Նորից բարև ակումբահայությանը:
Ճիշտ է՝ էդպես էլ չհասցրի կարդալ բոլոր գործերը, բայց մի քանիսը, այնումենայնիվ, կարդացի: Հասկացա, որ այս անգամ մրցել են լավագույնները, երևի այդ պատճառով էլ անգամ լավ գրված գործերը այնքան էլ մեծ ուշադրության չեն արժանացել:
Ինչևէ, քանի որ բոլորը չեմ կարդացել, ընդհանուր կնոկրետ վերլուծություն անել չեմ կարող:
Թե Իմփրեշընին, թե՛ Հայկօին առաջին անգամ էի կարդում. Իմփրեշընի մոտ գաղափարն ավելի հավանեցի, իսկ կատարողականում երբեմն շատ էր մարկեսանում, կամ էլ պրիմիտիվանում: Բայց էս ասածներս չեն նշանակում, որ հավեսով չեմ կարդացել պատմվածքը, նաև լավ տպավորվել է:
Հայկօինը թե՛ միտքը, թե կատարողականը ընդհանուր վերցրած լավ էին, միայն թե կային հաջողված մասեր ու ավելի հաջողված մասեր: Ասնեք՝ Իշտարի պարի նկարագրությունը ինձ համար ամենահաջողվածն էր, զգում էի հուզումը, տեսարանը աչքիս գծագրվում էր:
Այվիին, Ալֆային, Բյուրին, Գալին, Մարիին, Ռուբիին, Ռային ևս կարդացել եմ. ապրեք շատ:
Ռուբի, քեզ էլ հիշեցնեմ հին պարտքիդ մասին:![]()
Մյուսներին չհասցրի կարդալ, կներեք: Դրա համար էլ լավ կամ վատ կարծիք ասել չեմ կարող:
Շնորհավորում եմ հաղթողներին: Կարծում եմ, որ դուք ինչքան շատ գրքերում, ամսագրերում տպագրվեք, այնքան կվերանա այն կարծիքը, թե հայ գրականությունը կարդալու համար չէ, հետաքրքիր կամ արժեքավոր չէ:![]()
Էջանիշներ