Ուրեմն ժողովուրդ, ես ձեր նոր դիմակն եմ
Իրական կյանքում դիմակներ սիրում եմ, բայց ոչ երբեք ինձ վրա: Սիրում եմ դիմակներ տեսնել ուրիշների վրա ու անպայման դրանք բացահայտել: Սովորական մարդ եմ շատ անսովոր կենսակերպով: Սիրում եմ բոլոր նրանց ովքեր ինձ են սիրում: Անպատասխան սերերից ինչքան հնարավոր ա հեռու եմ մնում: Ակումբը սիրում եմ, ակումբցիներին էլ, բայց ավելի շատ ակումբն եմ սիրում: Արտաքինից հանգիստ մարդ եմ, ներքինից՝ շատ լարված եմ ու անհանգիստ: Բայց դա արտաքինիս վրա չի երևում: Սիրում եմ ուտել, ամենաշատը սիրում եմ ինձ ուտել, հետո էդ բացը վերականգնել ու նորից ուտել: Սիրում եմ պետք եղած ժամանակ հայհոյել, թքել ու կռվել: բայց իրականում էդքան էլ պինդ չեմ, ինչքան որ երևում ա:
Դե գուշակեք ով եմ![]()
Էջանիշներ