Եթե Սերժը մի քիչ ավելի կապակցված ա իրա խոսքն ասում, քան Րաֆֆին, էդ դեռ բան չի նշանակում: Սա հասարակ բլեֆ ա, հասարակ իրավիճակի շուռտվում:
Պարտվող թեկնածուն ուզում է 37 ուզում է 45 կամ 49 տոկոս հավաքած լինի, դա կապ չունի, ինքը պարտվող է: Ու բնականաբար 20000 մարդով միտինգ անի, թե 50000՝ կապ չունի:
Բայց խնդիրը էստեղ լրիվ նենգափոխված է: Ոչ թե 37 տոկոս ընտրողն ունեցողը հավաքել է 20000 մարդ ու ասում ա, պետք ա ես լինեմ նախագահ, այլ մարդիկ հստակ հայտարարում են, որ ընտրությունները կեղծվել են, որովհետև
1. քվեարկության մասնակցածների ներկայացված թիվը աղերս չունի իրական մասնակցածների հետ,
2. եղել են համատարած լցոնումներ,
3. եղել է համատարած կաշառքի բաժանում,
4. հաշվարկի ժամանակ եղել են կեղծումներ,
5. եղել են կարուսելներ
և այլն:
Ու պահանջը ոչ թե քիչ տոկոս հավաքողին իշխանության բերելն է, այլ արդար ընտրության կազմակերպումը: Թող լինի արդար, առանց կեղծիքների ընտրություն, ժողովուրդը կընդունի հաղթող թեկնածուին՝ անկախ նրա ով լինելուց, եթե նույնիսկ Սերժիկը լինի:
Եթե Սերժը խեղաթյուրում ա, էդ իրա գործն ա, բայց մենք կուտը չպետք է ուտենք, Չամիչ ջան

Էջանիշներ