Չամիչը որ մի քիչ էլ վիզ դնի, սաղիս ինֆարկտի կհասցնի, դաժե voter-ին:
Չամիչը որ մի քիչ էլ վիզ դնի, սաղիս ինֆարկտի կհասցնի, դաժե voter-ին:
Խոսքս կոնկրետ անձի ուղղված չէր: Սա ընդունված ճշմարտություն է, որը ես պարզապես ցիտեցի:
Ցավոք էն մարդիկ ովքեր էս օրերի ընթացքում գնում ու ժամերով կանգում էին Ազատության Հրապարակում իրենք իրենց չէին հարգում, քանի որ Րաֆֆին հարթակից շաբաթներ շարունակ ուղակի ձեռ էր առնում մարդկանց, ու մարդիկ ծափ էին տալիս, ողջունում էին: Նորից կրկնեմ, ու էս անգամ սենց ասեմ, քանի դեռ մենք չենք սովորել ինքներս մեզ հարգել ոչինչ չի ստացվի, ոչ ոքից հարգանք չենք կարող պահանջել: Ինչու մենք, քանի որ մենք մի ազգ ենք, Հայաստանի ներսում, յուրաքանչյուր մարդու կատարած յուրաքանչյուր քայլ անդրադառնում է բոլորի վրա:
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 12.04.2013, 01:32:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Էս նեղ մաջալին, ճիշտ ա, արժի գնալ ու քնել: Բարի գիշեր Հայեր: Արժի ակումբում մի օր սիրո օր հայտարարել, հետաքրքիր ա տեսնես ինչ կստացվի՞: Պայմանավորվենք, որ էտ օրը բոլորը բարի են ու իրար մենակ լավ բաներ են ասում:
Mephistopheles որպես հեղինակավոր ակումբցի կարող ես էտ բեռը քո վրա վերցնելՕր որոշել ու հայտարարել սիրո օր
Բայց առաջինը հենց դու պիտի սեր խոստովանես![]()
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 12.04.2013, 02:05:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Րաֆֆին թռնող ա… Որ փոքր էինք՝ երեխա, կռվի գնալիս մեջներիս վախեցողները ստում էին, թե իբր փորներն ա ցավում, լուծ են, էսօր պապան ու մաման շուտ են տուն գալու: Դե երեխա էին, վախում էին ու մի մանկական պատճառ էին բերում, որ կռվից խուսափեն: Դրան մենք ու նաև բոլոր երկրների բոլոր ժողովուրդներն ու ազգություններն ասում են՝ թռնել:
Ու հիմա ժամանակին Րաֆֆիին մեծ քաղաքական գործիչ համարած, րաֆֆինացված բարև-բարլուսական տխմար ու չհիմնավորված քայլեր կատարող «շարժումը» գովաբանած մարդիկ, էսօր պարզապես խնդալու են, երբ պաշտպանում են ու արդարացնում Րաֆֆուն՝ այդ ընթացքում ինչ հիմար արգումենտներով ասես ֆեյսբուկն ու փաստորեն նաև ակումբը չլցնելով:
1. Էդ մարդը հիմար ա, եթե առաջնորդ ա, բայց մարդկանց տանում ա առճակատման… Ուրեմն՝ նա ու նրա ղեկավարած ընդդիմությունը վտանգավոր են մեր երկրի համար:
2. Էդ մարդը թռավ: ՀԱՍԿԱՑԵ՛Ք… Թռա՜վ… Ու դա չոր ու ցամաք փաստ ա, որի հետ դու՛ք, րաֆֆիապաշտներ, պետք է համաձայնվեք: Թռավ մարդկանց վրից: ԹԸ-ՌԱՎ: Ոնց ասե՞մ… Թռչունի, թիթեռի պես թռավ… Մարդկանց տարավ դեմ տվեց դուբինկավոր ոստիկաններին ու ինքը թռաաաաաաաաաավ… Պարզ ա՞՞՞… Թե ոնց որ պարզ չի՞…
Հ.Գ. Գոնե երեխեքը թռնելուց մի պատրվակ են բերում, նոր թռնում: Սա թռավ, առանց մի բան ասելու… Սուս-փուս թռավ:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 12.04.2013, 02:08:
Նա թռավ մեզ թողնելով բավականին շա՜տ բառեր ու հիշողություններ.
բանԾիկ, փուչիկ, զանազան-բազմազան-հեղափոխական, իրավադենչ, իրավադեր, քաղաքացի տե՞ր ես, Լիցկա, արի աձին նա աձին կպնենք, ռահվիրա, զորավար Վովա, մեկ րոպեով հարգենք Հիսուսի հիշատակը, ստադուլ, կեղծադուլ, Արմենուհին, էն շեկ ռուս աղջիկը, մի հատ էլ զորավար, տիկինը ոնց է՞, քայլենք Եռաբլուր էս նեղ մաջալին, ձեռի հետ էլ Ծիծեռնակաբերդ կմտնենք, շողովուրդը հաղթել է, հաղթահավաք, բացօդյա թիթիզ ասուլիս, դիակ և այլ սիրուն ու հիշվող բառեր:
Մենակ շատ վատ արեց, որ «բարև» բառը հարամեց:
Տենց բան չկա, սերը թույլերին ավելի ա թուլացնում, իսկ ուժեղներին ավելի ուժեղացնում: Սերը վերա հանում մարդու բոլոր թույլ կողմերը, եթե թույլ կողմերը ավելի շատ են, բնականաբար մարդը, քո ասած, դառնում ա ռագատկի քար, իսկ եթե ուժեղ կողմերն են ավելի շատ էտ դեպքում մարդը հանգիստ վայելում ա սերը: Եթե չենք կարողանում սիրել ուրեմն թույլ ենքէտքան էլ ճիշտ:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Սա ինձ թվում ա արդեն լրիվ այլ հեղափոխության թեմա է ու այստեղ չարժե դրա մասին խոսել: Սպասենք՝ մի հատ կիսախելագար էլ գա դառնա ընդդիմության առաջնորդ մի «հեղափոխություն» հնարի, անունը դնի «սիրո» հեղափոխություն, մարդկանց հնդիպելիս ոչ թե բարևի, այլ սիրի, նոր «սիրո հեղափոխություն» թեմա կբացենք, որ մի քիչ դրա ապուշ քայլերը քննարկենք մեր պայծառ ուղեղներով:![]()
վերջն էր:
Բա հենց ամբողջ խնդիրը դրանում ա, եթե սովորենք մեր ազգը ու ինքներս մեզ ավելի շատ սիրել տենց կիսախելագարներ ավելի քիչ կծնվեն: Թե չէ երեխեն դեռ փորի մեջ մայրերը երեխուն սովորեցնում են չսիրել սեփական հայրենիքը, դեռ երեխեն փորի մեջ մերը արդեն ասում ա՝ տղես չի գնալու բանակ, էնքան ես սիրում տղայիդ, որ արդեն 18 տարի առաջ պատկերացնում ես թե ինչ զզվելի հայրենիքում ա ապրելու: Ու տենց, էտ կարգի երեխեքը, սեփական տեսակի ու սեփական հայրենիքի հանդեպ արհամարհանքով լցված մեծանում դառնում են մեզ ղեկավար: Հետո էլ ասում ենք ինչ անե՞ն, որտեղից գտնենք լավ ղեկավար: Լավ ղեկավարները Վեներայից չեն իջնում, լավ ղեկավարներին մենք ենք ծնում: Չի կարա մարդը ինքը իրան սիրի, բայց իր տեսակը իր հայրենիքը չսիրի, տենց բան չի կարա լինի:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ