User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քվեարկեք Ձեր հավանած տարբերակների օգտին

Քվեարկողներ
29. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց- KarineIonesyan

    1 3.45%
  • Տարբերակ 2. Ներսում- Ivy

    6 20.69%
  • Տարբերակ 3. Վախեր- STrangeLittleGirl

    10 34.48%
  • Տարբերակ 4. Վերապրում- Alphaone

    6 20.69%
  • Տարբերակ 5. Ցպահանջ- Գալաթեա

    15 51.72%
  • Տարբերակ 6. Ժպտացող տանիքներ- Ivy

    11 37.93%
  • Տարբերակ 7. Աննան միայն սիրել գիտեր- Lusntag Lusine

    2 6.90%
  • Տարբերակ 8. Զրոն- Այբ

    5 17.24%
  • Տարբերակ 9. Լիզայի ձայները- StrangeLitleGirl

    17 58.62%
  • Տարբերակ 10. Կաղապար- Lisbeth

    2 6.90%
  • Տարբերակ 11. Խորհրդավորություն- Smokie

    1 3.45%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 738 հատից

Թեմա: Պարագրում. քվեարկություն և քննարկում. փորձարարական ստեղծագործական մրցույթ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ ասեմ, որ ընդհանուր առմամբ հաճելիորեն զարմացած եմ. տարբերակների մեծ մասը քիչ թե շատ հաջողված էին, իմ կարծիքով։ Զգացվում էր, որ հեղինակներն իսկապես մտել են պարի մեջ, ու Բյուրի հետ էլ համաձայն եմ. երբ դեռ առաջին մի քանիսն էի կարդացել, ուշադրությունս գրավեց բոլորի մեջ առկա ընդհանուր ներքին ռիթմը. մի տեսակ ոնց որ զգացվեր, որ բոլորը նույն աղբյուրից են ոգեշնչվել։ Գուցե էդպես էլ պիտի լիներ, բայց ամեն դեպքում էդ հանգամանքը մի տեսակ դուր եկավ ։

    Հետո մի բան էլ. սա երևի կնոջ գրելու թեմա էր։ Համենայնդեպս, բոլոր կամ համարյա բոլոր տարբերակները չափից դուրս կանացի էին։ Ու շատ հնարավոր է, որ տղամարդկանց մեծ մասին դուր չգան կամ անհասկանալի լինեն։

    1. Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց
    Էս պատմությունն ակումբցիներից մեկը մեկ–երկու տարի առաջ ինչ–որ թեմայում պատմել էր։ Մենակ թե վերջն էր ուրիշ։ Բայց թե ով էր՝ չեմ հիշում։ Կամ էլ ուղղակի նման պատմություն էր, չգիտեմ...
    Տխուր էր, բայց պարի հետ կապ համարյա չկար։ Էն տղամարդու հետ պարը մի տեսակ արհեստականորեն խցկած ոնց որ լիներ։ Մի խոսքով՝ չհավանեցի։


    2. Ներսում
    Լավն էր։ Պարի թեման լրիվ մեջն էր։ Հատկապես ռիթմն էր շատ ուժեղ։ Մի տեսակ ինքնաբուխ, հուզախառն ու շատ իրական։ Նաև հավանեցի էն, որ պատմությունը երկու տարբերակ ուներ։
    Կարծում եմ՝ գիտեմ հեղինակին։


    3. Վախեր
    Ես էլ սա նախորդին նմանացրի ինչ–որ չափով։ Իմ մեջ էլ սկզբում կասկած ընկավ, որ գուցե հեղինակը նույնն է. էլի խիստ կանացի, բայց նաև խիստ իրական ապրումներ, հակասականություն, կիրք... Բայց հետո մտածեցի, որ երկու տարբերակ գրելու դեպքում հեղինակը երևի գոնե կաշխատեր հնարավորինս իրարից տարբեր գրել։ Էլի լավն էր, բայց միայն որպես պարից ոգեշնչված գրվածք։ Որպես առանձին գործ՝ չէր նայվի։ Իսկ պարին լրիվ համահունչ էր, լրիվ ռիթմի մեջ։ Նույնիսկ ավելի շատ, քան երկրորդ տարբերակը։ Ընդհանրապես ներկայացված պարին համապատասխանելու առումով առումով սա երևի ամենաուժեղն էր։ Ճիշտն ասած բոլոր տարբերակներն էլ կարդալու ընթացքում չեմ մտածել պարի մասին, տեղ–տեղ հիշում էի ու հատուկ փորձում համապատասխանություն գտնել, իսկ սա երևի միակ տարբերակն էր, որը կարդալիս անկախ ինձնից պարն զգում էի, անընդհատ աչքիս առաջ էր, հատուկ դրա մասին մտածելու կարիք չկար։ Համ էլ շատ սիրուն էր գրված։
    Հեղինակի հետ կապված կասկածներ ունեմ։

    Հ.Գ. Հայերեն ոչ թե «թերապիստ» են ասում, այլ «թերապևտ»։


    4. Վերապրում
    Չգիտեմ, հնարավոր է, որ իմ տրամադրվածությունից էր, որ առանձնապես դուր չեկավ։ Մի տեսակ հեքիաթային պատմություն կարդալու տրամադրված չէի տվյալ դեպքում, ու էդ թիթեռ–մարդուկները հենց էն գլխից հավեսս փախցրին... Խոստովանեմ, որ չեմ կարողացել ուշադիր, նորմալ կարդալ, բայց ինչքանով որ հասկացա, մի քիչ պարզունակ թվացին սյուժեն ու գաղափարը։ Պարի ռիթմը չզգացի, կապը չտեսա։ Բայց, էլի եմ ասում, քանի որ իմիջիայլոց եմ կարդացել ու ոչ համապատասխան տրամադրվածությամբ, հնարավոր է, որ տպավորությունս սխալ էր, ինչի համար ներողություն եմ խնդրում հեղինակից։
    Երկու շատ տարբեր մարդկանց եմ կասկածում՝ ամեն մեկին մի պատճառով ։


    5. Ցպահանջ
    Շատ էր առեղծվածային։ Ես էլ առեղծվածայնություն չեմ տեսել պարում։ Սկիզբն ու ընթացքը խոստումնալից էին, բայց հանգուցալուծումը՝ հիասթափեցնող։ Նամակները էլի էն ասածս նույն ռիթմով էին՝ պարին համահունչ։ Բայց նամակներից դուրս՝ լրիվ ուրիշ էր՝ պարի հետ կապ չունեցող։ Ինչ–որ ուրիշ բան էի սպասում, որ չեղավ։ Համ էլ նորմալ չհասկացա՝ ինչի մասին էր։ Բայց ընդհանուր լավ էր գրված։
    Հեղինակի հետ կապված կոնկրետ կասկած ունեմ։


    6. Ժպտացող տանիքներ
    Հետաքրքիր էր։ Պարն էլ զգացվում էր։ Չնայած էլի անհասկանալի պահեր կային, բայց գուցե էդ ինձնից էր, չգիտեմ ։


    7. Աննան միայն սիրել գիտեր
    Էն տպավորությունը ստացա, որ հեղինակը տեղյակ չի եղել՝ ինչի մասին է մրցույթը, ուղղակի մոտը պատմվածք կար արդեն գրված, վերցրել ու ուղարկել է։ Ախր պարից նշույլ անգամ չկար՝ ոչ ուղղակիորեն, ոչ անուղղակիորեն։ Պատմվածքն էլ պարզունակ էր, ծեծված սյուժեով։ Էն սկեսուրի լաչառ ճղճղոցն էլ ոնց որ գլխիս խփած գոնդոլ քար լիներ։ Ճիշտ է, մինչև էդ էլ առանձնապես լիրիկական շունչ չկար, բայց էդ պահը մի տեսակ շատ անդուր կերպով փոխեց պատմվածքի ընդհանուր տոնը։


    8. Զրոն
    Տխուր պատմություն էր։ Պարի հետ կապ կար։ Առաջին մասն անկապ էր. սկիզբն ահագին խոստումնալից, իսկ հետո՝ էդպիսի տրիվիալ սիրային պատմություն։ Հատկապես բացատրություններն էին անտեղի շատ ու ոչ գեղարվեստական։ Իսկ, այ, երկրորդ մասից պատմությունն ընկավ ճիշտ հունի մեջ, այսինքն՝ պարի մեջ, չնայած բառիս բուն իմաստով պարն առաջին մասում էր, բայց պարի տրամադրությունը, ռիթմը Ալեքսի անհետանալուց հետո նոր սկսվեց։ Երկրորդ մասը սիրուն էր գրված։ Բայց քանի որ առաջին ու երկրորդ մասերն ինձ համար խիստ տարբեր են, դժվարանում եմ ընդհանուր կարծիք կազմել...

    9. Լիզայի ձայները
    Ասում էի, չէ՞, որ դիագնոզն էլ ա դրած լինելու ։
    Լավն էր։ Հետաքրքիր էր գրված ու անկանխատեսելի, ինչպես որ պարն էր։ Ճիշտ է, մոտեցումը լրիվ ուրիշ էր էս մեկի, բայց էլի տարբերակ էր ու պարին համահունչ։ Վերջն էլ լրիվ վերջն էր ։
    Դե, հեղինակը, կարծում եմ, ակնհայտ է ։


    10. Կաղապար. Նոել Լարետ
    Աչքիս՝ էս մեկը չափից դուրս խորն էր։ Բա՜ն չհասկացա։ Ինչի՞ մասին էր. ովքե՞ր էին հերոսները, ի՞նչ էր նրանց ուզածը, ի՞նչ եղավ վերջում։ Կամ թեկուզ սկզբում։ Մի խոսքով՝ կարդալիս ինձ զգում էի աշխարհի բութը։ Ու շատ հուսով եմ, որ դա ինձնից չի ։ Ուրիշ ասելիք չունեմ էս տարբերակի մասին, բացի նրանից, որ հեղինակը գրել գիտի։
    Թե ինչի՞ ա Տրիբունին թվում, թե էս տարբերակը պիտի հաղթի, չեմ հասկանում։ Էն էլ տենց ակնհայտորեն, հա՞ ։


    11. Խորհրդավորություն
    Հանգուցալուծումը տարօրինակ էր։ Մի տեսակ հավատս չի գալիս, որ հայրն աղջկան էդպիսի փորձության ենթարկեր։ Շատ էր հեքիաթային՝ ոչ լավ իմաստով։ Բայց ընթացքը հետաքրքիր էր, էն առումով, որ հա սպասում էիր, թե հետո ինչ է լինելու։ Էդ տեսակետից երևի կարելի է հաջողված համարել։ Բայց շարադրանքն անվարժ էր, ոչ հասուն։ Երևում է, որ հեղինակը սկսնակ է։ Պարը չզգացի գրվածքի մեջ։


    Դեռ չեմ քվեարկում։ Պիտի մտածեմ դեռ։ Բայց էս անգամ, սովորությանս հակառակ, երևի մի քանի տարբերակ կընտրեմ։ Չնայած երբեք էլ հատուկ չեմ որոշում, որ պիտի միայն մի տարբերակ ընտրեմ, ուղղակի համարյա միշտ էդպես է ստացվում ինքնըստինքյան։ Էս անգամ ուղղակի մի քանի համազոր գործեր կային ինձ համար։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.03.2013, 07:53:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.03.2013), Դավիթ (17.03.2013), Վոլտերա (18.03.2013), Տրիբուն (17.03.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 296
    Վերջինը: 24.02.2014, 20:41
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Արձակ. Պարագրում. փորձարարական ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 229
    Վերջինը: 17.03.2013, 00:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •