեեվ, հորինված հիվանդություններ գիրքնա, որտեղ բժիշկները բացատրում են թե ինչու և ինչպեսա ամեն ինչ առաջացել և շարունակվում: Հետաքրքրվողներին նաև կառաջարկեմ սա կարդալ:

Ռամշտայն

Rammstein (08.05.2013)
Վիստը կլինի հաստատ:
DIXIcarpe noctem
Իմ հերթն ա չէ՞…))
Գաղտնիք չէ, որ հայ-ղրղզական կապերը ունեն հազարամյակների պատմություն, ավելին ղրղզները ծագել են աշխարհի բոլոր ժողովուրդների նախահայր հանդիսացող հայերից: Սրա ապացույցները բազմաթիվ են և առաջին հերթին երևում են ղրղզական տեղանունների ծագումնաբանության մեջ:
Եկեք վերլուծենք մի քանի ղրղզական տեղանուն և տեսնենք թե հայկական որ բառերից են նրանք առաջացել:
Իսսիկ Կուլ
Մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Հայաստանի Շիրակ նահանգի Կումայրի փոքրիկ քաղաքից Ղրղզստան գաղթեց հայազգի Խաչատրյան Խաչիկի ընտանիքը: Ընտանիքը հաստատվեց գեղատեսիլ մի լճի մոտ, որը շատ էր հիշեցնում Շիրակ նահանգի Արփա լիճը: Խաչատրյանների ընտանիքը իր օրվա ապրուստը վաստակում էր ձկնորսությամբ, քանի որ լիճը առատ էր իշխանով և սիգով (ի դեպ ըստ վերջին ուսումնասիրությունների այս ձկնատեսակները Ղրղզստան էր բերվել մ.թ.ա. 4-րդ հազարամյակում Սևանա լճից): Սակայն մի օր դժբախտությունը թակեց Խաչատրյանների դուռը՝ լճում լողանալիս խեղդվեց Խաչատրյան Խաչիկի զոքանչ Սահակադուխտը: Զոքանչի մահվան վշտից խելագարված Խաչիկը պռճոկում էր գլխի մազերը, վայնասուն դնում ու աղիողորմ գոռում "Ըսիգ կուլ տվեց զոքանչիս": Եվ այսպես լճի անունը դարձավ "Իսսիկ Կուլ":
Օշ
Ղրղզստանի մեծությամբ երկրորդ քաղաքի հիմնադիրներն են աբարանցիները, ովքեր նորաստեղծ քաղաքը անվանեցին իրենց անունով: Ժամանակի ընթացքում համաձայն ղրղզերենում առկա ձայնավորների քմայնացման օրինաչափության կանոններին "Էշը" դարձավ "Օշ":
Կարա Դարյա
Ղրղզստանի ամենամեծ գետերից մեկը նույնպես ունի հայկական անվանում: Մ.թ.ա. 243թ-ի օգոստոսի 3-ի այս պատմական օրը Կարա անունով հայազգի գեղուհի մը ցանկացավ լոգանք ընդունել անանուն մի գետում: Սակայն գետի չափազանց ուժեղ հոսանքը քշեց տարավ Կարայի շրջազգեստը և գետի ափին գտնվող մյուս հայազգի գեղուհիները սկսեցին աղաղակել "Կարայի դեյրան, Կարայի դեյրան": Եվ այսպես գետի անունը մնաց Կարա Դարյա....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ