Երբ ուզում ես անվերջ խոսես, բայց բառեր չես գտնում: Երբ ուզում ես անվերջ խոսես, ու հասկանում ես, որ խոսքերն ավելորդ են:
Էս հենց էդ դեպքն ա, Լիլ ջան: Որտև սաղ աշխարհի բառապաշարն էլ չի հերիքի քեզ նկարագրելու ու շնորհավորելու համար, իսկ մյուս կողմից գիտեմ, որ առանց դրա էլ դու էն, ինչ կուզեի ասեմ, գիտես:
Բայց ամեն դեպքում մի քիչ կասեմ:
Լիլ ջան, դու էն բացառիկներից ես, ով կարող է կոտրել «աղջիկն ընկերություն անել չի կարող» կարծրատիպը: Ու ես ուզում եմ, որ քո կողքին միշտ լինեն էնպիսի մարդիկ, ովքեր կլինեն իսկական ընկեր, ու արժանի քեզ ընկեր կոչվելու: Հետո դու համարձակության, սկզբունքայնության, կանացիության հրաշալի համադրություն ես, ու ես ուզում եմ, որ դու միշտ էդպիսին մնաս: Դու զրուցընկեր ես, ում հետ կարելի է վիճել, ում հետ կարելի է կիսվել, համաձայնվել ու չհամաձայնվել, բայց երբեք չձանձրանալ, ու ես ուզում եմ, որ դու միշտ էդպիսին մնաս:
Հետո ես գիտեմ, որ ձանձրացրել ենք էդ ցանկությունը հայտնելով, բայց ուզում եմ նորից ասեմ, որ դու հրաշալի կին ես Սասունի համար, ու ես ուզում եմ, որ դու հնարավորինս շուտ մայր դառնաս, որտև դու արտակարգ մայր ես լինելու. ես տեսել եմ, թե դու ոնց ես շփվում երեխեքի հետ:
Լիլ ջանս, դու իմ կյանքի ամենահրաշալի մարդկանցից ես, շնորհավոր ծնունդդ ու կենացդ![]()
Էջանիշներ