Ֆուֆ, էսօր լավ պրծանք։ Բայց լավ էր գոնե ոչ ոքին պահեց Լևոնը։
Հինգերորդ տուրից հետո, 3.5 -ական միավորով աղյուսակը գլխավորում են Լևոնն ու Մագնուսը։
Ֆուֆ, էսօր լավ պրծանք։ Բայց լավ էր գոնե ոչ ոքին պահեց Լևոնը։
Հինգերորդ տուրից հետո, 3.5 -ական միավորով աղյուսակը գլխավորում են Լևոնն ու Մագնուսը։
Արոնյանը սևերով հաղթեց Ռաջաբովին![]()
Ambrosine (22.03.2013), Moonwalker (22.03.2013), Yevuk (23.03.2013)
6-րդ տուրից հետո էլի Արոնյանն ու Կարլսենն են գլխավորում աղյուսակը արդեն 4,5-ական միավորով: Մագնուսը հաղթեց Սվիդլերին բավական հեշտ, իսկ Լևոնը must win դրության մեջ 6 ժամանոց հյուծող պայքարում ատամներով պոկեց միավորը ադրբեջանցի Ռաջաբովից: Գժանոց ա: Մարաթոնը շարունակվում ա: Վաղը մոտենում ենք միջնագծին:![]()
Sagittarius (22.03.2013), Varzor (22.03.2013), Նաիրուհի (22.03.2013), Ներսես_AM (22.03.2013), Շինարար (22.03.2013)
Լրացուցիչ միավորներով ովա առաջ Արոնյանը, թե Կարլսենը?
Բարև Ձեզ
Դեռ 8 տուր կա ու անիմաստ ա խոսել լրացուցիչ գործակիցների մասին: Բայց ասեմ: Հավասար միավորների դեպքում հաղթողին հաջորդաբար որոշում են ըստ՝
1) անձնական հանդիպումների արդյունքի
2) ընդհանուր հաղթանակների թվի
3) Զոննեբորն-Բերգերի գործակցի
4) լրացուցիչ երկու արագ պարտիաների (25'+10")
5) լրացուցիչ երկու բլից պարտիաների (5'+3")
6) ևս առավելագույնը 2x երկու բլից պարտիաների
7) մահվան պարտիա (արմագեդոն, 5 vs 4 +3" սկսած 61-րդ քայլից)
Հիմա ավելի լավ Բերգերով (12.25-ը 11.75-ի դիմաց) առաջինը Կարլսենն ա:
Այսօր օրս շախմատային էր ինչ-որ. Արշակ ջան, ես լավ լուրը տեղադրեմ ու գնամ. մեկնաբանելը, գեղեցիկ ներկայացնելը քո վրա
Արոնյան - Կարլսեն` ոչ ոքի
Լոնդոնում այսօր տեղի են ունենում հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրի հանդիպումները: Գլխավոր պարտիան անկասկած ընթացավ մրցաշարի առաջատարներ Լևոն Արոնանի և Մագնուս Կարլսենի միջև:
Շախմատիստները խաղացին ոչ ոքի, իսկ պարտիան ավարտվեց 41-րդ քայլում: Նշենք, որ Արոնանը խաղում էր սև խաղաքարերով: Առաջին տուրի այս շախմատիստների հանդիպումը ևս ավարտվել էր ոչ ոքի:
Արոնյանն ու Կարլսենը վաստակեցին 5,5 միավոր և շարունակում են կիսել 1-2 տեղերը:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Moonwalker (24.03.2013), Varzor (27.03.2013), Նաիրուհի (24.03.2013)
Նախորդ տուրի պարտությունից հետո՝ արագ վերականգնում, ապրի Լեվոնը
Lոնդոնում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Այսօր տեղի է ունենում 10-րդ տուրը:
Մրցաշարին մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը, ով տուրից առաջ ուներ 5.5 միավոր: Այսօր Արոնյանը սպիտակներով մրցում էր մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում գտնվող Վասիլի Իվանչուկի հետ: Պարտիան ավարտվեց 30-րդ քայլում՝ Լևոնի հաղթանակով: Ավարտվեց Վասիլի Իվանչուկին հատկացված ժամանակը:
10-րդ տուրում դեռ շարունակվում է Մագնուս Կարլսեն – Բորիս Գելֆանդ պարտիան: Ալեքսանդր Գրիշչուկը պարտվեց Վլադիմիր Կրամնիկին, իսկ Թեյմուր Ռաջաբով - Պյոտր Սվիդլեր պարտիան 21-րդ քայլում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի եզրափակիչ՝ 14—րդ տուրը, կայանալու է ապրիլի 1-ին:
Մրցաշարային աղյուսակը այս պահի դրությամբ
1. Լևոն Արոնյան (6.5)
2-3 Մագնուս Կարլսեն (6)
Վլադիմիր Կրամնիկ (6)
4. Պյոտր Սվիդլեր (5)
5-6. Ալեքսանդր Գրիշչուկ (4.5)
Բորիս Գելֆանդ (4.5)
7-8 Վասիլի Իվանչուկ (3.5)
Թեյմուր Ռաջաբով (3.5)
Թերթ.ամ
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Ambrosine (27.03.2013), Moonwalker (27.03.2013)
Ջուզեպե Բալզամո (27.03.2013)
էսօրվա խաղը կատաստրոֆա էր։շանսեր, կարելի ա ասել չկան։
Բայց էսօր մի այլ հետաքրքիր բան կատարվեց։ Վերջին տեղում ընթացող, մեկը մեկից խայտառակ պարտություններ կրած Չաչին, բռնեց ու հաղթեց վիկինգին, ճանապարհ բացելով Կրամնիկի համար։Շատ լավ հաղթեց է, պոֆիգիստ դեմքին որ նայում էի, բացում էր
![]()
Moonwalker (30.03.2013)
Հա էլի նեղվում եմ, որ Լևոնը չի դուրս գա Անանդի վրա: Բայց համ էլ անկեղծ ուրախ եմ Բորիսիչի համար: Էս մրցաշարում անենալավ շախմատն ա խաղում: Լևոնի հետ պարտիայում էլ ավելի շուտ պիտի հաղթած լիներ: Բայց էլի respect վերջնախաղի համար: Էս իմ շախմատային հիշողության ամենավառ օրերից էր: Ֆան-տաս-տի-կա::
Լյովը երկար դիստանցիաների ուղղակի պատրաստ չի, հանգում ա աչքի առաջ: 50. g6??
Չուկին հրաշք ա, իսկական այլմոլորակային՝
Հ.Գ. գնա՜ց «սովետների» հակակարլսենյան դավադրության մասին շուխուրը::facepalm
Հ.Գ.Գ. Անանդ - Կրանմիկ՝ մատչ-ռևանշ 5 տարի անց. Բոնն 2: Սպասում ենք:![]()
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 30.03.2013, 12:09:
John (30.03.2013)
Էսոր facebook-ում օգտատերերից մեկը այսպիսի բան էր գրել.
"Երեկ կարդացի, որ մրցաշարերի ժամանակ Կրամնիկը համակարգչային հուշումներ է ստանում: Հուշումների մասին խոսել է նաև Մագնուս Կարլսենը դեռ 2012թ-ի նոյեմբերին, երբ իրեն կանչել էին դոպինգ ստուգման: Նա պատասխանել էր. «Դոպինգ ստուգումը շախմատում անիմաստ եմ համարում, դրա փոխարեն, թող ՖԻԴԵ-ն հուշումների դեմ պայքարի»: Բայց այդպես չեղավ. մի կողմից նման կարևոր մրցաշարի ըթնացքում Լևոն Արոնյանին ենթարկեցին դոպինգ ստուգման ( որը ֆիզիկապես թուլացնում է մարդու օրգանիզմը), մյուս կողմից շարունակվեցին համակարգչային հուշումները: Եվ այսպես, երեկ հետևում էի Արոնյան –Կրամնիկ խաղին, և գրեթե ողջ խաղի ընթացում Կրամնիկը կրկնում էր ճիշտ համակարգչային հուշում քայլերը: Ավելին, ի տարբերություն Արոնյանի, որը այս անգամ տեղից գրեթե չէր հեռանում, նա ողջ խաղի ընթացքում տեղից հեռանում էր և վերադառնալով կրկնում համակարգչի նախատեսած քայլը: Պարզապես հնարավոր չէ, որ մարդ կարողանա ճշգրտորեն կատարել նույն քայլերը, ինչ նախատեսում է համակարգիչը, եթե իհարկե չլինեն հուշումներ (օր. Լևոն Արոնյանի և Մագնուս Կարլսենի քայլերը հիմնականում չեն համընկնում համակարգչի նախատեսած քայլերի հետ): Այսօր հետ հայացք գցեցի Արոնյան-Սվիդլեր խաղին: Նույնը կատարվել է նաև այդ խաղի ժամանակ` Սվիդլերը կրկնել է ճիշտ համակարգչի նախատեսած քայլերը: Այնպես որ, Լևոն Արոնյանը չի պարտվել, հաղթել են ռուսների կազմակերպված հուշումներն ու համակարգիչը: ":
"Համակարգչային հուշում" -ը որնա, էտպիսի բան կա?
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ